Մասնակցի քննարկում:Ավետիսյան91/Պահոց/2022

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հարց Norayr Poghosyan-ից (21:48, 7 Հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարեւ Ձեզ, ես էջը բացել եմ խբագրելու համար, սակայն կարիք կա նաեւ նոր էջեր ստեղծելու, ինչպե՞ս կարող եմ դա հավելել իմ ֆունկցիաների մեջ։ Շնորհակալություն --Norayr Poghosyan (քննարկում) 21:48, 7 Հունվարի 2022 (UTC)

Հարց Էվանջելիտա-ից (10:01, 25 հունվարի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Նոր եմ գրանցվել որպես խմբագիր և ներկա պահին մեկ հարց ունեմ։Ինչպե՞ս պետք է կատարեմ նոր նյութի հրապարակումը,որը դեռ չկա Վիքիպեդիա հարթակում: --Էվանջելիտա (քննարկում) 10:01, 25 հունվարի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Էվանջելիտա։ Լավ, հուսով եմ Դուք նույնպես լավ եք։ Կառաջարկեմ նախ աշխատել սևագրությունում, որից հետո եթե կարծում եք հոդվածը պատրաստ է հրապարակման, ստեղծել էջը։ Դրա համար հոդվածի անվանումը գրում եք կայքի որոնման դաշտում (վերևի աջ մասում), եթե հոդվածը բացակայում է, ապա համակարգը կառաջարկի ստեղծել այն, տեղադրում եք սևագրությունից պատճենված նյութը և հրապարակում։ Հարցերի դեպքում գրեք։--Ավետիսյան91 (քննարկում) 05:19, 26 հունվարի 2022 (UTC)[reply]

Հարց Սառա Ա․-ից (12:02, 6 Փետրվարի 2022)[խմբագրել կոդը]

Անաղբյուր հոդված. «Ազգային_հաշիվների_համակարգ»Emblem-important-red.svg Հարգելի Սառա Ա․, Ձեր ստեղծած «Ազգային_հաշիվների_համակարգ» հոդվածում նշված չեն դրանում ներկայացված տեղեկությունները հաստատող վստահելի աղբյուրները։ Եթե հոդվածում մեկ շաբաթվա ընթացքում հոդվածում առկա տեղեկությունները հաստատող վստահելի, հեղինակավոր և երկրորդական նվազագույնը մեկ աղբյուր չավելացվի, ապա հոդվածը պետք է հեռացվի համաձայն Վիքիպեդիայի կանոնների։ Դիմե՛ք ինձ, եթե ունեք հարցեր կամ եթե օգնության կարիք կզգաք: --23artashes (քննարկում) 18:37, 2 Փետրվարի 2022 (UTC)


Բարև Ձեզ,ճիշտն ասած այս հոդվածի մի մասը դեռ չէի խմբագրել ու աղբյուրներ էլ չէի կցել,բայց հիմա արել եմ։Ինձ կօգնեք հասկանամ տվյալ իրավիճակը հիմա ինչպե՞ս ուղղեմ,հոդվածս կջնջվի՞,թե՞ արդեն կմնա։ --Սառա Ա․ (քննարկում) 12:02, 6 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Ավետիսյան91 , Շնորհակալ եմ շատ։--Սառա Ա․ (քննարկում) 13:08, 15 Փետրվարի 2022 (UTC)

Հարց Hassiiee-ից (16:43, 13 Փետրվարի 2022)[խմբագրել կոդը]

barev dzez uzumem wikipediai mej texadrel grvac banastexcutyun inchpes karoxem da anel --Hassiiee (քննարկում) 16:43, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի Hassiiee, Վիքիպեդիայում հայերենը գրում են բացառապես հայատառ։ Իսկ բանաստեղծություններ չեք կարող գրել այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:45, 13 Փետրվարի 2022 (UTC)

