Մարգարիտա Բախշինյան
Ծնվել է | նոյեմբերի 21, 1939 (84 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1962) |
Մասնագիտություն | բժիշկ և հյուսվածաբան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1989) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Ծնողներ | հայր՝ Զավեն Բախշինյան |
Մարգարիտա Զավենի Բախշինյան (նոյեմբերի 21, 1939, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, հյուսվածաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (1992):
Զավեն Տիգրանի Բախշինյանի դուստրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարգարիտա Բախշինյանը ծնվել է 1939 թվականի նոյեմբերի 21-ին, Երևանում։ 1962 թվականին ավարտել Է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականից աշխատում է Երևանի բժշկական ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնում, 1987-1993 թվականներին՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի փոխդեկան, 1993-1997 թվականներին՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան։
Առաջինն է Էլեկտրոնային մանրադիտակով և ձևաչափական հետազոտություններով ուսումնասիրել մակրոֆագերը in vivo պայմաններում՝ չարորակ աճի և հյուսվածքային հակածինով ու ռետինոիդներով իմունային համակարգի խթանման ժամանակ։ «Ընդհանուր հյուսվածաբանություն» բուհական դասագրքի համահեղինակ (2002)[1][2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ընդհանուր հյուսվածաբանություն»։ Բուհական դասագիրք, Երևան, 2000 (համահեղինակ)։
- Հյուսվածքաբանություն։ (ընդհանուր բաժին), Դասագիրք, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Երևան, Ա. հ., 2002 (համահեղինակ)։
- Հյուսվածքաբանություն։ (ընդհանուր բաժին), Դասագիրք, Երևան, Ա. հ., 2008 (համահեղինակ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|