Jump to content

Մասնակցի քննարկում:Davit.khazhakyan

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Davit.khazhakyan :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս «Համագործակցություն» նախագծի շրջանակում ընտրված հոդվածների զարգացմանը.
Նախագիծեր արեւմտահայ խմբագիրներու համար

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ SusikMkr (քննարկում) 21:58, 12 Հունվարի 2016 (UTC)

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում
Հինգ սյուներ

Լուսավոր Հայաստան Կուսակցություն

[խմբագրել կոդը]

Ողջույն, Դավիթ: Ձեր ավազարկղում խմբագրվող Լուսավոր Հայաստան կուսակցության մասին հոդվածը խնդրում եմ չտեղափոխել վիքիտարածք` որպես նոր հոդված, այլապես այն ներկայացվելու է ջնջման: Մանրամասները կարող եք կարդալ այստեղ, այստեղ և այստեղ: Հաճելի խմբագրումներ, հարգանքներով` Հայկ (արաբագետ) 23:31, 12 Հունվարի 2016 (UTC)

Հարգելի Հայկ, ինչպես կարող եմ ծանոթաննալ նշանակալիության չափանիշներիին, որոնց հիման վրա կայացվել են վերոնշյալ որոշումները?

Դավիթ, իմ ուղարկած հղումներով կարող ես կարդալ` մեկնաբանություններում նշված է` կուսակցությունը պետք է մասնակցած լինի ընտրություններին, և այլն: Քննարկման էջերում մի մոռացիր ստորագրել--Հայկ (արաբագետ) 00:19, 13 Հունվարի 2016 (UTC)
Հայաստանում պաշտոնապես գրանցված է 2000-ից ավելի հասարակական, քաղաքական, մշակութային և այլ կազմակերպություններ, և դրանք չեն զետեղված մեր հանրագիտարանում: Պետք է ուղղակի պատկերացնել, որ եթե միայն Հայաստանում նրանց թիվն անցնում է 2000-ից, ուրեմն աշխարհում քանի միլիոնի կարող է հասնել: Ուրեմն՝ այդ կերպ մենք վիքիպեդիան կլցնենք հարյուր հազարավոր հոդվածներով, և այն կկորցնի իր արժեքը՝ հանրագիտարանից վերածվելով դեղին էջեր հիշեցնող ցանկի: Հոդվածը նշանակալի չէ, և տեղ չունի Հայերեն Վիքիպեդիայում, քանի դեռ այն որևէ խոշոր քաղաքական իրադարձություն չի իրականացրել, չի մասնակցել որևէ քաղաքական անցուդարձի ու առավել ևս ընտրարշավի, և գուգլում իր հասանելիությունը պայմանավորված է զուտ մի քանի դեպքերի լուսաբանմամբ՝ թե ինչպես է բացվել այս կուսակցությունը, թե ովքեր են նրա հիմնադիրները և այլն--Հայկ (արաբագետ) 00:25, 13 Հունվարի 2016 (UTC)

Հայկ ջան, իմ խնդրանքն էր ծանոթանալ նշանակալիության չափանիշներին, որոնք գործում են ամբողջ wikipedia-ի համար: Ձեր այս մեկնաբանությանը ես ծանոթացել էի և որքան հասկանում եմ սա Ձեր կարծիքն է, որը ես նշանակալիության տեսանկյունից չեմ կիսում և վիքիպեդիայում կան բազմաթիվ հոդվածներ տարբեր հայաստանյան կուսակցությունների մասին, որոնք ևս չեն մասնակցել ընտրություններին և հազիվ թե հասարակությանը ծանոթ լինեն: Այնուամենայնիվ կարծում եմ, որ Հայաստանում գրանցված շուրջ 80 կուսակցությունների վերաբերյալ որքան հայաստանցիները տեղյակ լինեն, այնքան դա կնպաստի քաղաքական համակարգին և հանրային քաղաքական իրազեկվածությանը: --Davit.khazhakyan (քննարկում) 06:38, 13 Հունվարի 2016 (UTC)

Շատ լավ, Դավիթ: Կանոնակարգի հստակ հղումը ցույց տալու համար խնդրենք Սամվելին: Սամվել ջան, ազատ ժամանակ ունենալու դեպքում կարո՞ղ ես պատասխանել հարցին--Հայկ (արաբագետ) 21:05, 13 Հունվարի 2016 (UTC)
Նշանակալիության կանոնակարգը հետևյալն է` Վիքիպեդիա:Նշանակալիություն: Որպեսզի թեման ունենա առանձին հոդված այն պետք է բավարարի Նշանակալիության հիմնական չափանիշներին:--Սամվել (քննարկում) 05:56, 14 Հունվարի 2016 (UTC)