Jump to content

Մասնակցի քննարկում:Nooberella/Արխիվ/2019

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այստեղ կարող եք գտնել Nooberella մասնակցի քննարկումները, որոնք տեղի են ունեցել 2019 թվականին։



«Ոսկե գնդակ 2016» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Ոսկե գնդակ 2016» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ ներքին հղումների սխալ օգտագործում, սխալ ձևակերպված նախադասություններ, ռուսերենում վերանվանման դրված հոդված։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Emptyfear (քննարկում) 07:01, 8 Հունվարի 2019 (UTC)

Ոսկե գնդակ 2009

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել հետևյալ փոփոխություններին։--Լիլիթ (քննարկում) 07:40, 15 Հունվարի 2019 (UTC)

«Հաջողակ սիմվոլների ցանկ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Հաջողակ սիմվոլների ցանկ» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ վատորակ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Լիլիթ (քննարկում) 08:51, 15 Հունվարի 2019 (UTC)

«Հաջողակ սիմվոլների ցանկ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Հաջողակ սիմվոլների ցանկ» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ վատորակ թարգմանություն։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Emptyfear (քննարկում) 08:22, 18 Հունվարի 2019 (UTC)

«Ռուսաստանի ավիաընկերությունների ցանկ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Ռուսաստանի ավիաընկերությունների ցանկ» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ չթարգմանված հոդված, սխալ/կոտրված ծանոթագրություններ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Emptyfear (քննարկում) 11:32, 4 Փետրվարի 2019 (UTC)


«Հայաստանի ղեկավարների ցանկ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Հայաստանի ղեկավարների ցանկ» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ ամսաթվերի սխալ ձև։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Emptyfear (քննարկում) 10:12, 6 Փետրվարի 2019 (UTC)


Զգուշացում

Հարգելի՛ Nooberella, Դուք ստանում եք զգուշացում սխալներով հոդվածներ ստեղծելու համար։ Նույն գործողությունները շարունակելու դեպքում Դուք կարող եք արգելափակվել։ --Emptyfear (քննարկում) 10:13, 6 Փետրվարի 2019 (UTC)

«Հայաստանի ղեկավարների ցանկ» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Հայաստանի ղեկավարների ցանկ» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ տառասխալներ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Emptyfear (քննարկում) 10:12, 6 Փետրվարի 2019 (UTC)

Արգելափակում – 1 օր

Հարգելի՛ Nooberella, Ձեր մասնակցային հաշիվը արգելափակվել է 1 օր։ Պատճառը՝ զգուշացումից հետո անորակ հոդվածներ ստեղծելու համար։ Արգելափակման ժամկետի լրանալուց հետո հրավիրում ենք Ձեզ կատարել կառուցողական խմբագրումներ։

Եթե դեմ եք այս արգելափակմանը կամ այն արդարացի չեք համարում, կարող եք արգելափակումից հանելու դիմում ներկայացնել այս գրառման ներքևում։--Emptyfear (քննարկում) 06:48, 12 Փետրվարի 2019 (UTC)

Ներքին հղումներ

Ողջույն, հարգելի՛ Nooberella։ Խնդրում եմ պատգամավորների հոդվածում՝ կենսագրություն բաժնում, ավելացնել ներքին հղումներ, քանի որ դրանք բացակայում են։--Լիլիթ (քննարկում) 13:12, 7 Մայիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի @Lilitik22: Շնորհակալ եմ դիտողության համար, կվերանայեմ բոլոր հոդվածներս, որոնք գրված են պատգամավորների մասին:--Արարատ (Nooberella) (քննարկում) 14:02, 7 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հ.Գ. Արված է--Արարատ (Nooberella) (քննարկում) 14:02, 7 Մայիսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 12:20, 8 Մայիսի 2019 (UTC)[reply]

