Մասնակցի քննարկում:Lia 2013

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Lia 2013 ։)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք` մեծ բավականություն կստանաք մասնակցելով այս նախագծին։

Ուշադրություն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործեք վստահ ու միշտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել` Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին, կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայմանկօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ջեօ  11:17, 24 Մայիսի 2013 (UTC)[reply]

Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում

Ոչ-հանրագիտարանային կենսագրական հոդվածների ներմուծում[խմբագրել կոդը]

Ողջույն, Lia 2013։ Խնդրում եմ զերծ մնալ ոչ-հանրագիտարանային կենսագրական հոդվածների ներմուծումից վիքիպեդիա։ Չնայած առցանց, բայց վիքիպեդիան հանրագիտարան է, և ոչ բոլոր անձանց մասին է տեղի այստեղ ստեղծել հոդված։ Եվ որևէ կուսակցական պաշտոնյա լինելը դեռ չի ընծայում հանրագիտարանային նշանակալիություն։ Կոչ եմ ձեզ անում նաև միանալ այս քննարկմանը։

Նաև, որոշ մասնակիցներ կասկածանք են հայտնել, որ ձեր մասնակցային հաշիվը Paranjem, Parandjem մասնակցի խամաճիկն է։ Խամաճիկությունը արգելված է վիքիպեդիայի կանոնակարգով և հաստատման դեպքում (համապատասխան ստուգման հայտը արդեն ներկայացված է) ձեր բոլոր հաշիվները ենթակա են առհավետ արգելափակման։ Այդ պատճառով, եթե դուք իսկապես նույն մասնակիցն եք, խնդրում եմ անմիջապես հայտնել սրա մասին այստեղ, ու ընտրել միայն մեկ ակտիվ մասնակցային հաշիվ (մնացածները կարգելափակվեն)։ ― Teak (քննարկում) 16:24, 3 Հունիսի 2013 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի Lia 2013 խնդրում եմ Հայ Վիքին չծանրաբեռնել ոչ հանրագիտարանային նյութերով: Ձեր ստեղծված գրեթե բոլոր հոդվածները ենթակա են ջնջման: Վիքիպեդիան հանրագիտարանային տվյալներով պետք է թարմացվի, այսինքն ամեն մի նոր հոդված լինի ուսուցանող, իսկ եթե անձի մասին է, ապա այն պետք է լինի կարևոր, մի ինչ-որ կարևոր ներդրում արած լինի հայրենիքի կամ մարդկության համար: Արման Մուսիկյան (քննարկում) 12:08, 4 Հունիսի 2013 (UTC)[reply]

խնդրանք-զգուշացում[խմբագրել կոդը]

հարգելի Lia 2013, (երևի թե Ալյոնա Սարգսյան, ինչպես Դուք դիմել եք ինձ իմ քննարկման էջում այստեղ), չէ որ Ձեզ բազմիցս խնդրվեց չկատարել ոչ հանրագիտարանային բնույթի ներդրումներ, Ձեր ստեղծած Գրիգորյան Օլեգ Արշավիրի, Սաղյան Սմբատ Զոհրաբի և Եսայան Սամվել Բորիսի հոդվածները ջնջվել են որպես ոչ հանրագիտարանային բնույթի հոդվածներ, ես մեկ անգամ առաջարկեցի, նորից եմ ասու, եթե այդքան շատ եք ուզում «Ազատ հայրենիք» կուսակցության անդամների մասին գրվի հայերեն Վիքիպեդիայում, ապա առաջարկում եմ գրել նրանց մասին մեկ միասնական Ազատ հայրենիք հոդվածում, ասենք մասնակիցներ ենթավերնագրի տակ, գոնե այդպես կարելի է այսպես ասած «յոլա տանել», բայց առանձին հոդվածներ ստեղծելուց խնդրում եմ զերծ մնացեք, մանավանդ այն դեպքերում երբ այդ հոդվածները արդեն ջնջվել են, Դուք նորից վերաստեղծել եք: Դուք այդ առիթվ ստանում եք զգուշացում, շարունակելու դեպքում կարգելափակվեք, նաև խնդրում եմ զերծ մնացեք այլ մասնակցային հաշիվներ ստեղծելուց, դրա համար կարող եք ընդհանրապես արգելափակվել: Հարցերի դեպքում խնդրում եմ գրեք: Հարգանքներով` --ERJANIK քննարկում: 09:02, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]

Արգելափակում 3 օրով[խմբագրել կոդը]

Lia 2013, դուք արգելափակվում եք 3 օրով ոչ-հանրագիտարանային կենսագրական հոդվածների շարունակ ստեղծման համար։ Ձեզ մի քանի անգամ արդեն զգուշացրել են ձեր այսպիսի գործողությունների անթույլատրելիության մասին։ Եվ քանի որ ձեր կողմից ոչ մի մեկնաբանություն չի հնչել և շարունակում եք նույն գործողությունենրը առանց հանրության կարծիքները հաշվի առնելու, ապա այս գործողությունները կանխելու միակ միջոցն է մնում ձեր ժամանակավոր արգելափակումը։ Դուք կարող եք խմբագրել ձեր քննարկման էջը՝ մասնակցելով երկխողությանը կամ ուղիղ կապով էլ-նամակ ուղարկել մասնակիցներին իրեն անձնական էջերից։ Արգելափկման ավարտից հետո նույն գործողությունների շարունակման դեպքում կարգելափակվեք ավելի երկար ժամկետով, ընդհուպ մինչև առհավետ։ Հուսով եմ այս արգելափակումը կնպաստի ձեր ավելի օգտաբեր ներդրումներին հայերեն վիքիպեդիայում։ ― Teak (քննարկում) 16:53, 6 Հունիսի 2013 (UTC)[reply]