Մավրիկ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մավրիկ Ռուբենի Ալեքսանյան
1 օգոստոսի, 1954 - 16 նոյեմբերի, 1992
ԾննդավայրՀինշեն, Շուշիի շրջան, ԼՂԻՄ
Մահվան վայրՍտեփանակերտ, Արցախ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Մավրիկ Ալեքսանյան (օգոստոսի 1, 1954(1954-08-01), Հինշեն, Շուշիի շրջան, ԼՂԻՄ - նոյեմբերի 16, 1992(1992-11-16), Ստեփանակերտ, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մավրիկ Ալեքսանյանը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 1-ին Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն գյուղում։ Չորս տարեկան հասակում կորցրել է հորը։ Հինգերորդ դասարանից թողնելով դպրոցը՝ մոր ու եղբոր հետ տեղափոխվել է Ստեփանակերտ։ Ստեփանակերտի պրոֆտեխուսումնարանում ստացել է ներկարար-ծեփագործի մասնագիտություն, աշխատանքի անցել շինվարչությունում։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցկացրել է Մուրմանսկում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել գինու գործարանում, որտեղ կորցրել է մատները։

Երբ Արցախի հայությանը պատերազմ է պարտադրվել, Մավրիկ Ալեքսանյանը, թեև անաշխատունակ, անդամագրվել է տանկային գումարտակին ու դարձել տանկի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջանների գյուղերի պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. նոյեմբերի 16-ին Ստեփանակերտում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Արիության համար» մեդալներով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]