«Սեմ Ուոլթոն» հոդվածը տեղափոխվել է

Հարգելի՛ Nooberella, Ձեր ստեղծած «Սեմ Ուոլթոն» հոդվածը տեղափոխվել է Ձեր սևագրության էջ՝ թարգմանական սխալներ, ներածությունն ուղղել եմ։ Խնդրում ենք վերանայել հոդվածը և նոր միայն տեղափոխել հիմնական տիրույթ։--Լիլիթ (քննարկում) 08:25, 24 Մայիսի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի @Lilitik22: Շնորհակալություն ուղղումների համար, այսօր կվերանայեմ հոդվածը, բայց արդյո՞ք պարտադիր է բառացի թարգմանությունը կատարել: Օրինակ «աճեց և վերածվեց»-ի փոխարեն, արդյո՞ք պարտադիր է գրել «դարձավ»: -Արարատ (Nooberella) (քննարկում) 10:30, 31 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի՛ @Nooberella, ստիպված եմ նորից տեղափոխել հոդվածը։ Ես նկատեցի, որ տեղափոխումից հետո լիքը սխալներ ուղղել եք, որի համար շատ շնորհակալ եմ, բայց դեռ կան թարգմանության սխալներ, որոնք փոխում են անգլերենի սկզբնական իմաստը։ --Emptyfear (քննարկում) 09:11, 31 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հարգելի @Emptyfear ջան, իմ նպատակը, իհարկե, ոչ թե շատ հոդվածներ ստեղծելն է, այլ որակյալ, այդպատճառով կխնդրեմ մի քանի սխալներ նշել, որպեսզի կարողանամ ճիշտ ուղղումներ կատարել։ -Արարատ (Nooberella) (քննարկում) 10:28, 31 Մայիսի 2019 (UTC)[reply]
քԱրարատ (Nooberella) ջան, իհարկե, բառացի թարգմանություն պետք չի կատարել, դրա համար աճելը փոխել եմ «դարձել»-ի։--Լիլիթ (քննարկում) 10:37, 31 Մայիսի 2019 (UTC)[reply]
Հա, այդ հարցը արդեն պարզ էր հարգելի @Lilitik22, շնորհակալություն։ ֊Արարատ (Nooberella) (քննարկում) 10:43, 31 Մայիսի 2019 (UTC)[reply]

Վարդան Աթաբեկյան

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Եթե Վարդան Աթաբեկյան հոդվածը գրելիս օգտվել եք որպես ծանոթագրություն նշած աղբյուրից, ապա խնդրում եմ այդ ծանոթագրությունը նշեք բոլոր պարբերությունների կողքը։--Լիլիթ (քննարկում) 10:53, 19 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Արված է, հարգելի Լիլիթ, շնորհակալ եմ հիշեցման համար։--Nooberella (քննարկում) 11:02, 19 Հուլիսի 2019 (UTC)[reply]
Ձեզ ևս շնորհակալություն։--Լիլիթ (քննարկում) 11:06, 19 Հուլիսի 2019 (UTC)[reply]

Օգնություն

Հարգելի Nooberella։ Վերջերս ստեղծել եմ Կոլետ հոդվածը, որը, ինչպես դուք եք նշել, չի բավարարում հոդվածի նվազագույն ծավալի պահանջին։ Այժմ ունեմ ձեր օգնության կարիքը։ Ինչ է հեղինակավոր երկրորդական աղբյուրը և ինչպես կարող եմ այն ավելացնել իմ հոդվածին։ Նախապես շնորհակալություն։– Այս անստորագիր գրառման հեղինակն է Lil.petrosyan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Ողջույն, հարգելի Lil.petrosyan: Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ Հայերեն վիքիպեդիան զարգացնելու համար։ Հայերեն վիքիպեդիայի յուրաքանչյուր հոդված պետք է ստուգելի լինի, այդ պատճառով ըստ այս կանոնակարգի հոդվածը պետք է ունենա վավերականելի (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրներ։ Երկրորդական աղբյուրները գոնե մի քայլ որևէ իրադարձությունից հեռու են: Նրանք հենվում են սկզբնական աղբյուրների վրա` փաստերի և կարծիքների համար, որպեսզի ներկայացնեն որևէ վերլուծական, համադրական, մեկնաբանական, բացատրական, կամ որակավորման արդյունք: Վիքիպեդիան նախընտրում է այդ աղբյուրները: Ավելի մանրամասն կարող եք կարդալ այս կանոնակարգում, իսկ աղբյուրներ ավելացնելուն կարող եք ծանոթանալ այստեղ։
ՀԳ․ Ցավոք սրտի ձեր ստեղծած Կոլետ հոդվածը պետք է ներկայացնեմ ջնջման, քանի որ այդ հոդվածը արդեն գոյություն ունի Հայերեն Վիքիպեդիայում՝ Գաբրիել Սիդոն Կոլեթ։ Դուք կարող եք բարելավել այն, իսկ ես պատրաստ եմ ցանկացած հարցով օգնություն տրամադրել Ձեզ։ Եվս մի անգամ անչափ շնորհակալ եմ Հայերեն Վիքիպեդիան զարգացնելու համար։--Nooberella💬 10:15, 15 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Այլ կիրառումների կաղապար

Ողջույն, հարգելի՛ մասնակից։ Խնդրում եմ Աֆրիկայի ազգերի գավաթ 1957 (այլ կիրառումներ) էջի հոդվածներում ավելացնել այլ կիրառումների համապատասխան կաղապարը, որպեսզի հոդվածն ու վերոնշյալ էջը կապվեն միմյանց հետ։--Լիլիթ (քննարկում) 12:10, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Լիլիթ, շնորհակալ եմ հիշեցման համար, կարծում էի ավելացրել եմ, բայց փաստորեն մոռացել էի։ --Nooberella💬 12:21, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]
Շնորհակալություն--Լիլիթ (քննարկում) 12:24, 16 Օգոստոսի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey

