Jump to content

Մասնակից:777Sargis777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքիմեդի Օրենքը

Այժմ փորձենք պարզել առաջացման պատճառը և ստանանք այն հաշվարկելու բանաձևը:

Դիտարկենք pհ խտությամբ հեղուկի մեջ լրիվ ընկղմված ուղղանկյուննանիստի ձև ունեցող մարմին, որի բարձրությունը H է, իսկ մակերեսը՝ S:Դիցուկ՝ վերին նիստի խորությունը h1 է ,իսկ ստորին նիստինը՝ h2:Մարմնի 2՝ իրար հանդիպակած կողմնային նիստերին ազդօղ ուժերը մոդուլով հավասարեն և նրանց համազորը հավասար է 0:Այդ ուժերի ազդեցությամբ մարմինը միայն սեղմվում է:Իսկ ստորին նիստի վրա ազդող F2 ուժն ավելի մեծ է,քան վերին նիստի վրա ազդող F1 ուժը, քանի որ h2 մակարդակում ճնշումն ավելի մեծ է, քան հ1 մակարդակում:

Այժմ որոշենք այդ ուժերը և դրանց համազորը:

Մարմնի վերին մակերևույթին հեղուկի հիդրոստատիկ ճնշումը՝ p1=phgh1, իսկ նրա վրա ազդող ճնշման ուժը՝ F1=p1S=phgh1S:Մարմնի ստորին մակերևույթին հեղուկի ճնշումը՝ p1=phgh2, , իսկ ճնշման ուժը՝ F2=p2S=phgh2S:Այսպիսով այդ ուժերի համազորը, որը հենց արքիմեդյան ուժն է, ուղված կլինի դեպի վեր, իսկ նրա արժեքը՝

Fա=F2-F1=phgh2S-phgh1S=phg(h2-h1)=phgHS         

Վերջնական բանաձևը՝       

Fա=pgV

Հեղուկի p խտության և մարմնի V  ծավալի pgV արտադրյալը արտամղած հեղուկի կշիռն է, այսինքն՝ արքիմեդյան ուժը հավասար է մարմնի ծավալով արտամղած հեղուկի կշռին: Այսպիսով կարող ենք ձևակերպել Արքիմեդի օրենքը: Հեղուկն իր մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է ուղղաձիգ դեպի վեր ուղղված ուժով, որը հավասար է մարմնի արտամղած հեղուկի կշռին: