Մասոնական ուղենիշներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասոնական ուղենիշներ սկզբունքների ցանկ է, որոնք, ըստ մասոնականների մեծամասնության, «մասոնականության հին ու անփոփոխ պատվիրաններն են»։ Մասոնական հզոր ժողովարանի կամ հզոր արևելքի «օրինաչափության» վերաբերյալ հարցերը գնահատվում են ուղենիշներին հավատարիմ մնալու տեսանկյունից։ Քանի որ յուրաքանչյուր հզոր ժողովարան համարվում է ինքնակառավարվող՝ առանց ողջ մասոնականության լիազորությունները կատարող վերադաս մարմնի, ապա այդ սկզբունքների բացատրությունը կարող է տարբերվել, ինչը հանգեցնում է ճանաչման հետ կապված ընդհարման։ Մասոնական տարբեր իրավասություններ ունեն տարբեր մասոնական ուղենիշներ։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերսի Ջանցի կարծիքով մասոնական «ուղենիշ» տերմինն ունի աստվածաշնչյան ծագում։ Այն հղվում է 22:28 այլաբանությանը. «Մի՛ փոփոխիր քո հայրերի դրած յաւիտենական սահմանները»՝ ի նկատի ունենալով քարե սյուները, որոնցով առանձնացվում էին տարածքների սահմանագծերը։ Հետո նա մեջբերում է հրեական օրենքը. «Մի՛ կործանիր քո հարևանների հողային գծանշումները, որոնք Քեզ են ժառանգություն հասել նրանցից հին ժամանակներից[1]։ Մարկ Թաբերտը համարում է, որ մասոնական ուղենիշներում շարադրված գործող օրենքները և իրավիճակները ծագում են միջնադարյան որմնադիրների օրենսգրքից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլիայի Առաջին հզոր ժողովարանի կողմից 1723 թվականին հրապարակված ընդհանուր կանոնակարգի համաձայն.

Հզոր ժողովարանի յուրաքանչյուր ամենամյա ասամբլեան ինքնիշխան է և ի վիճակի է կազմել նոր կամ փոփոխել ներկայիս կանոնակարգը ի օգուտ իր հին եղբայրության, պայմանով, որ ցանկցած ժամանակ անձեռնամխելիորեն պահպանվելու են հին ուղենիշները։

Սակայն ուղենիշներն իրենք ոչ մի ձևով չէին նկարագրվում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը կատարվեց 1856 թվականին դոկտոր Ալբերտ Մակեի «Ազատ որմնադրության օրենք»-ում։ Նա ձևավորեց երեք կարևոր բնութագրիչներ՝

  1. անհիշելի ժամանակներից
  2. բազմաֆունկցիոնալ
  3. բացարձակ «չփոփոխվող»

Նա պնդում էր, որ գոյություն ունեին ընհամենը 25 ուղենիշներ, և որ դրանք չփոփոխվող են։ Սակայն ուղենիշները հաջորդ հեղինակների մոտ շատ էին տարբերվում մակեևյանից, քանի որ հեղինակներն իրենք դրանց մասին ունեին իրենց պատկերացումները։ 1863 թվականին Ջորջ Օլիվերը հրապարակեց «Մասոնական արժեքներ»-ը, որոնցում նա թվարկել էր 40 ուղենիշներ։ Անցյալ դարում մի քանի ամերիկական Հզեր ժողովարաններ փորձեցին ձևակերպել իրենց ուղենիշները, հարավային Վիրջինիայից և Նյու Ջերսիից մինչև Նևադա և Կենտուկկի (54)[3]։

Ջոզեֆ Ֆորտ Նյուտոնը «Շինարարներ»-ում (անգլ.՝ The Builders) առաջարկում է ուղենիշների այնպիսի պարզ բացատրություն, ինչպիսիք են.

Աստծո հայրություն, մարդկանց եղբայրություն, բարոյականության օրենք, ոսկե կանոն և անմահ կյանքի համար հույս։

Ռոսկո Փաունդը առանձնացրեց 6 ուղենիշներ.