RMaung (WMF) 18:58, 20 Սեպտեմբերի 2019 (UTC)[reply]

Reminder: Community Insights Survey

RMaung (WMF) 15:28, 4 Հոկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ֆեկայի վիկիի համար

Nooberella ջան միանշանակ ճիշտ ես Ֆեկայի պահով, ինքը մեծ ռեփերա ու շատ հայտնի, իրա միլիոնավոր դիտմուները ու իրա Պարոն Պրեզիդենտ երգի արկայությունը հենց պաստա, որ ինքը նշանակալիա: ու դրան գումարաց ես հոդված եմ գտել ամենահայտնի կայքերից մեկում https://mamul.am/am/news/78271 ... Ես արդեն տեղադրել եմ վիկիի բաժնում: բայց նորեկ եմ ձևերը չգիտեմ թե ոնց քննարկման էջում ցույց տամ սա այն մասնակիցներին ովքեր ուզում են ջնջել Ֆեկայի վիկին: Էս հոդվածը ձեզ փաստ: Իսկ մնացած փաստերը իրա հայտնիության ու նշանակալիության արդեն Յութուբում են: Իր երգերը ճղճիմ ու էժանագին երգեր չեն ու այդ դդիտումները մի ամբողջ հայ ժովովուրդ է ապահովվել: Դրանից ավելի նշանակալի չեմ պատկերացնում արդեն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Njdeh1915 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Հայոց պատմություն նախագիծ/Հոդվածների ցանկ

Ողջույն, Nooberella: Կատարել եմ որոշ փոփոխություններ պատմության ցանկում, որոնք կապված էին մեկ-երկու էջանոց հոդվածների միացման, արդեն բարելավված հոդվածների ավելացման և այլ հարցերի հետ: Եթե հարցեր ունենաս, կարող ես դիմել, սիրով կօգնեմ: --Հայկ (արաբագետ) 09:49, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ողջույն, Հայկ ջան, շնորհակալ եմ, հիմնականում փոփոխությունների հետ համաձայն եմ, միայն Արշակունիների թագավորությունը դեռևս կիսատ է, այդ պատճառով չէի գրել, որ բարելլավված է։  Շնորհակալ եմ օգնության համար, հուսով եմ կմասնակցես խմբագրաթոնին։--Nooberella💬 10:07, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Անպայման, Nooberella ջան: Եթե կարելի է, մի քանի հոդված առաջարկեմ նաև ես: Իմ առաջարկները դեռևս սահմանափակվում են Արևելյան Հայաստանի գավառներ կաղապարում, որով այժմ զբաղվում եմ, ինչպես նաև ևս մեկը՝ Քաշաթաղի մելիքություն (Кашатагское меликство) --Հայկ (արաբագետ) 10:18, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Հայկ ջան կարող ես ավելացնել ցանկում, ուղղակի աղբյուրներ պետք է ավելացնել կամ էլ այլալեզու հոդված բերել։ Իսկ կարո՞ղ է Փոքր Հայքի պատմության մադկն աղբյեւր ունենաս։--Nooberella💬 10:33, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ցավոք ցուցակում եղած գրականությունից բացի ուրիշ չունեմ: --Հայկ (արաբագետ) 10:43, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Լավ Հայկ ջան, շնորհակալ եմ։--Nooberella💬 11:01, 10 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Չեզոքության խախտման մտահոգություններ