Հարց Ռոզա1-ից (19:09, 13 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ես Առաջին գրական գործակալության PR պատասխանատուն եմ։ Ցանկանում եմ ստեղծել մեր գրական գործակալության էջը Wikipedia-ում։ Ինչպե՞ս կարող եմ անել դա։ --Ռոզա1 (քննարկում) 19:09, 13 Մարտի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Ռոզա1։ Կարող եք ծանոթանալ այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը։ Միայն նշեմ, որ հոդվածը պետք է համապատասխանի նշանակալիության չափանիշներին և չլինի գովազդ, այլապես անմիջապես կջնջվի։--Ավետիսյան91 (քննարկում) 19:56, 13 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Վանեսյան Անգելինա-ից (10:25, 14 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք, ես պատահմամբ ռուսերեն հոդվածում հայերեն գրել եմ, այդ հոդվածը այժմ իմ ավազարկղում է: Շնորհակալություն: --Վանեսյան Անգելինա (քննարկում) 10:25, 14 Մարտի 2022 (UTC)[reply]

Ողջույն հարգելի Վանեսյան Անգելինա։ Եթե նկատի ունեք սա՝ Մասնակից:Վանեսյան Անգելինա/Ավազարկղ , ապա կարող եք ամբողջությամբ թարգմանել, երբ որ պատրաստ լինի, նոր ստեղծել հոդվածը։ Հոդվածը ստեղծելու համար անվանումը գրեք որոնման դաշտում, փնտրեք, եթե առկա չէ հոդվածը, համակարգը կառաջարկի ստեղծել այն, որից հետո ավազարկղից պատճենեք կոդը, բերեք հոդված և հրապարակեք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։--Ավետիսյան91 (քննարկում) 10:28, 14 Մարտի 2022 (UTC)[reply]
Ավետիսյան ջան, երևի սա նկատի ունի, արդեն հետ են շրջել։ --23artashes (քննարկում) 10:30, 14 Մարտի 2022 (UTC)[reply]
Մերսի 23artashes ջան։ Այդ դեպքում խնդիր չկա Անգելինա ջան, բոլորի հետ էլ պատահում է։ Եթե հանկարծ նման բան կրկին լինի, կարող եք հենց ինքներդ հետ շրջել՝ отменить։--Ավետիսյան91 (քննարկում) 10:35, 14 Մարտի 2022 (UTC)[reply]

Ավազարկղիս հոդվածի ռուսերեն վիքիպեդիայում պատահմամբ հայերեն գրել եմ վաղ կյանք, իր ռուսերենովը ջնջել եմ հայերենով գրել։ --Վանեսյան Անգելինա (քննարկում) 11:07, 14 Մարտի 2022 (UTC)[reply]

Բան չկա, արդեն հետ են շրջել ռուսերեն վիքիպեդիայում։ Պարզապես ուշադիր եղեք նման խնդիրներից խուսափելու համար։--Ավետիսյան91 (քննարկում) 11:09, 14 Մարտի 2022 (UTC)[reply]

Շնորհակալություն --Վանեսյան Անգելինա (քննարկում) 13:56, 14 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Արամ Դանիելյան-ից (17:46, 18 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ; Խնդրում եմ օգնեք տեղադրել նկար․ որևէ կերպ թույլ չի տալիս ավելացնել լուսանկար --Արամ Դանիելյան (քննարկում) 17:46, 18 Մարտի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Եթե կոդով եք խմբագրում, ապա սեղմեք խմբագրման դաշտի գործիքների վահանակից վերև ձախից չորրորդին (պատկերներ և մեդիա նիշքեր), լրացրեք անհրաժեշտ դաշտերը և սեղմեք «Ավելացնել» կոճակը։ Պատկերի անունը լուսանկարի հղումն է, որը կարող եք գտնել վիքիպահեստում։ Վիզուալ խմբագրման դեպքում «Ավելացնել» գործիքի մեջից ընտրեք «Մեդիան», գտեք նկարը և ավելացրեք։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։ Ավետիսյան91 (քննարկում) 21:23, 18 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Goyamart-ից (06:37, 25 Մարտի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ: Ես խմբագրում եմ մեր թանգարանի էջը: Հիմնական վերնագրի մեջ նույնպես բացթողում կա (պետք է լինի «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան): Հիմնական վերնագրի մեջ, սակայն, չի լինում խմբագրել: Ինչպե՞ս անեմ, որ այդ դաշտում էլ կարողանամ խմբագրեմ: --Goyamart (քննարկում) 06:37, 25 Մարտի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Goyamart։ Անավանափոխման համար կարող եք քննարկում բացել այստեղ՝ ներկայացնելով Ձեր հիմնավորումը. Վիքիպեդիա:Անվանափոխման առաջադրված հոդվածներ։--Ավետիսյան91 (քննարկում) 08:57, 25 Մարտի 2022 (UTC)[reply]

