Մասնակցի քննարկում:Vahagnavagyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Vahagnavagyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Գարդմանահայ (քննարկում) 07:30, 5 Հունվարի 2021 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vahagnavagyan, խնդրում եմ հոդվածում փոփոխություններ կատարելիս հաշվի առնել հանրագիտարանում ընդունված կանոնները, տեքստը շարադրել ժամանակակից արևելահայերենի կանոններին համապատասխան, ինչպես նաև խնդրում եմ ներկայացնել վստահելի աղբյուրներ, մասնավորապես Բերձոր բնակավայրի մոտակայքում ավտոերթի մասնակիցները ջարդի են ենթարկվել նախադասության համար կամ առնվազն ջարդ բառը փոխարինել այլ բառով։--Voskanyan (քննարկում) 15:31, 8 Մարտի 2021 (UTC)[reply]

Ողջույն։ Շատ տարօրինակ է, որ հայկական տիրույթում կարևոր իրադարձությունների վերաբերյալ գրառումները խմբագրում են իրադարձություններից անտեղյակ անձիք։ Բնականաբար պատմագրությունը չափազանց քաղաքականացված երևույթ է, առավել ևս երբ մի ժողովուրդ ազատ չէ գաղութացման կապանքներից։ Վստահ եմ, որ պատմության դասագրքերում հսկայական խաբեությունների ու մանիպուլյացիաների հնարավորություններ են առակ, բայց որ Վիկի տարածքում նույնպես այս ուժերը սողոսկել են շատ ցավալի է։

Բերձորյան ՋԱՐԴԻ կադրերը

https://www.youtube.com/watch?v=nbF33yx8jpo

Ես ինքս այնտեղ եմ եղել, ՋԱՐԴԻ ժամանակ։ Հարվածել են վերջերս «Արցախի հերոս» կոչման արժանացած Իգոր Մուրադյանին, Մարտական խաչ առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին, պահեստազորի գնդապետ Վարուժան Ավետիսյնին, ՋԱՐԴԵԼ ԵՆ տասնյակ մեքենաների ապակիներ, նաև դրա փշուրներով վնասելով բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում ազգային խորհրդանիշ, ԱՍԱԼԱի լեգենդար մարտիկ Ալեք Ենիգոմշյանին, մեր ուղղությամբ անգամ կրակել են բլուրներին թառած դիպուկահարները։

ԱՅսքանը բավարար է ՋԱՐԴը ՋԱՐԴ անվանելու համար, թե փոփոխեմ?– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagnavagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Մի քանի հոգու ծեծելն ու ջարդը տարբեր են։ Խնդրում եմ զերծ մնալ խմբագրական պատերազմից, առայժմ հոդվածում փոփոխություններ չանել և սպասել քննարկման ավարտին։ Մանավանդ եթե գրել եք, որ ներկա եք եղել տվյալ իրադարձությանը, ցանկալի է դրա վերաբերյալ հոդվածի խմբագրումը թողնեք այլ անձի, քանի որ ակնհայտ է կողմնակալ վերաբերմունքը։ --Voskanyan (քննարկում) 10:02, 18 Մարտի 2021 (UTC)[reply]


Հարգելի Voskanyan

Մի քանի հոգու ծեծելու և ջարդի հարգելի մասնագետ, Ձեր անաչառությունը կարող է արտահայտվել բացառապես ապացույցների և հիմնավորումների միջոցով և ոչ կամայական գրառումների։ Ի՞նչ է նշանակում մի քանի հոգու ծեծելը և ջարդը տարբեր բաներ են։ Դա դուք եք որոշում, թե ջարդի սահմանման մեջ հստակ գրված է քանի հոգու ծեծելն է ջարդ, քանիսինը ոչ։ Մի քանի տասնյակ մեքենաների ջարդը ջարդ է, թե ավտոյածեծ ? գուցե լուսավորեք և մեր մոտ հարցերը սպառվեն։ Եթե կարծում եք, որ իրադարձությունների վկաները չպետք է նկարագրեն իրենց հետ տեղի ունեցածները, գուցե Հայոց ցեղասպանության բնութագրումը թողնենք Էրդողանին կամ Պուտինին? Գուցե Բերձորյան ջարդերի նկարագրությունը խնդրենք կազմակերպիչ Սերժիկ Սարգսյանից, կամ գուցե Բակո Սահակյանից? Ես նոր եմ այս պլատֆորմում և շատ բաներ չեմ հասկանում դեռ, խնդրում եմ լուսավորեք։ Եթե այստեղ հայկական վիկիտարածքը ռուս-թուրքական «խմբագրումներով է» առաջնորդվում և հայությունը իրավունք չունի ձեռք տալ այդ սուրբ ԿՈՎի խմբագրումներին, ապա իմանանք և ըստ այդմ գործենք։

