Մասնակից:Zhanna Simonyan/Սնեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրաստի ուտելիքով լի մեքսիակակն ստենդ

Սնեք կամ սնեքներ [1] [2] [3] (անգլ.՝ snack - «թեթև խորտիկ »), անգլիախոս երկրներում թեթև ուտելիքների ընդհանուր անվանումը, որը նախատեսված է «ընդմիջելու» համար, հիմնական կերակուրների միջև քաղցը հագեցնելու համար [4] ։

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնեք, անգլ.՝ snack - թեթև խորտիկ : Թարգմանության ամենամոտ, բայց ոչ գրական տարբերակը «խորտիկն» է։ Անգլերեն բառարաններում տրված են բառի հետևյալ իմաստները.

  • A light meal, food eaten between regular meals — Թեթև խորտիկ, հիմնական կերակուրների միջև ընդունած սնունդ
  • A small quantity of food eaten between meals or in place of a meal — Քիչ քանակությամբ սնունդ, որն ընդունվում է ճաշի միջև ընկած ժամանակահատվածում կամ [5] դրա փոխարեն
  • [6]A small amount of food that is eaten between mealsՍննդի փոքր քանակություն, որն ուտում են կերակուրների միջև , կամ շատ քիչ ուտելիք [7]

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան ավանդական նախուտեստները սովորաբար նախատեսված են արագ "ոտքի վրա" ուտելու համար և ունենում են պահպանելիության երկար ժամկետ։ Դրանցիցի են շոկոլադե սալիկները, տարատեսակ չիպսերը, ադիբուդին և եգիպտացորենի ձողիկները, շաքարով կամ աղի պնդուկները, կրեկեր-խորտիկները, գրանոլան:</br> Բարձր կալորիականություն ունեցող նման մթերքները, որոնք թույլ են տալիս արագ հագեցնել քաղցը, պարունակում են նվազագույն քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր և, համապատասխանաբար, հաճախ համարվում են անառողջ սնունդ՝ ջանկ-ֆուդ։

Ֆրանսիայում սնեքի անալոգը hors d'oeuvre-ն է՝ քիչ քանակությամբ ուտեստներ, որոնք ուտում են ձեռքերո՝ առանց դանակ-պատառաքաղի, հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում: Այդպիսի ուտելիք է կանապեն:

Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում որպես «խորտիկ» տարածված են արևածաղկի և դդմի սերմերը, որոնք ունեն բարձր կալորիականություն և հարուստ են տարբեր օգտակար նյութերով:

  1. Как снек на голову // Ъ-Деньги[неавторитетный источник?]
  2. Жительницу Оклахомы решили лишить парализованного кенгуру Արխիվացված է Օգոստոս 14, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Lenta.ru, апр 2011
  3. [1] Արխիվացված է Ապրիլ 17, 2012 Wayback Machine-ի միջոցով: // businesspress.ru
  4. Снэк: еда или баловство? // KM.RU Кулинария(չաշխատող հղում)
  5. snack Արխիվացված է Հունիս 13, 2010 Wayback Machine-ի միջոցով: // Compact Oxford English Dictionary
  6. Не хрусти! Արխիվացված է Հունվար 22, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Аргументы и Факты | Питание и диеты
  7. snack Արխիվացված է Նոյեմբեր 7, 2008 Wayback Machine-ի միջոցով: // Cambridge Dictionaries Online