Մարթա Էռլիխ
Մարթա Էռլիխ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 27, 1910 |
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | մարտի 15, 1980 (69 տարեկան) |
Մահվան վայր | Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Քաղաքացիություն | Խորվաթիա |
Կրթություն | Զագրեբի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարչուհի |
Մարթա Էռլիխ (Marta Ehrlich, ապրիլի 27, 1910, Զագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա - մարտի 15, 1980, Զագրեբ, Խորվաթիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), 20-րդ դարի խորվաթ նկարչուհի։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1910 թվականի ապրիլի 27-ին Զագրեբում, հրեական ունևոր ընտանիքում[1]։ Հայրը շինարարության ասպարեզում հայտնի կապալառու էր, մայրը՝ ուսուցչուհի։ Ճարտարապետ հորեղբայրն ու նկարչուհի մորաքույրը նույնպես քաղաքում ճանաչված անձնավորություններ էին։ Մարթան Զագրեբում ավարտել է տարրական ու ավագ դպրոցները և համալսարանին առընթեր գեղարվեստի ակադեմիան, ապա մեկնել է Փարիզ՝ կատարելագործելու նկարչական իր հմտությունները, տեխնիկան։ Երեք տարի անց վերադառնալով Զագրեբ՝ մասնավոր դասեր է առել նկարիչ Վլադիմիր Բեշիչից։ Մարթայի առաջին աշխատանքներում զգացվում է վերջինիս արվեստի ազդեցությունը։
Իր ստեղծագործական կարիերայի ընթացքում Էռլիխը հեղինակել է 227 բազմաժանր նկարներ, որոնք խորվաթական կերպարվեստի գնահատելի մասն են կազմում։ Նա ստեղծագործել է մինչև 1978 թվականը։ Դրանից երկու տարի անց ինքնասպանությամբ վերջ է տվել իր կյանքին[2][3][4][5]։ Թաղվել է Զագրեբի կենտրոնական և ամենամեծ գերեզմանատանը՝ Միրոգոյում, ամուսնու՝ նկարիչ Կամիլո Տոմպայի շիրմի կողքին[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Snješka Knežević (2011, էջ. 94)
- ↑ Kiš Patricia (December 19, 2012)։ «PONOVNO OTKRIVENA Slikarica Marta Ehrlich: Ljepotica koja nije bila rob konvencija» (խորվաթերեն)։ Jutarnji list։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2012-12-29
- ↑ Kć. D. (December 21, 2012)։ «Retrospektivna izložba slikarice Marte Ehrlich» (խորվաթերեն)։ Glas Slavonije։ Վերցված է 2012-12-29
- ↑ Dugandžija Mirjana (19 December 2012)։ «Ukleta slikarica»։ Globus (խորվաթերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-02-ին։ Վերցված է 2020-10-23
- ↑ «Marta Ehrlich biografija» (խորվաթերեն)։ Moderna galerija։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-09-ին։ Վերցված է 2012-12-29
- ↑ Gradska groblja Zagreb: Marta Tompa, Mirogoj EVG-1-II/I-30
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Snješka Knežević Aleksander Laslo (2011)։ Židovski Zagreb։ Zagreb: AGM, Židovska općina Zagreb։ ISBN 978-953-174-393-8