Մարիամյան օրիորդաց դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիամյան օրիորդաց դպրոց
Տեսակդպրոց
Հիմնադրված է1868
Լուծարված է1920
Աշակերտներ105
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունԹբիլիսի
ՀասցեԹիֆլիս, Մուղնու թաղամաս

Մարիամյան օրիորդաց դպրոց, հիմնվել է 1868 թվականին, Թիֆլիսում՝ Մուղնու թաղամասի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից՝ Խորեն Ստեփանեի նախաձեռնությամբ։ Եղել է մեկդասյան դպրոց, ունեցել 26 աշակերտ։ Առաջին վերակացուն Փ. Տեր-Հովհաննիսյանն էր, տեսուչը՝ Ստեփանեն։ Տեսուչներ են եղել նաև Հ. Չիգանյանը, Գ. Հովհաննիսյանը, Գրիգոր Արծրունին, Նիկոլ Սողալյանը։ Վերջինիս տեսչության օրոք (1896) ունեցել է երեք բաժանմունք (105 աշակերտ)։ Դպրոցը հիմնականում պահվել է եկեղեցու եկամուտներով։ Ոաուցանվել են կրոն, հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն, թվաբանություն, երգ, վայելչագրություն, նկարչություն, ձեռագործ, մարմնամարզություն։ Ցարական կառավարությունը մի քանի անգամ փակել է դպրոցը։ Գոյատևել է մինչև 1920 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։