Ես փաստեր եմ ներկայացրել, այդ թվում Avetisyan91 օգտատիրոջը, որ Gardmanahay-ի խմբագրումներում սխալներ կան և դուք միևնույն է հետ եք շրջել էջը այդ սխալ վարկածին։ Դուք պատասխանատու եք ձեր արարքների համար, թե այստեղի «խմբագրի» կարգավիճակով ինչ ուզեք կարող եք պարտադրել?

Արդյո՞ք այս հարթակը ճշմարտությունների համար չէ։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagnavagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ժիրայր Սեֆիլյան[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vahagnavagyan, խնդրում եմ Ժիրայր Սեֆիլյան հոդվածում առկա Ձեր առարկությունները ներկայացնել այստեղ, ինչի՞ հետ համաձայն չեք, ի՞նչն եք համարում սխալ և որո՞նք են փաստերը։ Շնորհակալ եմ--Ավետիսյան91 (քննարկում) 10:48, 17 Մարտի 2021 (UTC)[reply]

Ինչպես նաև. ներկայացրեք փաստեր, որ Ձեր նշած Gardmanahay մասնակիցը Վիքիպեդիայում ռուս-թուրքական պրոպագանդա անելու համար ֆինանսավորվում է երրորդ անձի կողմից, ինչպես նշել եք՝ Սերժ Սարգսյանի։ Հայտնեմ, որ մեղադրանքը հաստատվելու դեպքում մասնակիցը կարող է արգելափակվել, իսկ թե չհիմնավորեք, ապա զրպարտության համար զգուշացում կստանաք։--Ավետիսյան91 (քննարկում) 10:53, 17 Մարտի 2021 (UTC)[reply]


Ողջույն։ Ամբողջ տեքստը բազմաթիվ սխալներ ու չճշտված տեղեկություններով է լի։ Պետք է առանձին անդրադառնալ ամեն մեկին։ Կբերեմ մի օրինակ առաջին նախադասությունից՝

։ Ավարտել է Բեյրութի «Գևորգ Չաթալբաշյան» հայկական ճեմարանը։----- նման ճեմարան չկա, կա վարժարան, որտեղ սովորել է Ժիրայր Սեֆիլյանը և որը Gardmanhay-ը չգիտես ինչու դարձնում է ճեմարան։

Իմ գրած ամբողջ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը և իմ սկզբնաղբյուրը հենց պարոն Ժիրայր Սեֆիլյանն է, ում կյանքը ու գործունեությունը երբեք կասկածի տակ չեն դրել իր խոսքի և իր հայտնած տվյալների ճշմարտացիությունը։ Եթե անհրաժեշտ է, որ որևէ պարկեշտ մարդ հանդիպի իր հետ և բոլոր տվյլաները հերթով հաստատի իր կողմից , ապա մեծ սիրով կկազմակերպեմ այդպիսի հանդիպում, իսկ մինչ այդ հոգաչափ խնդրում եմ չփոփոխել իմ դրած նյութը։

Եթե կարիք կա տեղեկությունները իրար հետևից թվականներով թվելու փոխարեն պարզապես պատմողական շարադրել, ապա խնդիր չկա ես կանեմ դա, բայց բովանդակությունը ամբողջությամբ ճիշտ է։