Զգուշացում խմբագրական պատերազմի մասին[խմբագրել կոդը]

Զգուշացում. Դուք Սերժ Սարգսյան էջում ներգրավվել եք խմբագրական պատերազմի մեջ։ Հիշեցնում եմ, որ անկախ այն հարցից, թե ով է իրավացի, Դուք պարտավոր եք տարաձայնությունները լուծել քննարկման էջերում։ Եթե քննարկման էջում չի հաջողվում համաձայնության հասնել, դիմեք այլ մասնակիցների օգնությանը։ Խմբագրական պատերազմ մղելը Վիքիպեդիայի կանոնների խախտում է, և շարունակելու դեպքում Դուք կարգելափակվեք։--ջեօ 🌱 08:10, 30 Մարտի 2022 (UTC)[reply]


Ավետիսյան ջան, քեզ էլ եմ ծանուցում, որովհետև նման պարագայում լավ կլինի՝ ադմիններին ևս մեկ անգամ տեղեկացնես մեկ այլ մասնակցի կողմից խմբագրական պատերազմ հրահրելու մասին։ --ջեօ 🌱 08:10, 30 Մարտի 2022 (UTC)[reply]

Խնդիր չի GeoO ջան, տվել տվել ես, բայց իմ զգուշացումը կանոնակարգով չի ։Դ 24 ժամվա ընթացքում չես գտնի իմ կողմից 3 անգամից ավել հետշրջում, անգամ 3-ը չկա՝ խնդրեմ։ Բացի այդ քննարկում բացողը ես եմ եղել, ադմինների տախտակում գրողը ես եմ եղել։--Ավետիսյան91 (քննարկում) 08:16, 30 Մարտի 2022 (UTC)[reply]
+ խմբագրման ամփոփման մեջ մասնակցին ինքս եմ առաջարկել զերծ մնալ խմբագրական պատերազմից ։Ճ--Ավետիսյան91 (քննարկում) 08:19, 30 Մարտի 2022 (UTC)[reply]
Ժամերի մասին մոռացել էի ։ճ Կներես, կարող եմ հանել, Ավետիսյան ջան։ Հասկանում եմ, որ դու ես բարձրաձայնել խնդիր մասին, կարևորում եմ նաև խորհրդարանում քննարկում բացելու քո նախաձեռնությունը, բայց ըստ էության, եթե մի կողմ դնենք կանոնակարգային մեկ օրվա պահանջը, միևնույն է խմբագրական պատերազմի մեջ ես մտնում մասնակցի հետ՝ ըստ էության հարցն այդպես էլ չլուծելով։ Լավագույն տարբերակը կլիներ ադմիններին անձնապես դիմել, իմ կարծիքով ։) Բայց հարցով կզբաղվեմ հիմա, խնդիր չի լինի։ --ջեօ 🌱 08:24, 30 Մարտի 2022 (UTC)[reply]
Անհատապես որևէ ադմինի չեմ դիմում վերջինիս ակտիվության մասին բավական տեղեկացված չլինելու պատճառով։ Ադմինի տախտակին գրել եմ՝ մտածելով, որ բոլորը կտեղեկացվեն և «պահանջս» կոնկրետ մեկից չի լինի։ Մերսի խնդրով զբաղվելու համար։--Ավետիսյան91 (քննարկում) 08:35, 30 Մարտի 2022 (UTC)[reply]

