Մարգարիտ Շամպենդալ
Ծնվել է | հունիսի 2, 1870[1] |
---|---|
Ծննդավայր | Petit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա[2] |
Մահացել է | հոկտեմբերի 25, 1928[1] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ժնև, Շվեյցարիա[1] |
Մահվան պատճառ | Սրտի կանգ |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Մասնագիտություն | բժիշկ |
Մարգարիտ Շամպենդալ (ֆր.՝ Marguerite Champendal, հունիսի 2, 1870[1], Petit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա[2] - հոկտեմբերի 25, 1928[1], Ժնև, Շվեյցարիա[1]), Ժնևի համալսարանից բժշկագիտության դոկտորի կոչում ստացած առաջին կինը (1900 թվական)։ Հիմնադրել է պաստերացված կաթի բաշխման կենտրոն նորածինների համար, ինչպես նաև մանկաբարձության դպրոց[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շամպենդալը ծնվել է 1870 թվականի հունիսի 2-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի Petit-Saconnex թաղամասում, քահանա Ժակ Հենրի Սամուելի և նրա կնոջ` Քրիստիան Էլիզաբետ Ռոքի ընտանիքում։ Եղել է ընտանիքի երրորդ երեխան[3]։
Մարգարիտը դասավանդել է Փարիզում և Բեռլինում, ապա ծնողների կամքին հակառակ սկսել է բժշկական ուսումնասիրություններ կատարել Ժնևում։ 1900 թվականին նա դարձել է առաջին կինը, ով ավարտելով Ժնևի համալսարանը, ստացել է դոկտորի աստիճան[4] (Մինչ այդ 34 այլ կանայք ևս ստացել էին դոկտորի աստիճան, սակայն նրանք Ժնևի բնակիչներ չէին)։ Նրա դոկտորական թեզի թեման է եղել «Des varices congénitales» (Բնածին վարիկոզային երակներ)[4]։
Շամպենդալը Ժնևում եղել է բժիշկ Հենրիետ Սալոզ Ջուդրայի ժամանակակիցներից (1855–1928), ով 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան, և եղել է առաջին կինը, ով հիմնել է իր սեփական բժշկական կենտրոնը[5]։
Բժշկական պրակտիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուսման ավարտից հետո Շամպենդալը պրակտիկա է անցել քաղաքի ամենահայտնի թաղամասերում[3]։ Հիմնվելով Փարիզ կատարած այցի ժամանակ ունեցած փորձառության վրա` մասնավորապես բժիշկ Գաստոն Վարիոտի մշակած նախագծի վրա, որը կոչվում էր «Կաթի մի կումը» (La Goutte de Lait)[6], 1901 թվականին Շամպենդալը ստեղծել է իր սեփական բժշկական կենտրոնը նույն անվամբ։ Այնտեղ նա կատարել է պաստերացված կաթի բաշխում և երիտասարդ մայրերին մատուցել խորհրդատվական ծառայություններ[7]։ 1916 թվականին մայրերին օգնություն ցուցաբերելու նպատակով նա հրապարակել է «Փոքրիկ ուղեցույց մայրերի համար» աշխատությունը` առաջնահերթությունը տալով երեխաների շահերին և բարեկեցությանը[3][7]։
1905 թվականին, մեկուկես տարի անցկացնելով ծննդաբերող կանանց մոտ, Շամպենդալը որոշել է հիմնել ծննդաբերության ողջ ընթացքին վերաբերող դպրոց` «Le Bon Secours»[7]: Նա ղեկավարել է դպրոցը մինչև իր վաղաժամ մահը` 1928 թվականը։ Շամպենդալը իր իսկ կենտրոնում մինչ օրս հիշվում է որպես «տեսիլք և ժամանակակից կին»[8][9]։
1913-1919 թվականներին Շամպենդալը Բժշկական դպրոցում եղել է մասնավոր բժիշկ[7][10]։
1918 թվականին Շամպենդալը Ժնևի համալսարանում ստացել է բժշկի լիարժեք մասնագիտական կոչում նման գործունեություն վարելու կապակցությամբ[9]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժիշկ Շամպենդալը մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 25-ին, Ժնևում` 58 տարեկան հասակում, սրտի կանգից[6]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի փողոցներից մեկը կրում է բժիշկ Շամպենդալի անունը[3][11] :
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://www.hls-dhs-dss.ch/textes/f/F14711.php
- ↑ 2,0 2,1 2,2 https://ge.ch/noms-geographiques/voie/geneve/chemin-doctoresse-champendal
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Champendal, Marguerite». hls-dhs-dss.ch (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ 4,0 4,1 Ziegler, Erica Deuber (2005). Les femmes dans la mémoire de Genève: du XVe au XXe siècle (ֆրանսերեն). Éditions Suzanne Hurter. էջ 140.
- ↑ «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
- ↑ 6,0 6,1 Simon, Elizabeth. (2010). The Evolution of a Nontraditional Nursing Curriculum in Switzerland. The Journal of nursing education. 49. 545-9. 10.3928/01484834-20100524-07.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.
- ↑ Republic and Canton of Geneva (2005). «Official Fact Sheet 28.11.2005». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին.
- ↑ 9,0 9,1 Dreifuss, J. J. (1991). «[The first women students of the medical faculty and their professional activities in Geneva]». Gesnerus. 49 Pt 3-4: 429–438. ISSN 0016-9161. PMID 1814787.
- ↑ «Association Suisse des Femmes Diplômées des Universités - Genève / Portrait / Notre histoire». www.akademikerinnen.ch. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
- ↑ «Chemin Doctoresse-CHAMPENDAL | Noms géographiques du canton de Genève». ge.ch (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 2 ծնունդներ
- 1870 ծնունդներ
- Ժնև քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 25 մահեր
- 1928 մահեր
- Ժնև քաղաքում մահացածներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Շվեյցարացի բժշկուհիներ
- Շվեյցարացի ուսուցիչներ
- Ժնևի համալսարանի շրջանավարտներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Շվեյցարացի ֆեմինիստներ
- Սրտի կաթվածից մահացածներ