Մարգարետ Բարնարդ
Մարգարետ Բարնարդ | |
---|---|
Ծնվել է | 1898[1] |
Ծննդավայր | Բենգալիա |
Վախճանվել է | 1992[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Grosvenor School of Modern Art? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Թեմաներ | գեղանկարչություն |
Մարգարետ Հելեն Բարնարդ (անգլ.՝ Margaret Helen Barnard, 1898[1], Բենգալիա - 1992[1]), նկարչուհի և լինոփորագրությունների հեղինակ։ Բարնարդը ծնվել է Բենգալիայում, որտեղ իր հայրը ծառայում էր Հնդկաստանի ոստիկանական ուժերում։ Յոթ տարեկանում նա վերադարձել է Բրիտանիա` կրթություն ստանալու համար և հաճախել է Բաթի ավագ դպրոց, ինչպես նաև` Սուրբ Լեոնարդի դպրոց[3]։
Բարնարդը 1917-1923 թվականներին սովորել է Գլազգոյի արվեստի դպրոցում[4]։ Այնուհետև նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ նա հաճախել է Գրոսվեմորի Ժամանակակից արվեստի դպրոց իր տարեկից Սիբիլ Անդրյուսի հետ, նրանց դասավանդել է Քլաուդի Ֆլայթը։
1924 թվականին նա ամուսնացել է նկարիչ Ռոբերտ Ջորջ Սենգ Մաքեչինի հետ, որը 1927 թվականին պետք է դառնար բրիտանական «Յոթ և հինգ միություն» արվեստի խմբի անդամ[4]։
Զույգը մի քանի տարի ապրել է Իտալիայում, հետո նրանք տեղափոխվել են Ռայ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա եղել է շտապ օգնության վարորդ, հող է մշակել և նապաստակներ պահել. նա վերսկսել է նկարչությունը պատերազմի ավարտից հետո և շարունակել է ցուցադրվել Թագավորական ակադեմիայում մինչև իր մահը[3]։
1990 թվականին նա իր սեփական և իր ամուսնու, ինչպես նաև` իրենց անձնական հավաքածուում գտնվող ուրիշ նկարիչների աշխատանքները հանձնել է Ռեյի Արվեստի Պատկերասրահին[5]։
Բարնարդը մահացել է 1992 թվականին։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Art UK painters database
- ↑ http://www.aucklandartgallery.com/explore-art-and-ideas/artist/2445/
- ↑ 3,0 3,1 «Margaret Barnard | Limited Edition Prints | Bookroom Art Press»։ Bookroom Art Press (en-US)։ Վերցված է 2018-08-05
- ↑ 4,0 4,1 «Robert George Sang Mackechnie and Margaret Helen Barnard - GSA Archives & Collections»։ GSA Archives & Collections (en-US)։ 2018-04-23։ Վերցված է 2018-08-05
- ↑ «About The Collection - Rye Art Gallery»։ www.ryeartgallery.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2018-08-05