Ողջույն, Nooberella: Շնորհակալություն, որ այդպես կարևոր հոդվածներ ես ստեղծում և միամսյակ ես սկսել: Քո ներդրումն իսկապես գնահատելի է, և շատերը տեսնում են դա ու հետևում: Այդուհանդերձ, քո ներդրումներն ավելի արժեքավոր կդառնան, եթե դու լսես այլ խմբագիրների խորհուրդները: Չեզոքության համար քեզ նախկինում երկու անգամ զգուշացրել են այս թեմայի մասին ([1], [2]): Երրորդ անգամ բացվել է քննարկում ([3]) արդեն խորհրդարանում, և նույնիսկ առաջարկ կա՝ կասեցնել նախագիծը: Ի՞նչ ես կարծում, ժամանակը չէ՞, որ վերանայես քո խմբագրման ոճը: Վիքիպեդիան՝ որպես հանրագիտարան, պետք է պահպանի իր գիտահանրամատչելի, և ոչ գեղարվեստական ոճը: Ամենևին կարևոր չէ, թե ո՛վ է մատնանշում թերությունները, այլ կարևոր է թե ի՛նչ թերության մասին է խոսքը (Վիքիպեդիայում պետք է խուսափել անձնականացնել): Հարցերի դեպքում կարող ես դիմել ինձ: Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 10:48, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Հայկ, շնորհակալ եմ լավ խոսքերի համար։ Իհարկե, ես բաց եմ ցանկացած քննարկման դիմաց։ Ինչպես տեսնում ես քո նշած երկու քննարկումների ժամանակ էլ ես հիմնավորել եմ իմ տեսակետը և ապացուցել, որ օրինակ՝ դարձվածքներ օգտագործելը չեզոքության խախտում չէ, կամ հերոսամարտ բառը օգտագործելը :) Դե իհարկե ես դա ընդունում եմ ուղղակի Հայերեմ Վիքիպեդիան ավելի լավը դարձնելու փորձ, որին դեմ չեմ։ Բայց կարծես թե չափից շատ ուշադրությամբ է նա սկսել հետևել իմ հոդվածներին, որին նույնպես դեմ չեմ, եթե նա իմ թերությունները մատնանշելու է կառուցողական բանավեճի միջոցով։ Քո նշած երկու դեպքում էլ կարող ես տեսնել, որ նա չի շարունակում քննարկումը։ Դրանից ես կարող եմ ենթադրել, որ նա համաձայն է իմ տեսակտեի հետ։ Խորհրդարանում բացված քննարկման վերաբերյալ շուտով կհայտնեմ կարծիքս։ Իսկ ինչ վերաբերում է իմ խմբագրման ոճի փոփոխությանը, ապա կաշխատեմ այդ առումով, չնայած ես անընդհատ էլ թարմացնում և կատարելագործում եմ այն։ Շնորհակալ եմ :) --Nooberella💬 10:59, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Nooberella ջան, հիմա ես նայում եմ քո հոդվածները անձամբ, առանց ինչ-որ մասնակցի խնդրանքի: Որոշ ուղղումներ եմ կատարել Մազքութների արշավանքը Հայաստան հոդվածում. դրանց մի մասը ոճական էին: Կարող ես նայել ([4]): Հարցեր ունե՞ս: --Հայկ (արաբագետ) 11:15, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Չունեմ Հայկ ջան, խորհրդարանում տեսակետս ներկայացնելուց հետո փաստ կաղապարները կամրագրեմ աղբյուրներով։--Nooberella💬 11:28, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Ողջույն բոլորին: Հայկ, շնորհակա՛լ եմ քննարկման համար և հոդվածում փոփոխություններ անելու համար: Նուբերելլա, կարող ես ուշադրություն դարձնել դրանց, քանի որ ես հե՛նց դրանք նկատի ունեմ: Մյուս մասով, ես ամենևին «հերոսամարտ» բառը նկատի չունեի, կարծում եմ՝ գիտես: Մյուս-մյուս մասով, հավատացած եղիր, որ ես քեզ չեմ թիրախավորել, պարբերաբար քո հոդվածներն են հայտվում ինձ մոտ:--TonJ (քննարկում) 11:33, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]
Կարծում եմ՝ իրար հասկացանք բոլորս: Շնորհակալություն կառուցողական մոտեցումների համար բոլորիդ: Հարգանքներով՝ --Հայկ (արաբագետ) 11:39, 16 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Հոդվածի վերանայում

Մասնակից:Nooberella ջան, գնահատելով քո ներդրումը ու մեծ ոգևորությունը Հայերեն Վիքիպեդիայում և հատկապես պատմական թեմաներում, խնդրում եմ վերանայել հիմնականում քո խմբագրած Վարդանանց պատերազմ հոդվածի որոշ մտքեր և լեզվաբանական իրողություններ։ Կան առաջին հայացքից անտրամաբանական, ոճաբանորեն անհարթ թվացող որոշ նախադասություններ. «Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրա, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր:», «Պարսկական արքունիքը նույնպես քայլեր էր ձեռնարկում այսպիսի քաղաքական ձեռքբերման համար:» (խոսքը վարած քաղաքականության մասին է), «Որոշ ժամանակ անց Վասակը նշանակվում է Վրաց մարզպան, ապա գոհ մնալով նրա հավատարմությունից նա նշանակվում է Հայաստանի մարզպան:»։ Թեթևակի նայել եմ միայն առաջին պարբերությունները, փոփոխությունները հոդվածի պատմության մեջ հնարավոր է դիտել։ --A.arpi.a (քննարկում) 12:53, 19 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]

Արված է նշված հատվածները, իսկ մնացած մասեը մինչև նոր տարի կվերանայեմ :) --Nooberella💬 07:28, 20 Դեկտեմբերի 2019 (UTC)[reply]