Մարգար Առուստամով
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
![]() | |
| Ծնվել է | 1854[1][2] |
| Ծննդավայր | Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Մահացել է | նոյեմբերի 14 (27), 1901[1][2] |
| Մահվան վայր | Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1877)[1] |
| Մասնագիտություն | համաճարակաբան |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1899) |
Մարգար Հովհաննեսի Առուստամով (Առուստամյան) (1854[1][2], Շուշի, Շամախիի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - նոյեմբերի 14 (27), 1901[1][2], Արմավիր, Կուբանի մարզ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ բժիշկ-համաճարակագետ, բժշկական գիտությունների դոկտոր (1889)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Շուշի քաղաքում (այժմ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)։ 1877 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան և, որպես զինվորական բժիշկ, գործուղվել Կովկասյան ռազմաճակատ։ Մասնակցել է 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմին։ 1879 թվականին, զորացրվելուց հետո, վերադարձել է հայրենի Շուշի՝ ծավալելով բժշկական գործունեություն։ Բացել է գրադարան, իգական միջնակարգ դպրոցում անվճար դասավանդել հիգիենա։ Միաժամանակ հիգիենա է դասավանդել է Մարիամ Հախումյան իգական միջնակարգ դպրոցում։
1885 թվականին բնակություն է հաստատել Պետերբուրգում։ Որպես համաճարակագետ մասնակցել է 1892 թվականին Աստրախանում տարածված խոլերայի և 1899 թվականին Աստրախանի նահանգում ու Կիրգիզիայի տափաստաններում բռնկված ժանտախտի համաճարակների դեմ տարվող պայքարին։ Առուստամյանը գործուն մասնակցություն է ունեցել Աստրախանի հայկական գաղութի հասարակական կյանքին։
1892 թվականին մասնակցել է Աստրախանում խոլերայի, իսկ 1899 թվականին նաև Կիրգիզիայում բռնկված ժանտախտի համաճարակների վերացմանը։ Շուրջ քսան գիտական աշխատությունների հեղինակ է։
Հեղինակ է շուրջ 20 գիտական աշխատությունների, որտեղ արծարծվում են թոքաբորբերի առաջացման, ձկնորսարանների սանիտարական վիճակի բարելավման, բանվորների բժշկական օգնության կազմակերպման հարցերը։ Աշխատություններ է գրել նաև բորոտության, ժանտախտի և խոլերայի մասին։ Առուստամյանը գիտականորեն հաստատեց ձկան թույնի մանրէային բնույթը և տվեց բոտուլիզմի կլինիկայի հանգամանալից նկարագրությունը։
Մահացել է նոյեմբերի 14-ին, Արմավիրում, թաղվել է Շուշիում։ Նշանավոր գրող Վ. Կորոլենկոն «Ինը ֆունտանոց ռեյդի կարանտին» պատմվածքում մարմնավորել է Առուստամյանի կերպարը։ Ռուսաստանի կառավարության մրցանակ (հետմահու)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Арустамов М. О., О природе рыбьего яда. Текст и доп. подготовили к изд. А. А. Оганесян и А. С. Кцоян, Е., 1958.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 552)։ |
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգար Առուստամով» հոդվածին։ |
| ||||||
