Մարատ Հայրապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարատ Հայրապետյան
Ծնվել էմարտի 18, 1985(1985-03-18) (39 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան և  ԱՄՆ
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր և դիրիժոր
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Մարատ Վիգենի Հայրապետյան (մարտի 18, 1985(1985-03-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, կոմպոզիտոր, դիրիժոր, արվեստագիտության թեկնածու (2010)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարատ Հայրապետյանը ծնվել է 1985 թվականի մարտի 18-ին Երևանում։ 1993-2000 թվականներին սովորել է Երևանի Երաժշտական դաստիարակության կենտրոնի վոկալի (դասատու՝ Կարինե Ջալալբեկյան) և կոմպոզիցիայի բաժիններում։ 2001 թվականին ավարտել է Երևանի Մ. Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը (դասատու՝ Ջ. Ներսիսյան)։ 2006 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի (Մարտուն Իսրայելյանի դասարան), 2007 թվականին՝ դիրիժորության (Յուրի Դավթյանի դասարան) բաժինները, իսկ 2009 թվականին՝ ասպիրանտուրան (ղեկ.՝ Մարտուն Իսրայելյան)։ Սովորել է «Evans Community Audit School»-ում (2007, ԱՄՆ), «Los Angeles Valla College»-ում (2008)։

2010-2014 թվականներին եղել է Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական։

Գրել է «Հայ շինարար», «Զինվորի նամակը», «Մայրիկ», «Հայուհի», «Տես, չայրես», «Կարծեցի թե», «Love for Infinity» («Անվերջ սեր»), «Առա՛ջ, առա՛ջ», «Ո՛չ, չեն մեռնում հերոսները», «Երգ ոստիկանի», «Իմ Երևան», «Լավ ընկեր», «Գարեգին Նժդեհին», «Սերդ՝ որպես թալիսման», «Հայ սպաներ», «Զինվորի երդումը» և այլ երգեր, պիեսներ՝ հոբոյի, ջութակի, ալտի, թավջութակի, ֆլեյտայի, կլառնետի և ֆագոտի, դուետ ֆուգատո՝ կլառնետի և ֆագոտի, ֆուգա՝ լարային քառյակի համար, «Օր» դաշնամուրային պիեսների շարքը («Առավոտ», «Կեսօր», «Երեկո», «Գիշեր») և այլ գործեր։

Թողարկել է ձայնասկավառակներ, նկարահանել է «Տես, չայրես», «Կարծեցի, թե հյուր ես եկել...», «Սերդ՝ որպես թալիսման...», «Հայուհի», «Հայ շինարար», «Ապավինենք մեր բազկին» տեսահոլովակները։

2014 թվականին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 – Տարվա լավագույն ինտերնացիոնալ երգիչ
  • 2009 – Տարվա լավագույն վոկալիստ,
  • 2012 – «Պատվո մրցանակ» (ԱՄՆ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։