Մասնակցի քննարկում:Kareyac/Արխիվ 2023

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարց Անի Թուխտարյան-ից (16:37, 22 հունվարի 2023)[խմբագրել կոդը]

ինչպես կարող եմ տեքստը հետ բերել --Անի Թուխտարյան (քննարկում) 16:37, 22 հունվարի 2023 (UTC)[reply]

Էջի պատմության մեջ, կոճակ «հետ շրջել»։ - Kareyac (քննարկում) 18:09, 22 հունվարի 2023 (UTC)[reply]

ՈՉԱՊ պատկերի չափս[խմբագրել կոդը]

Կարեյաց ջան, ողջույն։ Խնդրում եմ ՈՉԱՊ բեռնելուց առաջ չափսերը փոքրացնել։ Աշոտի բոտը փոքրացնում է իհարկե, բայց մեծ չափսն ամեն դեպքում սերվերում պահպանվում է և շատ հեշտ կարելի է գտնել։ --ջեօ 🌱 12:03, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]

Բարի, ջեօ ջան։ Այսինքն, ասում ես որ տեղեկութուններ պատկերի էջում անբավարար են, օրինակ Գաբրիել Արևյան.jpg «հետ շրջել» կոճակը չի աշխատում և հին տարբերակը անհասանելի է։ Անկախ դրանից ես ժամանակավորապես դադարեցնում եմ նոր նիշք վերբեռնել։ - Kareyac (քննարկում) 12:32, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]
Նոր նկատեցի, որ հին տարբերակը ջնջելու կոճակ է ավելացել, որը նախկինում ադմինների մոտ չի եղել։ Հիմա կջնջեմ այդ տարբերակը, բայց անկախ ամեն ինչից՝ կանոնակարգային փոքր պատկերների վերաբերյալ կետը պետք է պահպանել ։) ջեօ 🌱 12:51, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]
Բոտը խնայում է ժամանակս։ Կամ կարտլի է սահմանափակել նրա աշխատանքը։ 8) - Kareyac (քննարկում) 13:00, 12 փետրվարի 2023 (UTC)[reply]

Բարև ձեզ Kareyac, իմ ստեղծած Kdwin էջը միացրիք Kwin, որը այդ Kwin-ը ուրիշ է և չի համապատասխանում Kdwin-ի հետ։ Զոր Ջան (քննարկում) 17:55, 17 փետրվարի 2023 (UTC)[reply]

Բարև ձեզ Զոր Ջան , ուղղված է։ - Kareyac (քննարկում) 18:28, 17 փետրվարի 2023 (UTC)[reply]

Հարց Armenhak59-ից (13:09, 8 Մարտի 2023)[խմբագրել կոդը]

Ինչպես է սահմանվում անկյուն գաղափարը՞։ --Armenhak59 (քննարկում) 13:09, 8 Մարտի 2023 (UTC)[reply]

Բարև ձեզ, Armenhak59: Գուցե պատասխանը կա այստեղ: - Kareyac (քննարկում) 04:51, 9 Մարտի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ։ Ֆինանսական հոդվածների մրցույթի հոդվածների ցանկում ինչպե՞ս է հնարավոր ստորագրել։ --N erudit (քննարկում) 10:49, 27 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ, հարգելի N erudit։ Դուք արդեն ստորագրվել եք ևա այստեղ, և միամսյակի ցանկերի էջում: Մանրամասն կարելի է կարդալ ՎՊ:ՍՏ եջում։ - Kareyac (քննարկում) 17:53, 27 Ապրիլի 2023 (UTC)[reply]

