Մատոչկին Շար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մատոչկին շարից)

Մատոչկին շար, նեղուց, Նոր երկրի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև։ Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը։ Ափերը բարձրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ։ Երկարությունը մոտ 100 կմ է, լայնությունը (ամենանեղ տեղում)՝ մոտ 0, 6 կմ, խորությունը՝ 12 մ։ Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով։ Ափին են Մատոչկին Շար, Սաոլբովոյ արդյունագործական ավանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 293