Մասնակից:Xachik.xachtryan2002/Առաքելական եկեղեցի (Քյոլն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Xachik.xachtryan2002/Առաքելական եկեղեցի
գերմ.՝ St. Aposteln
Հիմնական տվյալներ
ԵրկիրԲելգիա Բելգիա

Առաքելական եկեղեցի (գերմ.՝ St. Aposteln) - Նոյմարկտ մարզի Քյոլն քաղաքի առաքելական եկեղեցի: Տաճարը գտնվում է գերմ.՝ Apostelnstraße փողոցում: Առաքելական եկեղեցին իրենից ներկայացնում է երկու ով ռոմանական եռագագաթ բազիլիկ: Եկեղեցին ունի երկու հարավային և մեկ արևմտյան աշտարակ: Արևմտյան աշտարակը ունի 67 մետր բարձրություն և բարձրությամբ զիջում է միայն Սուրբ Մեծ Մարտինին և Սուրբ Սեվերինին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին եկեղեցակական շինությունը Առաքելական եկեղեցու տեղում կառուցվել է իններորդ դարի վերջին, իսկ տասներորդ դարում նրա կից առաջացել է Սուրբ Առաքյալների վանքը: Տասնմեկերորդ դարի առաջին կեսին Քյոլնի արքեպիսկոպոս Գերիբերտի (999-1021) կամ Պիլգրիմի օրոք (գերմ.՝ Pilgrim von Köln]]) (1021—1036) (պատմաբանների կարծիքները տարանջատվում են) կառուցվել է նոր եկեղեցական շինություն: Այս շինությանը ընդհանրապես բնորոշ չէր կուլտային շինարարությունը, քանի որ այս եկեղեցու երգչախումբը գտնվում էր ոչ թե հարավային (ինչպես ընդունված էր) այլ, արևմտյան ուղղությամբ (ընդհանրապես սեղանի բեմի հատվածի այսպիսի դասավորվածությունը չի համարվում օրիգինալ և երբեմն հանդիպում է մեծ տաճարների շրջանում, օրինակ, Հռոմի Սուրբ Պետրոս տաճարում): Այժմ այդ Առաքելական եկեղեցուց կանգուն են մնացել միայն գլխավոր և արևմտյան պատի լայնակի մասը: XI դարում եկեղեցին գտնվում էր Հռոմեական քաղաքային պատերից դուրս,որոնք անցնում էին հենց եկեղեցու առջևով: Միայն 1106 թվականին կառուցվեցին նոր քաղաքային պատ և միայն այդ ժամանակ եկեղեցին հայտնվեց քաղաքի սահմաններում: 1150 թվականին եկեղեցին ենթարկվել է զգալի փոփոխությունների: Առաջին հերթին, երգչախումբը տեղափոխվել է եկեղեցու արեւելյան մաս: Նախկին արևմտյան երգչախմբի տեղակ կառուցվել է շինություն, 67 մետր բարձրություն ունեցող աշտարակով: Կա ենթադրություն, որ վերակառուցումը պայմանավորված էր կրակով գործոնով: Բայց պետք է հաշվի առնել այն փաստը որ XII-րդ հարյուրամյակում Քյոլնը գրավվել էր «շինարարական տենդը» և Առաքելական եկեղեցին վերակառուցվել է առանց կրակի գործոնի:1192 թվականին եկեղեցին վնասվել է կրակի պատճառով: Եկեղեցու վերականգնման ընթացքւմ 1200 թվականին կառուցվել է ուշագրավ ճարտարապետական տարր ութանկյուն լուսավոր գմբեթ, եկեղեցու երգչախմբի մասում խաչակենտրոն երկու աշտարակներով : Դրանից բացի զոհասեղանը ձևավորվել է և ստացել է «արվույտի տերևի» տեսք: Այդպիսի զոհասեղանի մաս կա նաև Մեծ Սուրբ Մարտինի եկեղեցում: 1801 թվականին քաղաքական միավորումերի վերակազմավորման գերմ.՝ Reichsdeputationshauptschluss ընթացքում, որը ղեկավարվում էր Նապոլեոնի նախարար Տալեյրանի կողմից վերածվել է քյոլնական արքեպիսկոպոսության: Իսկ 1802 թվականի մայիսի 9-ին հռոմեական տարածքի բոլոր վանքերի շարժական և անշարժ գույքը բռնագրավված էր: Սուրբ առաքելական վանքի փակվելուց հետո վանքը սկսվեց քայքայվել և ամայանալ: 1822 թվականին նույնիսկ հարց բարձրացավ եկեղեցին քանդելու մասին, սակայն որոշում կայացվեց վանքը պահպանել և վերականգնել եկեղեցին: 1860 թվականին վանքի մոտ բացվեց քաղաքային գիմնազիա, որը ստացավ առաքելական գիմնազիա անվանումը գերմ.՝ Apostelgymnasium: Այդ գիմնազիան կանգուն է մնացել մինչև մեր օրերը[1]: 1871-1891 թվականներին եկեղեցում կատարվել էին վերականգնողական աշխատանքներ: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Բրիտանական օդանավերի կատարված 262-րդ ռմբակոծության հետևանքով քանդվել է քյոլն քաղաքի 95 տոկոսը: Առաքելական եկեղեցին ևս վնասվել է ռմբակոծությունների հետևանքով: Պատերազմից հետո 1957 թվականին նախնական վերակառուցումը դադարեցվեց , բայց 1966 թվականին կապիտալի վերականգնման գործնթացը սկսվեց և տևեց մոտ 40 տարի : Վերականգնողական աշխատանքների ընթացքում նորից բացվեց նախկինում թաղված նկուղը, բայց նրա 1988-1993 Գերման Գոտֆիդի կողմից կատարված արձանագրությունները, մինչև հիմա դժգոհություն են առաջացնում արվեստի իսկության կողմնակիցների մոտ: 1965 թվականի սեպտեմբերի 18-ին Պապ Պավել VI առաքելական եկեղեցուն շնորհել է փոքր պապական բազիլիկայի կոչում(լատին․՝  Basilica minor[2]): 2010 թվականի Հունվարի 1-ին Առաքելական եկեղեցին դարձել է Ծխական կենտրոն եւ առաքելական կաթոլիկ համայնք Քյոլն քաղաքում:[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ralf van Bühren: Kunst und Kirche im 20. Jahrhundert. Die Rezeption des Zweiten Vatikanischen Konzils (Konziliengeschichte, Reihe B: Untersuchungen), Paderborn: Verlag Ferdinand Schöningh 2008 — ISBN 978-3-506-76388-4(գերմ.)
  • Annerose Berners: St. Aposteln in Köln. Untersuchungen zur Geschichte eines mittelalterlichen Kollegiatstifts bis ins 15. Jahrhundert, 2 Bde., Diss. Bonn 2004(գերմ.)
  • Sabine Czymmek, Die Kölner romanischen Kirchen, Schatzkunst, Bd. 1, Köln 2008 (=Colonia Romanica, Jahrbuch des Fördervereins Romanische Kirchen Köln e. V., Bd. 75-122 — ISBN 978-3-7743-0422-2(գերմ.)
  • Jörg Poettgen: Das spätgotische Geläute von St. Aposteln. Ein unbekanntes Werk des Kölner Meisters Johan van Andernach. In: Colonia Romanica II (1987), стр. 16-32(գերմ.)
  • Köln St. Aposteln von Gottfried Stracke, Stadtspuren Band 19 — ISBN 3-7616-1035-1 (գերմ.)
  • St. Aposteln in Köln von Norbert Nussbaum — ISBN 3-88094-491-1(գերմ.)

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]