Կապված պրոպագանդայի և երրորդ անձի կողմից վճարված լինելու, կասեմ, որ միայն շահախնդիր անձը կարող է խեղաթյուրել ճիշտ տեղեկությունները, ինչով զբաղվում է այս պարոնը։ Ժիրայր Սեֆիլյանի պայքարը հանուն հայ ժողովրդի ինքնիշխանության, ռուս-թուրքական լծից ազատվելու, ռուսական գործակալական ցանցի հակազդեցությանն է հանդիպում ամենուրեք։ Արցախի օկուպացիայի շահառուները, ում դեմ պայքարում է Ժիրայր Սեֆիլյանը ամեն հարթակում փորձել և փորձում են խեղաթյուրել իրականությունը և ես հաստատապես պնդում եմ, որ նման բաներով կարող են զբաղվել միայն վճարված և ռուս-թուրքական օկուպացիայի ծառայող անձիք։

Հարգանքներով Վահագն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagnavagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Խմբագրման ամփոփում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Vahagnavagyan, Ժիրայր Սեֆիլյան հոդվածի ձեր խմբագրման ամփոփումը կոռեկտ չէ։ Վիքիպեդիայում որևէ մեկի գործողությունները ի հեճուկս ուրիշի չեն և չեն կարող լինել։ Հետևեք Վիքիպեդիայում ընդունված վարվելակարգին, եղեք հարգալից մյուսների նկատմամբ։ Նման պահելաձևի կրկնության դեպքում կարգելափակվեք։--ԲեքոՔննարկում 18:48, 5 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Բարև Ձեզ հարգելի Բեքո։

Տվյալ փոփոխությունները ավելի լայն խմբագրումների համատեքստում մի քանի ամիս է կատարում եմ, սակայն փոխարենը արգելափակվել եմ, առանց հղումների խմբագրումներ կատարելու մեղադրանքով, այնինչ առկա տեղեկատվությունը առանց հղումների և բազմաթիվ սխալներով ամիսներով գուցե նաև տարիներով պահպանվում են Վիկի գրադարանում։

Հուսով եմ այլևս նման խնդիրներ չեն լինի։ Ես ինքս կփորձեմ հնարավորինս հղումներ տրամադրել խմբագրումների դեպքում, սակայն խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, որ օրինակ այլևս գոյություն չունեցող վարժարանի վերաբերյալ հղում չի գտնվում, իսկ այդ վարժարանը հոդվածում ներկայացվում է որպես ճեմարան, կամ օրինակ որ Ժիրայր Սեֆիլյանը Շուշիի լեգենդար առանձնակի գումարտակի հրամանատարն էր, բայց հոդվածում գրված է հրամանատարի տեղակալ(սրա վերաբերյալ հղումներ գտնելը ավելի հեշտ է, բայց չգիտես ինչու նախկին խմբագրումների ընթացքում չի գտնվել, իսկ իմ արած խմբագրումները հետ են պտտվել).

հուսով եմ ճշմարտությունը կդառնա Վիկի գրադարանի համար սկզբունքային։

Հարգանքներով, Վահագն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Vahagnavagyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ավելացնեմ, որ նախորդ քննարկման մեջ մասնակցից ակնկալվում էր փաստեր (գրավոր, տեսանյութ, լուսանկար..) Հայերեն Վիքիպեդիայում մեկ այլ մասնակցի կողմից ռուս-թուրքական պրոպագանդան Սերժ Սարգսյանի ֆինանսավորմամբ անելու մեջ մեղադրելու հետ կապված, որին ի պատասխան չի ներկայացվել փաստեր, պարզաբանումն, ըստ էության, լոկ անձի դիրքորոշումը և ենթադրությունն է։ Ուստի Vahagnavagyan-ի մեղադրանքը հիմնազուրկ է և մասնակցի կողմից եղել է ՀՎ-ի մեկ այլ մասնակցի հասցեին զրպարտություն։--Ավետիսյան91 (քննարկում) 09:50, 6 Ապրիլի 2021 (UTC)[reply]