Մասնակցի քննարկում:David Pavlovsky

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, David Pavlovsky :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ Armen (քննարկում) 16:33, 13 Մայիսի 2019 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Հայաստանի և Ադրբեջանի քարտեզ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ David Pavlovsky, ձեր այս խմբագրման ամփոփման հետ կապված նշեմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունը Արցախը ճանաչում է որպես Ադրբեջանի մաս, ապա այդ խմբագրումը միգուցե կարող եք անել Հայաստանի կառավարության կայքում։ Իսկ եթե Վիքիպեդիայում նպատակ ունեք կառուցողական ներդրումների, ապա նախապես բացեք քննարկում՝ խնդրահարույց խմբագրումներ անելուց առաջ։ Այնպես չէ, որ մինչև ձեր հիշատակած հայտարարությունը Վիքիպեդիայում հիմք էինք ընդունել ՀՀ որևէ այլ հայտարարություն ներկայիս քարտեզի համար, որ դրանից հետո էլ որոշում փոխենք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 12:27, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Հարգելի պարոն Ավետիսյան, ինչո՞վ է հիմնված այս քարտեզի վրայի բաց կանաչ կցորդի առկայությունը։ Մի՞գուցէ ինչ-որ մեկի երևակայության վրա։ Հոդվածում նշված է, որ ՀՀ տարածքը 29,743 կմ² է։ Ձեր հորինված քարտեզները տեղադրված այսպիսի հանրային ճանաչում ունեցող հրապարակներում լուրջ վտանգի տակ են դնում մեր պետությունը։ Ադրբեջանը կարող է սա օգտագործել որպես կազուս բելլի։ Չկասկածեք, որ այս հարցով կզբաղվեն անվտանգության համապատասխան ծառայությունները, քանի որ իմ կարծիքով սա հակապետական աշխատանք է։ Ձեր կազմակերպությունը տեղակայված է Հայաստանի Հանրապետությունում և դուք պարտավոր եք տանել ձեր գործունեությունը ՀՀ օրենքների հիմնման վրա։ David Pavlovsky (քննարկում) 12:49, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հարգելի մասնակից, քանի որ ձեր մեկնաբանությունը հեռու է վիքիէթիկայից և քննարկումը տարել եք այլ դաշտ, ես ստիպված կլինեմ բարձրացնել ձեր մասնակցային հաշիվը արգելափակելու հարցը։ Վիքիպեդիայի քաղաքականությանը դեմ է խմբագիրներին տարբեր ծառայություններով սպառնալը և հաշվեհարդարներ ներկայացնելը։ Բովանդակային քննարկում ձեր հետ այլևս ծավալելու մտադրություն չունեմ։ Ավետիսյան91 (քննարկում) 13:06, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հարգելի պարոն Ավետիսյան, դուք սխալ եք ընկալում օրենքին հղումը որպես ինչ-որ սպառնալիք։ Խնդում եմ ձեզ ջնջել իմ հաշիվը այստեղ, քանի որ ինքս դա անելու հնարավորություն չունեմ։ Խախտեք ՀՀ օրենքները և ապրեք ձեր հորինված քարտեզների հոգեկան խանգարումների աշխարհում աառանց ինձ։ Կրկնում եմ, այս հարցով կզբաղվեն համապատասխան մարմինները։ Իսկ ձեզ ցանկանում եմ վերադարնալ իրականություն։ David Pavlovsky (քննարկում) 13:15, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Կներեք, սկզբնական քննարկումից «շեղելու» համար։ David Pavlovsky, ենթադրում եմ նկատի ունեք Հայաստանի Հանրապետության «անվտանգության համապատասխան ծառայություններին», Ձեր գրելուց տպավորություն ստեղծվեց, որ Դուք ինչ-որ ազդեցություն ունեք այդ ծառայությունների նկատմամբ, ի՞նչ կապ ունեք նրանց հետ։--Գարդմանահայ (քննարկում) 13:31, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Ես Հայաստանի շարքային քաղաքացի եմ, որի մեջ վախ կա, որ Ալիևը կարող է օգտագորճել այս տեսակի քարտեզները Վիքիփադիայում որպես արդարացում իր հերթական ագրեսիայի։ Արցախը Հայաստանի կազմում իմ ամբողջ կյանքի երազանքն է եղել։ Ուշադրություն դարձրեք, որ նախկիում այս հոդվածում այսպիսի քարտեզներ չկային։ Արցախը աշվում էր որպես անկախ պետություն, ոչ թե Հայաստանի բաց գույնի կցորդ։ Իսկ հիմա, երբ կա ագրեսիայի արական վտանգ՝ հայտնվում է այս քարտեզը։ Ո՞ւմ է սա ձեռնատու։ David Pavlovsky (քննարկում) 13:57, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
David Pavlovsky, գրել էիք «այս հարցով կզբաղվեն համապատասխան մարմինները», ինձ մոտ տպավորություն էր, թե Դուք ազդեցություն ունեք այդ մարմինների վրա, որ վստահ նշել եք «կզբաղվեն»։ Ինչևէ, հաշվի առեք, որ Հայերեն Վիքիպեդիան այն հարթակը չէ, որտեղ պետք է «ներդնել» Ալիևի հանդեպ Ձեր վախերը կամ Արցախի վերաբերյալ Ձեր նախկին երազանքները։ Նաև ասեմ, որ ագրեսիան չի լինում արական կամ իգական սեռի, ինչպես Դուք եք նշել։ Կխնդրեմ հաստատել, արդյո՞ք Դուք դեռևս Ձեր այն կարծիքին եք, որ «այս հարցով կզբաղվեն համապատասխան մարմինները», այն է՝ «անվտանգության համապատասխան ծառայությունները»։ --Գարդմանահայ (քննարկում) 14:40, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Հարգելի պարոն Գարդմանահայ, եթե լինի դիմում, կլինի նաև աշխատանք նրանց կողմից։ Համակարգն է այսպես աշխատում։ Եթե դուք վստահ եք, որ ճիշտ եք և սահմանադրություն չեք խաղտում, ապա անհանգստանալու պատճառ չունեք։ Իսկ եթե դուք ունեք կասկած, որ այն փաստը, որ Հայաստանը հավակնություն չունի իր հարևաններից որևէ մեկի տարածքի վրա, իսկ Հայերեն Վիքիպեդիան ներկայացնում է այնպես․ թէ այդ հավակնությունները կան, ուրեմն դուք պետք է մտածեք, թէ ինչքանով է ճիշտ խեղաթյուրել իրականությունը։ Ըստ այդ խորհուրդ կտամ ձեզ տեղադրել իրականությանը և օրենքին համապատասխանող քարտեզներ Հայաստան և Ադրբեջան հոդվածներում։ Ահա և այսքանը, ցտեսություն։ David Pavlovsky (քննարկում) 15:05, 14 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]
Պարոն Ավետիսյան, դուք կարծես ասացիք, որ եթե ես ուզում եմ տեսնել ՀՀ իրական քարտեզը, ուրեմն պետք է այցելեմ կառավարության կայք։ Հարցս հետեվյալն է, այս խեղաթյուրված քարտեզի հեղինակը դուք եք, ճի՞շտ եմ հասկանում, որ դուք օգտագործում եք հանրագիտարանը որպես ձեր գեղարվեստական հաճույքների վայր։ Ստացվում է դուք վերածել ես այս հարթակը ձեր անձնական էջ։ Ավետիսյանը նկարում է Փայնթում, Ավետիսյանը տեղադրում է, Ավետիսյանը առանց քննարկման հաստատում է։ Պարոն Ավետիսյան, դուք ընդհանրապես ո՞վ եք։ Կարող է դուք ինչ-որ շատ բարձրաստիճան պաշտոնյա եք, ուղղակի մենք չգիտենք։ Պատմեք տեսնենք։ David Pavlovsky (քննարկում) 16:07, 15 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի David Pavlovsky, Ձեր մասնակցային էջի քննարկումներում շեղվելով խոսակցությքան նյութից թույլ էք տալիս սարկազմով խոսել մասնակիցների հետ, սպառնալ Վիքիպեդիայից դուրս ուժային կառույցների գործողություններով, ինչի համար զգուշացում եք ստանում։ Հաջորդ նմանատիպ գործողությանը կարող է հանգեցնել Ձեր մասնակցային էջի ժամանակավոր արգելափակմանը։ Խորհուրդ եմ տալիս ուշադիր ուսումնասիրել Վիքիպեդիայի կանոնակարգերն ու օգնության համակարգը։ Եթե ունեք հավելյալ հարցեր, կարող եք դիմել ինձ կամ այլ փորձառու մասնակիցների։
Ծանոթություն. զգուշացումները, ինչպես ցանկացած արձագանք, ժամանակի ընթացքում պետք չէ հեռացնել, այլ՝ արխիվացնել։ ԲեքոՔննարկում 07:03, 16 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

