Jump to content

Մարգարիտ Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մարգարիտ Թերզյան
Ծնվել էդեկտեմբերի 21, 1929(1929-12-21)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՌուսե, Բուլղարիա
Մասնագիտությունթարգմանչուհի
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն
Պարգևներ
Մարգարիտ Թերզյան Վիքիդարանում

Մարգարիտ Սիմոնի Թերզյան (դեկտեմբերի 21, 1929(1929-12-21)[1], Ռուսե, Բուլղարիա), հայ թարգմանչուհի։ Հայաստանի գրողների միության անդամ (1978):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարգարիտ Թերզյանը ծնվել է 1929 թվականին Բուլղարիայի Ռուսե քաղաքում։ 1946 թվականին հայրենադարձել է։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական բաժինը (անգլերեն լեզու և գրականություն)։ 1950-1996 թվականներին աշխատել է Հայպետհրատում որպես խմբագիր։ Խմբագրական աշխատանքին զուգընթաց թարգմանություններ է կատարել բուլղարերենից և ռուսերենից, թարգմանել է բուլղար դասական, ժամանակակից գրողների ստեղծագործությունները։ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության «Հայ-բուլղարական ընկերության» հիմնադիր և գործուն անդամներից է, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ։ Թերզյանի թարգմանությունները տպագրվել են հանրապետական գրական մամուլում։ Հեղինակ է շուրջ 40 թարգմանական գրքերի[2][3][4]։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2016[5]
  • ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» մրցանակ, 2012
  • Բուլղարական մշակույթին մատուցած ծառայությունների համար Բուլղարիայի կառավարության կողմից արժանացել է «Մադարացի հեծյալ» առաջին կարգի շքանշանի, 2002
  • «Գրական թերթ»-ի մրցանակ Թարգմանչաց տոնի առթիվ, 1982
  • Բուլղարերեն-հայերեն բառարան, Երևան, 2013 (2-րդ հրատարակչություն)։
  • Վրբան Ստամատով, Պատմվածքներ և զրույցներ ծովից, Երևան, 2012։
  • Պեյո Յավորով, Երկեր, Երևան, 2008։
  • Բուլղարերեն-հայերեն և հայերեն-բուլղարերեն բառարաններ, 2005։
  • Սևդա Սևան, Ռոդոսթո, Ռոդոսթո, Երևան, 2003։
  • Անտոն Դոնչև, Երբ ժամ էր ընտրության, Երևան, 2003։

Թարգմանություններ (բուլղարերենից և ռուսերենից)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Էրիխ Կոշ, Խայտաբղետ հասարակություն (պատմվածքներ, վիպակ), Ե., «Հայաստան», 1976, 412 էջ։ Վերջաբ.՝ Իդա Ռադվոլինա։ Նկ.՝ Վաղինակ Մանդակունի։
  • Բոտև Քրիստո, Երկեր (գրքի արձակի բաժինը թարգմանել են Մարգարիտ Թերզյանն ու Հրանտ Հրահանը), Ե., Հայպետհրատ, 1955, 422 էջ։
  • Մանով Էմիլ, Դելիյաների վախճանը, Հայպետհրատ, 1958։
  • Բուլղարական ժողովրդական հեքիաթներ, Ե., Հայպետհրատ, 1958։
  • Վեժինով Պավել, Հետքերը մնում են, Ե., Հայպետհրատ, 1960, 244 էջ։
  • Անգելով Դիմիտր, Երկիրը կործանման եզրին, Ե., Հայպետհրատ, 1962, 261 էջ։
  • Մոնով Տոդոր, Մահ չկա, Ե., Հայպետհրատ, 1964, 346 էջ։
  • Բուլղարական պատմվածքներ, Ե., 1966, 310 էջ։
  • Սիդ Չապլին, Սարդինաձկան օրը, Ե., «Հայաստան», 1966, 370 էջ։
  • Մարկով Գեորգի Տղամարդիկ, Ե., «Հայաստան», 1969, 360 էջ։
  • Բուլղարական ժողովրդական հեքիաթներ, Ե., «Հայաստան», 1971, 213 էջ։
  • Վագներ Գրիգորովիչ, Այվազովսկի, Ե., «Հայաստան», 1971, 360 էջ։
  • Գուլյաշկի Անդրեյ, Ռոմանտիկ պատմություն, Ե., «Հայաստան», 1973, 298 էջ։
  • Վեժինով Պավել, Ջութակով տղան, Ե., «Հայաստան», 1974, 406 էջ։
  • Էրիխ Կոշ, Խայտաբղետ հասարակություն, Ե., «Հայաստան», 1976, 412 էջ։
  • Էլին-Պելին, Յան Բիբիյան, Ե., «Սովետական գրող», 1977, 366 էջ։
  • Դիմով Դիմիտր, Ծխախոտ, գիրք Ա, Ե., «Սովետական գրող», 1978, 686 էջ։
  • Դիմով Դիմիտր, Ծխախոտ, գիրք Բ, Ե., «Սովետական գրող, 1980, 503 էջ։
  • Գուլյաշկի Անդրեյ, Ավակում Զահովի կյանքն ու արկածները, Ե., «Սովետական գրող», 1980, 485 էջ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=9017
  2. Մարգարիտ Թերզյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. «ԵՊՀ գրադարան քարտարան, Թերզյան Մարգարիտ Սիմոնի». 89.249.207.20. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
  5. Գրականության տարածման, զարգացման, հանրահռչակման, հայագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի համար թարգմանիչներ Իրինա Կարումյանը և Մարգարիտ Թերզյանը պարգևատրվել են ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով