Մասնակից:Zhanna Simonyan/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատրաստի ուտելիքով լի ստենդ Մեքսիկայում

Սնեք կամ սնեքներ[1][2][3][4] (անգլ.՝ snack — «թեթև խորտիկ») — անգլիախոս երկրներում թեթև ուտելիքների ընդհանուր անվանում, որը նախատեսված է «ընդմիջելու», հիմնական կերակուրների միջև քաղցը հագեցնելու համար[5].

Անվան ծագումնաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնեք, անգլ.՝ snack - թեթև խորտիկ: Թարգմանության ամենամոտ, բայց ոչ գրական տարբերակը «միջուտեստն» է։ Անգլերեն բառարաններում տրված են բառի հետևյալ իմաստները.:

  • A light meal, food eaten between regular mealsԹեթև սնունդ, հիմնական կերակուրների միջև ընդունած սնունդ[6].
  • A small quantity of food eaten between meals or in place of a meal — Քիչ քանակությամբ ուտելիք, որն ընդունվում է հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում կամ դրանց փոխարեն[7].
  • A small amount of food that is eaten between meals, or a very small mealՔիչ քանակությամբ ուտելիք, որն ուտում են կերակուրների միջև , կամ փոքրիկ ուտելիք[8].

Տարատեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական ամերիկյան նախուտեստները սովորաբար նախատեսված են արագ, "ոտքի վրա" ուտելու համար և ունենում են պահպանելիության երկար ժամկետ։ Դրանցից են շոկոլադե սալիկները, տարատեսակ չիպսերը, ադիբուդին և եգիպտացորենի ձողիկները, շաքարով կամ աղով պնդուկները, կրեկեր-խորտիկները, գրանոլան:

Բարձր կալորիականություն ունեցող նման մթերքները, որոնք թույլ են տալիս արագ հագեցնել քաղցը, պարունակում են նվազագույն քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր և, համապատասխանաբար, հաճախ համարվում են անառողջ և անպիտան սնունդ:

Ֆրանսիայում խորտիկին համատասխանող բառը hors d'oeuvre-ն է՝ փոքրիկ ուտեստներ, որոնք ուտում են ձեռքերով, առանց դանակ-պատառաքաղի, հիմնական կերակուրների միջև ընկած ժամանակահատվածում: Այդ տեսակի ուտելիք է Կանապեն։

Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայի երկրներում որպես «խորտիկ» ավանդաբար տարածված են արևածաղկի և դդմի սերմերը, որոնք,չնայած բարձր կալորիականության, հարուստ են տարբեր օգտակար նյութերով:

Տե՛ս նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Как снек на голову // Ъ-Деньги
  2. Не хрусти! Արխիվացված է Հունվար 22, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Аргументы и Факты | Питание и диеты
  3. Жительницу Оклахомы решили лишить парализованного кенгуру Արխիվացված է Օգոստոս 14, 2011 Wayback Machine-ի միջոցով: // Lenta.ru, апр 2011
  4. [1] Արխիվացված է Ապրիլ 17, 2012 Wayback Machine-ի միջոցով: // businesspress.ru
  5. Российский рынок снеков в период кризиса. Прогнозы развития // РБК Արխիվացված 2015-04-02 Wayback Machine
  6. snack Արխիվացված է Հունվար 4, 2010 Wayback Machine-ի միջոցով: // Merriam-Webster’s Online Dictionary
  7. snack Արխիվացված է Հունիս 13, 2010 Wayback Machine-ի միջոցով: // Compact Oxford English Dictionary
  8. snack Արխիվացված է Նոյեմբեր 7, 2008 Wayback Machine-ի միջոցով: // Cambridge Dictionaries Online