Jump to content

Երեմ Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երեմ Ստեփանյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 28, 1927(1927-04-28)
Մահացել է1986
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մասնագիտությունկինոգետ
ԱշխատավայրՀայֆիլմ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն

Երեմ Ավանեսի Ստեփանյան (ապրիլի 28, 1927(1927-04-28) - 1986), Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեմ Ստեփանյանը ծնվել է 1927 թվականին։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 14 տարեկանում որպես կինոմեխանիկ և մինչև կյանքի վերջ աշխատել է կինոյի համակարգում։ Ավարտել է Սովետական Միության Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը[2]։

Ստեփանյանն աշխատել է Երևանի քաղսովետի կինոֆիկացիայի վարչության պետ, Հայաստանի Պետկինոյի կինոֆիկացիայի և կինոպրոկատի վարչության պետ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն[1]։ Եղել է Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների և Ժուռնալիստների միությունների անդամ։

Երեմ Ստեփանայնը հեղինակ է ավելի քան 400 հոդվածների և հրապարակումների Համամիութենական և Հանրապետական մամուլում, հեղինակ է էկրանավորված վավերագրական ֆիլմերի՝ «Ճանապարհորդություն դեպի Արզրում», «Էկրանին նվիրված կյանք», «Պատմական համագումարին»[1]։

Երեմ Ստեփանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Մոսկվայում միջազգային կինոփառատոնների կազմակերպմանն ու անցկացմանը, մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի (1967), Կաննի (1969), Օբերհաուզենի (1972) միջազգային կինոփառատոներին, Իտալիայում կայացած «Կինոյի և հեռուստատեսության հիմնախնդիրները» համաժողովին (1981)։ Եղել է Բռնոյի կինոֆորումի ժյուրիի նախագահ (1972)։ Երեմ Ստեփանյանը ընտրվել է Երևանի քաղսովետի և պատգամավորների շրջանային խորհուրդների պատգամավոր, Կոմկուսի շրջանային կոմիտեների անդամ։

Պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, ԽՍՀՄ մեդալներով, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով[3][4][5]։ 1967 թվականին արժանացել է «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման[6]։

Երեմ Ստեփանայնը մահացել է 1986 թվականին 58 տարեկան հասակում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Степанян, Ерем (2002). Мысли Вскользь. Ереван.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Երեկոյան Երևան» թերթ, Կենսագրական, 02 հունվարի, 1986
  3. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 9 սեպտեմբերի, 1971, «Պատվո նշան», շքանշան
  4. ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրեր, 29 հունվարի, 1966 և 06 մայիսի, 1977, Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
  5. ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 04 նեյեմբերի, 1967, «Աշխատանքային արիության համար» մեդալ
  6. ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 31 սեպտեմբերի, 1967, Հայաստանի Կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում
  • "Голос Армении" газета, "На своем месте", апрель, 2002