Մասնակցի քննարկում:Astghik.dallakyan2015

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ Վիքիպեդիան չէ Բարի գալուստ Վիքիպեդիա, Astghik.dallakyan2015 :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք դիմեք օգնության համակարգին կամ գրեք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրեք Ձեր քննարկման էջը. գրեք «Օգնեք ինձ» և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ ԱշոտՏՆՂ (քննարկում) 11:59, 21 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի էությունը
Հեղինակային իրավունքներ
Գլոսսարիում
Հինգ սյուներ

Թավատառ տեքստ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Astghik.dallakyan2015, հոդվածում թավատառ գրվում է միայն առաձին բառերը, որը պիտի լինի հոդվածի վերնագիրը: --Voskanyan (քննարկում) 08:02, 22 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Շնորհակալ եմ օգնության համար հարգելի Ոսկանյան: Ես ուսումնասիրեցի նկար բեռնելու ձևը, բայց ինձ մոտ չստացվեց: Ինչպե՞ս կարող եմ Գևորգ Հակոբյանից նկար ուղարկել, որ ավելի փորձքռու խմբագիրները դնեն էջում:--Astghik.dallakyan2015 (քննարկում) 17:33, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Հարգելի՛ Astghik.dallakyan2015, կենդանի անձանց նկար կարող եք բեռնել միայն այն դեպքում, եթե նկարի հեղինակը Դուք եք, հակառակ պարագայում կենդանի անձանց ոչ ազատ պատկեր չի թույլատրվում բեռնել:--Արամ (քննարկում) 17:36, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Արամ ջան, այսինքն, նույնիսկ Գևորգ Հակոբյանը իր նկարը չի կարող տեղադրել իր մասին հոդվածում, եթե ինքը չի իրեն նկարել: Իսկ եթե նկարը պրոֆեսիոնալ է ու նշվում է հեղինակի անունը, էլի՞ չի լինի տեղադրել--Astghik.dallakyan2015 (քննարկում) 17:50, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Ո՛չ, Աստղիկ ջան, դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ Գևորգ Հակոբյանին Դուք անձամբ նկարած լինեիք կամ խնդրեք, որ նկարողն ինքը բեռնի իր նկարած նկարը Վիքիպահեստ:--Արամ (քննարկում) 17:52, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]
Շնորհակալ եմ Արամ ջան, բայց էդ Վիքիպահեստում բեռնելն էլ հեշտ բան չի, որ նկարողին խնդրեմ անի:– Այս անստորագիր գրառման հեղինակն է Astghik.dallakyan2015 (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։
Սա հղումն է Վիքիպահեստ նկար բեռնելու համար՝ հեշտ տարբերակով: Քայլ առ քայլ ասվում է՝ ինչ պիտի արվի: Շնորհակալության կարիք էլ չկա: Խնդրեմ, ցանկացած պահի կարող եք դիմել:--Արամ (քննարկում) 18:06, 25 Հոկտեմբերի 2015 (UTC)[reply]

Հարգելի Astghik.dallakyan2015, Ձեր ստեղծած «Լիանա_Ալեքսանյան_(երգչուհի)» հոդվածը աղբյուրներ չունի։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածի նյութին առնչվող հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը կջնջվի։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 05:15, 24 Օգոստոսի 2020 (UTC)[reply]