  1. Բարձրայլի նկատմամբ հավատը
  2. Հավատը հոգու անմահության նկատմաբ
  3. «Սուրբ օրենքի գիրքը» որպես ժողովարանի «հարդարման» անբաժանելի մաս
  4. Երրորդ աստիճանի մասին լեգենդը
  5. Մասոնականության գաղտնիքները` խոստովանության միջոցները և ժողովարանի սիմվոլիկ ծիսակատարությունը
  6. Մասոն կարող է լինել ազատ և չափահաս տղամարդը

1950-ականներին «Հյուսիսային Ամերիկայի մեծ վարպետների համաժողովի տեղեկատվության ճանաչման հանձնաժողովը» հավանություն տվեց երեք «հնագույն ուղենիշներին»[4].

  1. Միաստվածություն - Աստծո նկատմամբ չփոփոխվող հավատը։
  2. Սուրբ օրենքի գիրքը- ժողովարանի հարդարման հիմնական մասը։
  3. ժողովարանում կրոնի և քաղաքականության քննարկման արգելքը։

Ալբերտ Մակեի 25 ուղենիշները[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասոնական ուղենիշների առավել ամբողջական ցուցակը, որը սահմանում է մասոնականության և որևէ այլ տեսակի կամ նախաձեռնության կազմակերպության տարբերությունները, ակնառու կերպով տալիս է ականավոր մասոնական պատմաբան և հիմնադիր Մակեյը իր «Մասոնական իրավունքի հիմքերը» դասագրքում.

  1. Ճանաչողական նշաններ և բառեր։
  2. Խորհրդանշական մասոնականության բաժանումը երեք աստիճանի։
  3. Երրորդ աստիճանի լեգենդը։
  4. Եղբայրությունը ղեկավարվում է նախագահող սպայի կողմից, որը կոչվում է մեծ վարպետ և ընտրվում է եղբայրների միջից։
  5. Վարպետն իրավունք ունի նախագահել եղբայրության ցանկացած ժողով, որտեղ և երբ դա տեղի ունենա։
  6. Վարպետը զորություն ունի տալու ժողովարանը բացելու թույլտվություն և դրանում աշխատանքներ կատարելու իրավունք։
  7. Մեծ վարպետն իրավունք ունի տալ ցանկացած եղբոր ցանկացածաստիճան` առանց ամրագրված շամկետների պահպանման։
  8. Գրոսմայստերն իրավունք ունի նախաձեռնել եղբայրություն՝ առանց սովորական ընթացակարգի հետևելու։
  9. Ազատ մասոնները պետք է հավաքվեն ժողովաանների մեջ։
  10. Երբ եղբայրները հավաքվում են ժողովարանում, նրանց պետք է առաջնորդեն հարգարժան տերն ու երկու պահակները։
  11. Ցանկացած ժողովարանի հանդիպման ժամանակ այն պետք է պատշաճ կերպով պահպանվի։
  12. Յուրաքանչյուր մասոն իրավունք ունի ներկայացված լինել եղբայրության ցանկացած ընդհանուր ժողովում և համապատասխանաբար հրահանգել իր ներկայացուցիչներին։
  13. Յուրաքանչյուր մասոնական իրավունք ունի իր եղբայրների որոշումը բողոքարկել Մեծ ժողովարանում կամ Ազատ մասոնականների ընդհանուր ժողովում։
  14. Յուրաքանչյուր մասոն իրավունք ունի ներկա գտնվելու ցանկացած սովորական ժողովարանի ժողովներին։
  15. Ներկա եղբայրներին կամ նրանցից որևէ մեկին անծանոթ որևէ այցելու իրավունք չունի մտնել ժողովարան, մինչև նա անցնի հին ավանդույթներին համապատասխան հարցաքննություն կամ քննություն։
  16. Ոչ մի ժողովարան իրավունք չունի խառնվել մեկ այլ ժողովարանի ներքին գործերին կամ աստիճաններ նշանակել այլ ժողովարանի գործընկերներին։
  17. Յուրաքանչյուր մասոն պարտավոր է ենթարկվել իր իրավասության մասոնական օրենսդրությանը (բնակության վայրում) անկախ նրանից՝ ինքը որևէ ժողովարանի անդամ է, թե ոչ։
  18. Եղբայրություն նախաձեռնելու համար թեկնածուները պետք է բավարարեն որոշակի պահանջներ։
  19. Հավատք Աստծո գոյությանը, որը կոչվում է «Տիեզերքի մեծ ճարտարապետ» (Շինարար)։
  20. Հավատք վերածննդին գալիք կյանքի համար։
  21. Սուրբ օրենքի գիրքը ցանկացած ժողովարանի զարդարման անփոփոխ և բաղկացուցիչ մասն է։
  22. Մասոնականների հավասարություն։
  23. Կազմակերպության գաղտնիքը։
  24. Սպեկուլյատիվ (սպեկուլյատիվ) գիտության հիմքը գործառնական (արդյունավետ) հիմքի վրա, ինչպես նաև այս արհեստի պայմանների խորհրդանշական օգտագործումը և բացատրությունը՝ հանուն կրոնական և բարոյական սկզբունքների ուսուցման։
  25. Այս ուղենիշներն անփոփոխ են[5]։

