Մասոնության թանգարան (Կենտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասոնության թանգարան
Տեսակտեղական թանգարան և անկախ թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՔենթերբերի
ՀասցեSt Peter’s Place, Canterbury, CT1 2DA[2]CT1 2DA
Հիմնադրվել է1933
Կայքkentmuseumoffreemasonry.org.uk(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Մասոնության Կենտի թանգարան (անգլ.՝ Kent Museum of Freemasonry), մասոնության թանգարան Կենտ կոմսության Քենթերբերի քաղաքի Սենթ Փիթերս Փլեյս հատվածում։ Թանգարանում պահվում է ազգային և միջազգային նշանակության մասոնական հազվագյուտ ցուցանմուշների հավաքածու։

Թանգարանում ներկայացված է մասոնության պատմությունը՝ ծագման պահից մինչև մեր օրերը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում հենց Կենտին, նրա օթյակներին և դրանց ծագմանը։ Հնարավոր է, որ թանգարանը Մեծ Բրիտանիայում՝ Լոնդոնից դուրս, ունի մասոնական նյութերի ավելի լավ հավաքածու։ Ցուցահանդեսին ներկայացվել են 19-րդ դարի եզակի վիտրաժներ, որոնք ի սկզբանե գեղազարդել են Լոնդոնում գտնվող «Freemasons Hall»-ը։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Քենթերբերիի տաճարի մոտ և Վեստգեյթի աշտարակներից ոչ հեռու։ Մուտքն անվճար է, թեև կամավոր նվիրատվությունները ողջունելի են։

Քենթերբերիի թանգարանում պահվում է մասոնական գտածոների հավաքածու, որոնցից շատերը մարդաբանական կապեր ունեն Քենթերբերի քաղաքի և Կենտ շրջանի հետ՝ նկարներ, սպասք և ճենապակի, փաստաթղթեր, գրքեր, շքանշաններ։

Չնայած Արևելյան Կենտի նահանգի կառավարման ներքո գտնվող Քենթերբերիի մասոնության թանգարանը 1163887 համարի ներքո գրանցված բարեգործական կազմակերպություն է, այն գտնվում է Կենտում տեղակայված առանձին բարեգործական հիմնադրամի տնօրինության հովանու տակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնության Կենտի թանգարանի պատմությունն սկսվել է 19-րդ դարից։

Մասոնները Քենթերբերիում հայտնվել են 1730 թվականին, երբ քաղաքի առաջին օթյակն սկսել է ժողովվել Հայ-սթրիթի հին քաղաքապետարանին կից «Կարմիր առյուծ» փոքրիկ պանդոկում։ Համաձայն 1717-1894 թվականների Լեյնի մասոնական ժամանակագրությունների[3]՝ քաղաքում օծվել է երեք մասնավոր և վեց ռազմական օթյակ։ 1878 թվականին Քենթերբերիի օթյակները, որոնք մինչ այդ հանդիպում էին քաղաքի տարբեր հասարակական շենքերում, ինչպիսիք են Քինգս Հեդը և Բրիվերս Արմսը, միավորվել են, որպեսզի իրենց համար գնեն Վեսթգեյթի աշտարակներից ոչ հեռու գտնվող սեփական շինությունները։ 1880 թվականին հենց այդ շենքի այգում է կառուցվել Քենթերբերիի մասոնական տաճարը[4]։

1993 թվականին Կենտի մասոնական գրադարանը և թանգարանային հիմնադրամը № 1018784 համարի ներքո գրանցվել են որպես բարեգործական կազմակերպություն[5]։

Թանգարանը հանրության համար փակվել է 2011 թվականի սկզբին՝ լայնածավալ վերակառուցման նպատակով։ Վերաբացումը կայացել է 2012 թվականի սեպտեմբերին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. https://kentmuseumoffreemasonry.org.uk/
  3. «Lane's Masonic Records 1717-1894». Hrionlnie.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  4. «Canterbury». Province of East Kent. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  5. «Charity framework». Apps.charitycommission.gov.uk. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  6. «East Kent Freemasons - Library and Museum Re-Opens». Members.eastkentfreemasons.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gahan, RFW (1994) A Short History of the Kent Masonic Library and Museum

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]