Զգուշացում. Դուք Հայաստան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--— GeoØ () 10:17, 16 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]


Հարգելի մասնակից, հիշեցնում եմ, որ Հայերեն Վիքիպեդիայում որևէ հոդվածի վիճելի բովանդակության հանգուցալուծումը քննարկումն է, այն, ինչ դուք անում եք Հայաստան հոդվածում, մեզ մոտ կոչվում է խմբագրական պատերազմ, և դրա համար կարող եք արգելափակվել։ Զոռբայությամբ այստեղ հարց չեն լուծում։ Ունե՞ք դիտարկումներ, բացեք քննարկում ՎՊ:Խ էջում, մյուս խմբագիրներից կարծիք հարցրեք, փորձեք ձեր տեսակետը ներկայացնել։

Բացի այդ, վերևում Ձեզ արդեն զգուշացրել են ուժային կառույցների օգնությամբ սպառնալիքով այստեղ ինչ-որ բան փոխելու անթույլատրելիության մասին։ Այդ արտահայտությունների համար ես Ձեզ կարգելափակեի, բայց կարծես թե վերջին շանս է տրված։ Հայերեն Վիքիպեդիան կազմակերպություն չէ, որ Հայաստանում գրանցված լինի։ Խորհուրդ եմ տալիս նաև կարդալ այս կանոնակարգը։ — GeoØ () 10:17, 16 Դեկտեմբերի 2023 (UTC)[reply]