Ավանդաբար ընդունված է համարել, որ մասոնական ուղենիշների մասոնական պարբերականության հիմնարար հատկանիշները հիմնված են «Հնագույն պատվիրանների» վրա, որոնք վերցված են մասոնական առաջին ձեռագրերից[6][7]` «Անդերսոնի 1723 թվականի սահմանադրություն»- ից և Ջորջ Պեինայի 1720 թվականի կազմած «Առաջին մեծ ժոցովարանի» համար առաջին միասնական կանոնակարգից։ Բայց գոյություն ունի նաև պատմականորեն փորձով հաստատված կարծիք, որ մասոնական ուղենիշները իրենցից ներկայացնում են մասոնական աշխատանքների գործնականորեն փորձված օրենքների ամբողջություն, որոնք մասոնական իրավասությաուններից յուրաքանչյուրը հարաբերական են։ Դրա ապացույցը կարող է լինել այն, որ մասոնական յուրաքանչյուր իրավասություն ունի իր կողմից ճանաչված մասոնական ուղենիշներիի ցուցակը[8]։

Մեջբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ միայն յուրաքանչյուր ժողովարանի, այլև ցանկացած մասոնի առաջին մեծ պարտականությունն այն է, որպեսզի հետևի, որ շքանշանի ուղենիշները երբեք չխախտվեն,- Ալբերտ Մաքեյ:[9]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The Landmarks of Freemasonry
  2. Mark A. Tabbert, American Freemasons: Three Centuries of Building Communities. National Heritage Museum, Lexington, MA: 2005, ISBN 0-8147-8292-2, p.109.
  3. Masonic Landmarks, by Bro. Michael A. Botelho. Accessed 7 February 2006.
  4. Standards adopted for use by The Commission for Information for Recognition of the Conference of Grand Masters of Masons in North America in the 1950’s accessed 30th July 2006.
  5. См. Book First The Law of Grand Lodges (англ.)
  6. См. Древние заповеди и установления Досточтимого мастера
  7. См. 15 статей и 15 дополнительных пунктов масонского законодательства, составленные принцем Эдвином, сыном короля Ательстана, в изложении старейшего документа масонского права — «Поэмы о нравственном долге».
  8. См. A MODERN EXAMINATION OF THE LANDMARKS OF FREEMASONRY by Bro. Terence Satchell Mt. Rushmore Lodge 220 Grand Lodge of South Dakota, USA (англ.)
  9. Принципы масонского права в «Проекте Гутенберга»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Freemasonry // Encyclopedia Britannica, 1911 г. (11th Ed.).
  • «Франкмасонство». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Web of Hiram Արխիվացված 2007-09-29 Wayback Machine at the University of Bradford. A database of donated Masonic material.
  • Masonic Books Online of the St. Louis Scottish Rite.
  • Masonic Books Online of the Pietre-Stones Review of Freemasonry
  • The Constitutions of the Free-Masons (1734), James Anderson, Benjamin Franklin, Paul Royster. Hosted by the Libraries at the University of Nebraska-Lincoln