Հարց Naira Hovakimyan-ից (14:21, 13 Մայիսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։ Կներեք հարցիս համար, բայց խնդրում եմ, ովքեր հոդված են գրում և հրապարակում, թո՛ղ բարի լինեն ստորագրեն հոդվածի դիմաց, որ իմանանք տվյալ հոդվածը գրված է։ Գրում վերջացնում եմ հոդվածը, հետո տեսնում եմ նման հոդված կա․․․․․ --Naira Hovakimyan (քննարկում) 14:21, 13 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի -Naira Hovakimyan, բարի եղեք պարզաբանել ո՞ւմ և որտեղ ստորագրելու մասին է խոսքը։
Հ.Գ. "ովքեր հոդված են գրում և հրապարակում" մեզ մոտ կոչվում են մասնակիցներ:
- Kareyac (քննարկում) 14:38, 13 Մայիսի 2023 (UTC)[reply]
<<Ֆինանսատնտեսական միամսյակ>> հոդվածների մրցույթի մասին է խոսքս։ Գուցե սխալ տեղ եմ գրում խնդրի մասին, համենայն դեպս ուզում էի խնդիրը շտկվեր։ Շնորհակալություն Naira Hovakimyan (քննարկում) 14:57, 14 Մայիսի 2023 (UTC)[reply]
Հարգելի Naira Hovakimyan, Ֆինանսատնտեսական միամսյակի մասին հարցեր կարող եք հարցնել նախագծի համապատասխան էջում։ - Kareyac (քննարկում) 20:07, 14 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարց Nune Aghabekyan-ից (17:07, 22 Հունիսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ կասեք ոնց հրապարակեմ էջը որ նորից այն չարգելափակի կամ հեռացվի՞՞՞՞ --Nune Aghabekyan (քննարկում) 17:07, 22 Հունիսի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ, -Nune Aghabekyan։ Ձեր հարցի պատասխանը գուցե գրված է Ինչու է ջնջվել իմ ստեղծած հոդվածը էջում։ Առաջակում եմ նաև ծանոթանալ Ինչ չէ Վիքիպեդիան, Ողջույն և օգնության այլ էջեի հետ։ - Kareyac (քննարկում) 17:53, 22 Հունիսի 2023 (UTC)[reply]

Շուշիի ազատագրման համար մեդալ[խմբագրել կոդը]

Կարեյաց ջան, քո այս խմբագրումն այնքան էլ ճիշտ չէ, քանզի տվյալ մեդալի անունը ոչ թե Շուշի մեդալ է, այլ Շուշիի ազատագրման համար մեդալ։ Որպես ապացույց կարող ես տեսնել Արցախի նախագահի կայքը։ Եթե խնդիրը վերնագրում չակերտներն են, ապա կարելի է դա վերանվանել (չնայած վերջերս քննարկում էր եղել և կարծես որոշ մասնակիցներ նշել էին, որ չակերտներով վերնագիրը ճիշտ է)։ Գարդմանահայ (քննարկում) 12:15, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]

Գարդմանահայ ջան, "Շուշի մեդալ" հոդվածը ավելի հին է և պտի պահպանվի, իսկ հետո կարելի է վերանվանել։ Ըստ կայքի "«Շուշիի ազատագրման համար» մեդալ"։ Արանձ չակետների ստացվում է անգրագետ, տես օրինակ "Մխիթար Գոշ մեդալ"։ Հայերեն գրում ենք կամ "«Մխիթար Գոշ» մեդալ" (ըստ աղբյուրի) կամ "Մխիթար Գոշի մեդալ" (սխալ բայց տառացված անվանում)։ - Kareyac (քննարկում) 17:03, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]
Ավելի հին լինելու պահով բան չասեցի, բայց փաստն այն է, որ մեդալի անունը Շուշիի ազատագրման համար մեդալ է, այլ ոչ թե Շուշիի մեդալ, հետևաբար հոդվածի վերնագիրն էլ պետք է լինի Շուշիի ազատագրման համար մեդալ (չակերտներով կամ առանց չակերտների)։ Մնացած տեխնիկական պահերը զուտ ադմինների անելիքն է։--Գարդմանահայ (քննարկում) 18:09, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]
Արդեն փոխել եմ։ -- 23artashes (քննարկում) 18:15, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]
Շնորհակալություն Արտաշես ջան։--Գարդմանահայ (քննարկում) 18:17, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]
Բոլորին շնորհակալություն։ - Kareyac (քննարկում) 18:57, 23 Հունիսի 2023 (UTC)[reply]

