Մատնոցուկ ծիրանագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատնոցուկ ծիրանագույն
Մատնոցուկ ծիրանագույն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծաղկավոր բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Խլածազգիներ
Ցեղ Մատնողուկ ծիրանագույն
Լատիներեն անվանում
Digitalis purpurea


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում





Մատնոցուկ ծիրանագույն (լատ.՝ Digitalis purpurea), խլածաղիկազգիների ընտանիքին պատկանող երկամյա ծաղկաբույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա ծաղկաբույս է։ Տերևները հերթադիր են, երկարակոթունավոր, ձևաձև նշտարաձև, ատամնաեզր։ Ծաղիկները խոշոր են հավաքված երկար, ողկույզանման ծաղկաբույլերում։ Ծաղիկն աչքի է ընկնում ամենատարբեր գունավորումով․ սպիտակից և կրեմագույնից մինչև վարդագույն և ծիրանագույն։ Այս ծաղկի տերևները թունավոր են։ Ծաղկի բարձրությունը հասնում է մինչև 30-120 սմ–ի։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հանդիպում են ծաղկի երկու տեսակ (ժանգային և ներվոզա), որոնք հիմնականում տարածվում են Արագածոտնի, Լոռու, Տավուշի, Կոտայքի, Սյունիքի և այլ մարզերում։ Աճում է անտառներում, թփուտներում, ճամփեզրերին և այլն։

Աճման պայմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծիրանագույն մատնոցուկը ցրտադիմացկուն է, երաշտադիմացկուն, գերադասում է լուսասեր և տաք վայրերը։ Ցանքը կատարում են անմիջապես գրունտում՝ մայիս–հունիս ամիսներին։ Ծիլերը երևում են ցանքից երկու շաբաթ հետո։ Առաջին անգամ նոսրացնելուց թողնում են բույսը բույսից 10 սմ, երկրորդ անգամ՝ 25-30 սմ–ի վրա։ Օգոստոսի առաջին կեսին մշտական տեղում տնկում են միայն սածիլային մշակության դեպքում։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են։ Մշակությամ մեջ մեծ տարածում ունեն գլոքսինիածաղիկ և բծավոր պարտիզային այլատեսակները։ Օգտագործվում են լանդշաֆտային ձևավորումներում։ Մշակում են կտրած ծաղիկներ ստանալու համար։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ․Վ․ Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
  • Иванина Л.И. Род 1345. Наперстянка — Digitalis // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1955. — Т. XXII. — С. 514—526. — 861 с. — 3000 экз.