Մարգահովիտի արգելավայր
Արտաքին տեսք
Տեսակ | արգելոց |
---|---|
Երկիր | Հայաստան |
Վարչատարածք | Լոռու մարզ |
Հիմնվել է | 1971 |
Մակերես | 3368 կմ² |
ԲԾՄ | 1900 մետր և 2200 մետր |
Մարգահովիտի արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք Հայաստանի Լոռու մարզում[1]։ Կազմավորվել է ՀՍՍՀ Մինիստրների Խորհրդի 1971 թ. ապրիլի 4-ի թիվ 212 կարգադրությամբ, ունի 3368 հեկտար տարածք, գտնվում է Աղստև գետի ավազանում՝ Մարգահովիտ գյուղից դեպի Փամբակի լեռնաշղթայի հյուսիսային լանջերին ընկած տարածքում՝ ծովի մակարդակից 1900-2200 մ բարձրություններում։ Գտնվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ։ Կառավարող կազմակերպությունը՝ «Հայանտառ» ՊՈԱԿ։ Ստեղծվել է խոնավասեր անտառների և դրանց բնորոշ կենդանական աշխարհի (այծյամ, գորշ արջ, կովկասյան մայրեհավ և այլն) պահպանության նպատակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |