Jump to content

Մասնակցի քննարկում:Huj23

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Huj23 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Ավետիսյան91 (քննարկում) 11:29, 18 հունվարի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հարգելի Huj23, Ձեր ստեղծած «Երեմ_Ստեփանյան» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 07:10, 19 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Huj23, համաձայն Վիքիպեդիայի կանոնների՝ աղբյուրները պետք է լինեն երկրորդական, այսինքն՝ Երեմ Ստեփանյանի գիրքը իր մասին հոդվածում որպես աղբյուր ծառայել չի կարող։ Փորձեք գտնել այլ աղբյուրներ։ Շնորհակալություն։ --23artashes (քննարկում) 07:12, 19 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի՛ 23artashes, շնորհակալ եմ տեղեկացման և զգուշացման համար: Երկրորդական աղբյուրներ առկա են, որոնք շուտով կավելացնեմ: Huj23 (քննարկում) 07:27, 19 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի Huj23, շնորհակալություն ծանոթագրություններ ավելացնելու համար։ Խնդրում եմ ճշտել՝ 3-րդ ծանոթագրությունում (կենսագրական նեկրոլոգ, 03 հունվարի, 1986) Սովետական Հայաստան թե՞րթն է։ -- 23artashes (քննարկում) 08:09, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Այո, խոսքը Սովետական Հայաստան թերթի մասին է: Huj23 (քննարկում) 08:24, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Բարի, ահա այդ համարի հղումը։ Խնդրում եմ ասել, թե որ էջում է այդ նեկրոլոգը։ --23artashes (քննարկում) 08:30, 20 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Huj23, թերթի անունը ջնջելով հարցը չի լուծվում։ Ահա ևս մեկ աղբյուր, որտեղ Ձեր նշած նյութը չգտա՝ "Биография Е. Степаняна", "Советский экран" журнал, 20 января, 1986։ Նկատի ունեցեք, որ կեղծ աղբյուրներ դնելու համար Վիքիպեդիայում արգելափակում են։ Նման դեպքեր եղել են։ Որպես աղբյուր նշված թերթերն ու ամսագրերը պետք է ունենան ճշգրիտ անվանում, ամսաթիվ, համար և էջ, որ կարողանանք ստուգել։ Ձեր տեղադրածներից ոչ մեկը ստուգելի չէ։ --23artashes (քննարկում) 08:50, 20 հունվարի 2023 (UTC)[reply]

Ես ունեմ բոլոր հոդվածները, սակայն թերթից կտրտված տարբերակով: Կարող ենք ուղարկել որևէ կերպ հոդվածների նկարները: Huj23 (քննարկում) 09:59, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Ո՛չ, ո՞ւմ պետք է ուղարկեք։ Վիքիպեդիայում բոլոր աղբյուրների հղումները պետք է լինեն հոդվածում։ Այդ դեպքում կա՛մ պետք է գտնեք թերթերի հղումները, կա՛մ, գոնե, ստույգ անվանումը, ամսաթիվը, համարը և էջը։ --23artashes (քննարկում) 10:02, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Երեկոյան Երևան թերթ, Կենսագրական, 02 հունվարի, 1986 և "Голос Армении" газета, "На своем месте", апрель, 2002 ճիշտ աղբյուրներ են: Իսկ մնացած աղբյուրների ճշմարտացիությունը հաստատելու միակ տարբերակն ունեմ թեթերից կտրտված հատվածները: Ցավոք ամսաթվերը հստակ չեն: Սակայն դրանք կարող ենք առձեռն ներկայացնել խմբագրություն: Huj23 (քննարկում) 10:54, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Որը ստույգ է, հոդվածում թողեք, մնացածը հեռացրեք, մինչև ճշտեք։ --23artashes (քննարկում) 10:58, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Անչափ շնորհակալ եմ, հիմա կվերանայեմ: Huj23 (քննարկում) 11:01, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի՛ @23artashes, իսկ վերանայումից հետո հոդվածը ջնջվելու մասին զգուշացումը կհեռացվի՞: Huj23 (քննարկում) 12:38, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Եթե ամեն ինչ կարգին լինի, այո։ --23artashes (քննարկում) 12:52, 20 հունվարի 2023 (UTC)[reply]
Հարգելի՛ @23artashes խմբագիր, արդյոք բավարա՞ր են ներկայացված աղբյուրները, որպեսզի նյութը չհեռացվի: Huj23 (քննարկում) 09:59, 23 հունվարի 2023 (UTC)[reply]

Հարգելի՛ Huj23, կաղապարը հեռացրի։ Ավելացրել եմ նաև տեղեկաքարտ։ Եթե կարող եք, Վիքիտվյալներում ավելացրեք ծննդյան և մահվան ամսաթվերն ու վայրերը։ Այդպես տեղեկույթն ավելի ամբողջական կլինի։ --23artashes (քննարկում) 10:52, 23 հունվարի 2023 (UTC)[reply]

Շնորհակալ եմ անչափ: Հարգանքով` Huj23 (քննարկում) 11:09, 23 հունվարի 2023 (UTC)[reply]