Հարց Tbarkhoyan-ից (08:03, 25 Ապրիլի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ցանկանում եմ փոփոխել Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի էջում տեղադրված տարբերանշանը, քանի որ այն փոփոխվել է 2022 թվականին: Ինչպե՞ս կարող եմ անել դա։ --Tbarkhoyan (քննարկում) 08:03, 25 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Վիքիպահեստ պատկերը կարող է բեռնել հեղինակը՝ նշելով, որ այն իր սեփական աշխատանքն է և նշել օգտագործման արտոնագրի տեսակը։ Եթե Դուք պատկերի հեղինակը չեք, բեռնելու դեպքում կխախտեք անձի հեղինակային իրավունքը։--Ավետիսյան91 (քննարկում) 15:06, 25 Ապրիլի 2022 (UTC)[reply]

Հարց Վլադիմիր1864-ից (11:47, 8 Մայիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարեվ ձեզ ,ոնց փոխե՞մ անունս --Վլադիմիր1864 (քննարկում) 11:47, 8 Մայիսի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Եթե նոր եք գրանցվել, ապա կարող եք գրանցվել այլ մասնակցային անունով և օգտագործել այն։--Ավետիսյան91 (քննարկում) 19:33, 8 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարց Imlanaimokay-ից (15:28, 14 Մայիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ։ Ես նոր մի հոդված հրապարակեցի, բայց անփութորեն վերնագիրը սխալ եմ գրել։ Ինչպե՞ս կարող եմ այն փոխել։ --Imlanaimokay (քննարկում) 15:28, 14 Մայիսի 2022 (UTC)[reply]

Բարև, հարգելի Imlanaimokay։ Կարծես արդեն կատարել եք տեղափոխումը, չէ՞, եթե խոսքը Չան Վոն Յոնի մասին է։--Ավետիսյան91 (քննարկում) 18:15, 14 Մայիսի 2022 (UTC)[reply]
Այո, գտել եմ փոխելու ձևը, շնորհակալություն։ Imlanaimokay (քննարկում) 14:01, 15 Մայիսի 2022 (UTC)[reply]

Հարց 777Sargis777-ից (14:11, 24 Մայիսի 2022)[խմբագրել կոդը]

ինչպես նոր նյութ ստեղծեմ --777Sargis777 (քննարկում) 14:11, 24 Մայիսի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի 777Sargis777։ Առաջարկում եմ նախ աշխատել Ձեր սևագրության էջում, սեղմեք «Ստեղծել» կամ «Ստեղծել կոդը»։ Որից հետո գրեք հոդվածը։ Երբ որ այն պատրաստ լինի, նոր տեղափոխել հիմնական անվանատարածք։ Ծանոթացեք այս նյութին՝ Օգնություն:Առաջին քայլերը--Ավետիսյան91 (քննարկում) 14:15, 24 Մայիսի 2022 (UTC)[reply]

@Ավետիսյան91 Բարև, ես տեսել եմ, որ դուք խմբագրում եք Mercedes-Benz-ի մասին հոդված: Ինձ պետք է, որ դուք ստեղծեք այս հոդվածը, որը բացակայում է Borgward ընկերության համար: - Վերնագիր՝ Բոռգւառդ կամ Բորգվարդ կամ Բոռգվառդ կամ Բորգւարդ Ես ստեղծել եմ այն, բայց չի ընդունվել, քանի որ օգտագործել եմ թարգմանիչ: Այն ջնջվել է։ Ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք ստեղծեք այն: կամ կարող եք օգտագործել - Բoռգւառդ - Բoրգվարդ - Բoռգվառդ - Բoրգւարդ SSHTALBI (քննարկում) 21:24, 22 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարց Nfrband-ից (12:34, 27 Հունիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարեւ ձեզ: Ես հենց նոր գրանցվեցի եւ չեմ կարող հիմնական անունը փոխեմ: Խնդրում եմ օգնեք այն փոխել: .