Հարց GG Poghosyan-ից (05:36, 13 Օգոստոսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։ Ես ցանկանում եմ Հութու էջում տեղադրել լուսանկարներ, սակայն չի ստացվում կոդով անելիս, իսկ քոփի անելու դեպքում չեմ կարողանում այն տեղաշարժել աջ կողմ։ Կօգնեք, խնդրում եմ։ --GG Poghosyan (քննարկում) 05:36, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ, GG Poghosyan։ Պատկերը աջ կողմում տեղադրելու համար գրեք մինի կամ աջից, օրինակ՝
[[Պատկեր:Օրինակ.jpg|մինի|նկարագություն]]
Մանրամասն կարելի է կարդալ Օգնություն:Պատկերազարդում էջում։
- Kareyac (քննարկում) 06:33, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Հարց GG Poghosyan-ից (11:53, 13 Օգոստոսի 2023)[խմբագրել կոդը]

Ասացեք նաև, խնդրում եմ, ինչպես նոր ավազարկ բացել, այլ հոդված ստեղծելու համար։ --GG Poghosyan (քննարկում) 11:53, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Որոնման վահանակում գրեք, օրինակ՝ Մասնակից:GG Poghosyan/Ավազարկղ
Կարող եք նաև կարդալ Википедия:Черновик էջը ռուվիքիյում կամ Wikipedia:About the sandbox անգլովիքիյում։
- Kareyac (քննարկում) 12:05, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]
Հ.Գ. Դուք արդեն ունեք ավազարկղ՝ Մասնակից:GG Poghosyan/Ավազարկղ։ - Kareyac (քննարկում) 12:13, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Հարգելի GG Poghosyan, հիմնական ավազարկղի հասցեի (հղման) դաշտում «Ավազարկղ» բառից հետո գրեք որևէ թիվ և սեղմեք Enter։ Կբացվի նոր ավազարկղ, որտեղ կարող եք աշխատել։ Օրինակ՝ https://hy.wikipedia.org/wiki/Մասնակից:GG_Poghosyan/Ավազարկղ2 --23artashes (քննարկում) 12:49, 13 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Հարց Rubnade-ից (10:33, 26 Օգոստոսի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ,ինչպես հոդված տեղադրել --Rubnade (քննարկում) 10:33, 26 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Բարև Ձեզ, Rubnade, գուցե օգտակար լինեն Օգնություն:Առաջին քայլերը և Օգնություն:Ողջույն, նորեկներ էջերը։ Բարի մաղթանկներով։ - Kareyac (քննարկում) 10:42, 26 Օգոստոսի 2023 (UTC)[reply]

Հարց ManeeMML-ից (11:10, 30 Սեպտեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես երեկ էջ եմ ստեղծել, որը մի քանի անհամապատսխանության պատճառով տեղափոխեցին սևագիր, հիմա դրանք շտկել եմ, միայն սևագրի անվանումը չի լինում փոխել և ինչպես կարող եմ էջը նորից հետ տեղափոխել հիմնական այդ շտկումներից հետո։ Շնորհակալություն --ManeeMML (քննարկում) 11:10, 30 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի ManeeMML. Ձեր սևագրում բացակայում են վստահելի աղբյուրները։ - Kareyac (քննարկում) 12:17, 30 Սեպտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարց ManeeMML-ից (12:02, 1 Հոկտեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես խմբագրեցի սևագրում գտնվող նոր էջը, ավելացրել եմ հղումներ, սակայն վերնագիրը չեմ կարողանում փոխել (հայրանունը հանել), դա ինչպես կարող եմ անել՞ և փոխելուց հետո ինչպես կարող եմ սևագրից հրապարկել՞։ Շնորհակալություն --ManeeMML (քննարկում) 12:02, 1 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարց ManeeMML-ից (12:06, 1 Հոկտեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Եվս մեկ հարց, եթե տվյալ անձը մահացել է ինչպես ավելացնեմ

Kareyac/Արխիվ 2023

մեջ՞ ։ Շնորհակալություն

Խոսքը գնում է այս սևագրի մասին՝ Սևագիր:Յուրիկ Մարտիրոսյան Լավրենտի --ManeeMML (քննարկում) 12:06, 1 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Այլ հոդվածնեի նման, օրինակ
 (Հոկտեմբերի 1,  2023, Բնակազայր — Հոկտեմբերի 1,  2033,, Բնակազայր)
Հիշացնում եմ, որ հոդվածի գերաքշրող մասը ամրապնդված չի աղբյուրներով։ - Kareyac (քննարկում) 19:47, 1 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարց Շաղիկ Գեւորգյան-ից (11:54, 13 Հոկտեմբերի 2023)[խմբագրել կոդը]

