Մասնակցի քննարկում:Բարսեղյան Անի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
   Ի՞նչ չէ Վիքիպեդիան Բարի գալուստ Վիքիպեդիա, Բարսեղյան Անի :-)
Խորհրդարան Վիքիպեդիայի մասնակիցների անունից ողջունում եմ Ձեզ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Հուսով ենք՝ մեծ բավականություն կստանաք՝ մասնակցելով այս նախագծին։

Ուշադրությո՛ւն դարձրեք աշխատանքի հիմնական սկզբունքներին, գործե՛ք վստահ ու մի՛շտ ունեցեք լավ ձգտումներ։

ստորագրելու համար պետք է սեղմել այստեղ
Վիքիպեդիայում հոդվածները չեն ստորագրվում (խմբագրողների ցուցակը ավտոմատաբար ձևավորվում է հոդվածի «Պատմություն» պատուհանում), բայց եթե Դուք ցանկանաք մասնակցել Խորհրդարանում կամ առանձին հոդվածի քննարկմանը, ապա խնդրում ենք չմոռանալ ստորագրել՝ Ձեր մեկնաբանությունների վերջում ավելացնելով 4 ալիքանշաններից (~~~~) կազմված նշանագիրը կամ սեղմելով կապույտ մատիտի նշանով սեղմակին (խմբագրման պատուհանիկի վերևում)։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։

Ձեր մասնակցային էջում Դուք կարող եք գրել որոշ տեղեկություն Ձեր մասին. ասենք այս կամ այն լեզուների տիրապետելու կամ էլ հետաքրքրությունների մասին։

Եթե հարցեր ունեք, դիմե՛ք օգնության համակարգին, գրե՛ք Հարցեր բաժնում կամ էլ խմբագրե՛ք Ձեր քննարկման էջը. գրե՛ք {{Օգնեք ինձ}} և շարադրեք տեքստը, և Ձեզ անպայման կօգնեն։

Հաճելի խմբագրումներ ենք մաղթում։ Եվս մեկ անգամ բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիա։ Հարգանքներով՝ 23artashes (քննարկում) 18:46, 12 Մարտի 2023 (UTC)[reply]

Միացյալ Թագավորություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hello and welcome to the Armenian Wikipedia! We appreciate your contributions. If your Armenian skills are not good enough, that’s no problem. We have an embassy where you can inquire for further information in your native language. We hope you enjoy your time here!
Ինչպե՞ս գրել հայերեն
Խմբագրման ուղեցույց
Խուսափե՛ք տարածված սխալներից
Վիքիպեդիայի մասին
Հեղինակային իրավունքներ
Գլոսարիում
Հինգ սյուներ

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Բարսեղյան Անի, Դուք վերստեղծել եք Արամ Մելիքյան էջը, որը մինչ այդ մի քանի անգամ ջնջվել է՝ անաղբյուր, ոչ հանրագիտարանային և չվիքիֆիկացված լինելու պատճառով։ Ձեր ստեղծածն առաջին հայացքից բավարարում է Վիքիպեդիայի կանոններին, սակայն միայն առաջին հայացքից։ Երբ փորձեցի Ձեր տեղադրած հղումներով ստուգել գրվածի իսկությունը (իսկ աղբյուրները ՎՊ-ում հենց դրա համար են պահանջվում), ապա պարզեցի, որ բոլոր աղբյուրները կեղծ են, ընթերցողին մոլորեցնելու միտում ունեն։ Մանրամասնեմ. 1-ին ծանոթագրությունը տանում է դեպի Կոմիտասի թանգարան-ինստիտուտի էջ, որտեղ Չայկովսկու անվան դպրոցի մրցույթների դափնեկիրների լուսանկարներն են։ Ոչ մի խոսք Արամ Մելիքյանի մասին։ 2-րդ ծանոթագրությունը տանում է դեպի Հայերեն Վիքիպեդիայի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա էջը. սա, բնականաբար, նույնպես աղբյուր չէ։ 3-րդը տանում է դեպի Հայ-ռուսական համալսարանի կայքի գլխավոր էջ, որտեղ նույնպես ոչ մի բառ չկա հոդվածում ներկայացված անձի մասին։ Նույնը 4-րդի դեպքում է՝ Young Life Armenia-ի գլխավոր էջ։ 5-րդն ու 6-րդն էլ, 2-րդի նման, Վիքիպեդիայի էջեր են։ Այնպես որ, հոդվածը կրկին ջնջում եմ և զգուշացնում Ձեզ, որ ևս մեկ անգամ կեղծ աղբյուրներով որևէ էջ ստեղծելու դեպքում Դուք կարգելափակվեք։ Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու համար։ --23artashes (քննարկում) 17:34, 16 Մայիսի 2023 (UTC)[reply]

Հարգելի 23artashes, տեղեկությունները տվյալ արտիստի մասին ստացվել են մասամբ նշված հասցեներից, մասամբ էլ ստացված են անձնական շփման միջոցով Բարսեղյան Անի (քննարկում) 04:19, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]
Տվյալ հասցեներում նրա մասին ոչ մի տեղեկություն չկա։ Իսկ անձնական շփումներով Վիքիպեդիայում հոդված չեն գրում։ Անհրաժեշտ են հեղինակավոր և վստահելի երկրորդական աղբյուրներ։ Խնդրում եմ ծանոթանալ այս էջին։ 23artashes (քննարկում) 04:50, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]
Անձնական շփման արդյունքում ստացված տեղեկություններն ավելի քան հավաստի են և չեն պարունակում որևէ անճշտություն։ Բարսեղյան Անի (քննարկում) 11:12, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]
Նորից եմ ասում՝ Վիքիպեդիայում որևէ տեղեկություն գրելու համար պետք է տեղադրեք հեղինակավոր և վստահելի երկրորդական աղբյուրների հղումներ ծանոթագրությունների տեսքով։ Անձնական շփումները աղբյուր չեն, նույնիսկ եթե, ըստ Ձեզ, չափազանց հավաստի են։ Դա ես չեմ հորինել, դա կանոնակարգային պահանջ է։ -- 23artashes (քննարկում) 11:30, 17 Մայիսի 2023 (UTC)[reply]

Ջնջման է ներկայացվել «Արամ_Մելիքյան» էջը[խմբագրել կոդը]

Հարգելի՛ Բարսեղյան Անի, Ձեր ստեղծած կամ խմբագրած «Արամ_Մելիքյան» էջը ներկայացված է ջնջման։ Որպես պատճառ նշվում է հետևյալը՝ Ոչ նշանակալի, չվիքիֆիկացված։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ, ինչպես նաև կարող եք հայտնել ձեր կարծիքը կամ առարկությունները ջնջման ներկայացված հոդվածների քննարկման էջում, եթե բավարարում եք քննարկման մասնակցության կանոնակարգի պահանջներին։ Մյուս դեպքերում Ձեր ձայնը կունենա խորհրդատվական նշանակություն: Օգնության համար տե՛ս նաև «Ինչու է ջնջվել իմ հոդվածը» էջը։--23artashes (քննարկում) 19:43, 22 Մայիսի 2023 (UTC)[reply]