Մասնակից:Yeva Adamyan/Ավազարկղ7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոտտոկ
Հվասո(火燒), Գոբյոնգ(枯餠), Ջինապանգ(支那 パ ン)
Կորեական Հոտտոկ
կորեական խոհանոց
Ծագում
Առաջացման երկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
Հեղինակքուլլի (չինացի ֆերմեր)
Ստեղծման տարեթիվ1927 թվական
Բաղադրամասեր
Հիմնականտտոկ, շաքար
Հնարավորկանաչ թեյ
Սննդային արժեք
Կալորիականություն230



Հոտտոկ (կորեերեն՝ 호떡)-ը նախուտեստ է, որն ուտում են Հարավային Կորեայում և Չինաստանում։ Այն տաք հաց է, որը պատրաստվում է տտոկով կամ շաքարով հունցված ալյուրով: Այն պարունակում է մոտ 230 կալորիա: Մարդկանց մեծամասնությունը այն ձմռանն են ուտում, իսկ մեր օրերում կան նաև Հոտտոկի խառնուրդներ, որոնցով կարելի է պատրաստել տանը:

Մանրամասնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներսում կլորացված շաքարի պես և շրջապատված տտոկով, այն ձմռան գլխավոր ուտելիքն է: Սովորաբար դարչինի համով շագանակագույն շաքար են ավելացնում, բայց մեր օրերում ավելացնում են նաև բանջարեղեն, և որպեսզի շագանակագույն շաքարը չթափվի, ալյուր են ավելացնում կամ ընկույզներ, օրինակ գետնանուշ, աղում են այն՝ մածուցիկությունն ավելացնելու համար: Հոտտոկի տտոկը սովորաբար սպիտակ է, բայց կարող ենք պատրաստել նաև կանաչ թեյի Հոտտոկ, ավելացնելով կանաչ թեյի փոշի, որը տտոկը կդարձնի կանաչ գույն: Այն հիմնականում վաճառվում է շուկաներում կամ փողոցում: Գոյություն ունեն նաև Ջապչե հոտտոկ և ծովամթերային հոտտոկ: Սովորաբար գինը սահմանվում է 1 հատի համար 1000 հարավկորեական վոն, իսկ որոշ տեղեր վաճառում են ավելի քան 1500 վոնով (օրինակ՝ հանրախանութներում և այլն):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թվականի գարնանը ամեն օր ավելի քան 1000 հոգի «քուլլի» (չինացի ֆերմեր) վայրէջք էին կատարում Ինչոնում: Կորեայում բնակություն հաստատած չինացիները արագորեն մշակեցին ամենալավ սնունդը աղքատ հաճախորդներին վաճառելու համար: Դրանց մեջ մտնում էր նաև Հոտտոկը: Այն կոչվում էր «Գաղթողների տտոկ» և «Հոտտոկ»: Անվան բնօրինակը եղել է «Հվասո»(火燒) կամ «Գոբյոնգ»(枯餠): Իսկ Ճապոնական գաղութային ժամանակաշրջանում ճապոնացիները այն անվանել են «Ջինապանգ» (支那 パ ン): Այնտեղ, որտեղ շատ քուլլիներ կային, շատ էին նաև Հոտտոկի խանութները, և նույնիսկ «Հոտտոկի խանութը վառվում է» (այսինքն՝ շատ աղմկոտ է) ժարգոնը ստեղծվեց[1]:

Առևտրային ապրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոտտոկի բաղադրիչները պարունակող ապրանքները մշակում և վաճառում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Samyang Corporation, Ottogi և CJ Ջեիլջեդանգ: Այդ արտադրանքները նախատեսված են տանը Հոտտոկ պատրաստելու համար:

Չինական Հոտտոկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական Հոտտոկը Հոտտոկի տեսակ է, որը հարթեցված ձևով Գոնգգալ հացն(չինական հաց) է: Այն Գոնգգալ հացի նման ներսում դատարկ է, և բնութագրվում է նրանով, որ ներսից շաքարով պատված է: Որոշ փողոցային վաճառողներ այն վաճառում են «Պղպջակ Հոտտոկ» անվան տակ:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]