Բարեւ Ձեզ, ես նոր գրանցվեցի, քանի որ երբեմն տեսնում եմ վրիպակներ, մտածեցի որ կարելի է ակնհայտ բացթողումների կամ վրիպակների պարագային մասնակցել։ Ժամանակի պատճառով շատ ակտիվ լինել չեմ կարող։ Ճիշտն ասեմ ոչ մի բան չկարդացի, ուղղակի տրամաբանորեն կատարեցի խմբագրում, բայց կարծես չի երեւում։ Ինչ որ բան սխալ եմ արե՞լ, թե՞ ընթացակարգ է, այսինքն պետք է ինչ-որ մեկը հաստատի

խմբագրածս։ Շնորհակալ եմ --Շաղիկ Գեւորգյան (քննարկում) 11:54, 13 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հարգելի Շաղիկ Գեւորգյան, դուք հեռացրել եք պատկեր խմբագրած էջում։ Հույսով եմ, որ դա ընդամենը տեխնիկական սխալն էր։ Բարի մաղթանկներով - Kareyac (քննարկում) 14:21, 13 Հոկտեմբերի 2023 (UTC)[reply]

Օգնության խնդրանք[խմբագրել կոդը]

Ողջույն, Kareyac ջան։ Մի օգնության խնդրանքով եմ դիմում, եթե ժամանակ ու ցանկություն ունենաս։ Ստեղծել եմ այս կաղապարը, և ինչպես երևում է, լիքն են կարմիր հղումները։ Պեղել-գտել եմ տարբեր լեզուներով հոդվածներ, հիմա թարգմանում եմ, որպեսզի մեզ մոտ լինեն։ Անձինք են, կառույցներ և այլն։ Խնդրանքս է՝ եթե կարելի է, վիքիտվյալներում լրացվեին, որպեսզի անձի կամ կառույցի կաղապարը դնելիս պատկերն ու բոլոր տվյալները շարվեին, մեզ մոտ դրանք արդեն չլրացնեինք։ Ի դեպ, առաջին հոդվածը ստեղծեցի, նկարն ավելացրել եմ ձեռքով, եթե ուզում ես՝ կարող ես դա էլ հանել և դնել դատայում։ Նախապես շնորհակալ եմ Խմբագրող (քննարկում) 08:05, 8 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]

Եվ մեկ բան էլ, չգիտես ինչու հոդվածում մեծ «բացվածք» կա․ տեքստը սկսում է «երկու տող ներքևից»։ Կարո՞ղ ենք դա ուղղել --Խմբագրող (քննարկում) 08:09, 8 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Բարի վերադարձ, Խմբագրող ջան։ Մեզ մոտ գոյություն չունեցող էջերի հայերեն պիտակները դատայում գրում եմ: Առկա էջերի համար գրում է բոտը, միքիչ ուշ: Մշակեցի կաղապարը նաև քառակուսի մոնիտորների համար: «Բացվածք»-ի մասին չհասկացա։ - Kareyac (քննարկում) 04:11, 9 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Շնորհակալ եմ Kareyac ջան։ Ասածս այն է, որ հոդվածները ավելորդ բայթերով չծանրացնելու համար կուզենայի դատայում դրանք լրացնեինք։ Հիմա, օրինակ, նորից այս հոդվածի մասին։ Դատայում կարծում եմ կարելի է գրել թեմը, կառուցման թվականը, ներկա վիճակը, ճարտարապետական վիճակը, չափսերը և այլն։ --Խմբագրող (քննարկում) 05:08, 9 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]
Որոշ կաղապարներում և այս հոդվածի տեղեկաքարտում հնարավոր է ցույց տալ տեղեկություններ Դատայից: Ցանկը հնարավոր է դիտել {{Տեղեկաքարտ Կրոնական կառույց}} կաղապարի Վիքիտվյալներ բաժնում։ Ըստ հնարավորության լիցքավորում եմ: - Kareyac (քննարկում) 15:44, 10 Նոյեմբերի 2023 (UTC)[reply]