                                                             Կանխավ շնորհակալ եմ --Nfrband (քննարկում) 12:34, 27 Հունիսի 2022 (UTC)[reply]
Խոսքը գնում է մասնակցային անունի մասին: Ես ուզում եմ, որ գուգլի մեջ որ գրում ենք անւոնը ինքը միանգամից գտնի մեր խմբի անվանումը:
«ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդ սա հենց այն անվանումն է ինչ հարկավոր է փոփոխման Nfrband (քննարկում) 12:39, 27 Հունիսի 2022 (UTC)[reply]
Ողջույն, հարգելի Nfrband։ Մասնակցային անունը փոփոխելու համար ծանոթացեք այս նյութին՝ en:Wikipedia:Username_policy#Changing_your_username։ Միայն նշեմ, որ արգելվում է օգտագործել մասնակցային անուններ, որոնք համընկնում են առևտրային ապրանքանշանների կամ ընկերությունների անվանումների հետ։--Ավետիսյան91 (քննարկում) 16:35, 27 Հունիսի 2022 (UTC)[reply]
Մասնակիցը, ամենայն հավանականությամբ, «ՆՌԱՆԷ» ֆոլք-ռոք բենդ հոդվածի մասին է ասում, որն արդեն ջնջված է ոչ հանրագիտարանային բովանդակություն պարունակելու պատճառով։ --20:27, 27 Հունիսի 2022 (UTC) ջեօ 🌱 20:27, 27 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարց HaykGabrielyan-ից (06:26, 28 Հունիսի 2022)[խմբագրել կոդը]

բարև Ձեզ, ինչպես կարող եմ հոդված ստեղծել անձի մասին --HaykGabrielyan (քննարկում) 06:26, 28 Հունիսի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ նյութերին՝ Օգնություն:Առաջին քայլերը և Վիքիպեդիա:Ինչպես հոդված ստեղծել։--Ավետիսյան91 (քննարկում) 07:37, 28 Հունիսի 2022 (UTC)[reply]

Հարց Karina.khizantsyan-ից (06:03, 6 Հուլիսի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ: Ուզում են էջ ստեղծել: Ք․գ․դ․, պրոֆեսորի համար: Կարելի է դա անել թե ոչ: Կանխավ շնորհակալություն --Karina.khizantsyan (քննարկում) 06:03, 6 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Վստահ չեմ, թե ինչ է նշանակում «Ք․գ․դ․, պրոֆեսոր»-ը, սակայն եթե անձը նշանակալի է, ապա իհարկե կարող եք հոդված ստեղծել։ Կանոնակարգին ծանոթացեք այստեղ՝ Վիքիպեդիա:Նշանակալիություն (մարդիկ)։--Ավետիսյան91 (քննարկում) 06:06, 6 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Հարց Karina.khizantsyan-ից (08:50, 6 Հուլիսի 2022)[խմբագրել կոդը]

Իմ արած գործը այլ համակարգիչներով չի երևում ինչ անել: --Karina.khizantsyan (քննարկում) 08:50, 6 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Ի՞նչ գործ։ Վիքիպեդիայի ցանկացած խմբագրում տեսանելի է բոլոր համակարգիչներով, որոնք հասանելիություն ունեն ինտերնետ։ Խնդրում եմ առավել մանրամասը նկարագրեք խնդիրը։--Ավետիսյան91 (քննարկում) 20:30, 6 Հուլիսի 2022 (UTC)[reply]

Հարց Salmasteci-ից (10:59, 12 Օգոստոսի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ։ Ես անգլերեն լեզվից թարգմանել եմ Ջոզեֆ Քուին էջը, բայց չեմ կարողանում ընդհանուր լեզուների ցանկում ավելացնեմ հայերենը, քանի որ այն փակ է խմբագրումների համար։ Հնարավոր է ինչ որ ձև ուղղել դա։ --Salmasteci (քննարկում) 10:59, 12 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Բարև, հարգելի Salmasteci։ Ձեր ստեղծած հոդվածն արդեն միջլեզվային հղումով կապված է մյուս հոդվածների հետ։--Ավետիսյան91 (քննարկում) 06:04, 13 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Հարց Astghik Sargsyan 1971-ից (05:34, 24 Օգոստոսի 2022)[խմբագրել կոդը]

Բարև ձեզ Ես փորձեցի գրել հոդված իմ եղբոր՝ պրոֆեսոր Սամվել Վլադիմիրի Սարգսյանի մասին, բայց հոդվածը ճնճվեց։ Խնդրում եմ օգնեք վերականգնել հոդվածը։ Շնորհակալություն։ --Astghik Sargsyan 1971 (քննարկում) 05:34, 24 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Բարև, հարգելի Astghik Sargsyan 1971։ Նկատեցի, որ հոդվածում բերված ինֆորմացիան աղբյուրների կարիք ունի։ Խնդրում եմ ավելացնել վստահելի, երկրորդական աղբյուրներ, որպեսզի այն չջնջվի։--Ավետիսյան91 (քննարկում) 06:26, 24 Օգոստոսի 2022 (UTC)[reply]

Հարց Lusine Amirshatian-ից (07:37, 20 Սեպտեմբերի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ , կարո՞ղ ենք ինքներս ստեղծել հոդված։ --Lusine Amirshatian (քննարկում) 07:37, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Բարև Ձեզ։ Այո, իհարկե։ Վիքիպեդիայում բոլոր հոդվածները ստեղծում և բարելավում են կամավոր խմբագիրները, գրեթե ամեն ինչ այստեղ բաց է։ Ավետիսյան91 (քննարկում) 07:52, 20 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարց Yura Balasanyan-ից (18:54, 29 Սեպտեմբերի 2022)[խմբագրել կոդը]

Ողջույն ես կարող եմ ինչ որ մսրդու տեղեկություն ավելացնել վիկիպեդիայում --Yura Balasanyan (քննարկում) 18:54, 29 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Yura Balasanyan։ Այո, իհարկե, եթե անձը համապատասխանում է նշանակալիության չափանիշներին, ապա կարող եք նրա մասին հոդված ստեղծել։ Նաև կարող եք արդեն առկա հոդվածները բարելավել՝ ավելացնելով տեղեկության աղբյուրը, որը պետք է լինի վստահելի, երկրորդական աղբյուր։ Ավետիսյան91 (քննարկում) 18:58, 29 Սեպտեմբերի 2022 (UTC)[reply]

Հարց Սիրանուշ Սերոբյան-ից (08:40, 17 Նոյեմբերի 2022)[խմբագրել կոդը]

Բարև Ձեզ, ուզում եմ պապիկիս վերաբերյալ ինֆորմացիան փոխել,նորություններ ունի ավելացնեմ։ --Սիրանուշ Սերոբյան (քննարկում) 08:40, 17 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի Սիրանուշ Սերոբյան։ Եթե այդ ինֆորմացիան ունի վստահելի երկրորդական աղբյուր, ապա կարող եք ազատ խմբագրել, ավելացնել, փոփոխել ցանկացած հոդված՝ սեղմելով «Խմբագրել» կամ «Խմբագրել կոդը» կոճակները։ Հարցերի դեպքում գրեք այստեղ։-- Ավետիսյան91 (քննարկում) 08:57, 17 Նոյեմբերի 2022 (UTC)[reply]