Մասնակից:Wikkicreative/Կարին Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարին Հովհաննիսյան (1985 թ. Հուլիսի 16) ամերիկահայ գրող և կինոռեժիսոր: Հովհաննիսյանը հանդիսանում է «Creative Armenia» մշակութային հիմնադրամի հիմնադիր տնօրենը։ Հովհաննիսյանը սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանում (06), այնուհետեւ ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանի լրագրության բաժնում (Մ.Ս., 08): Նա արժանացել է «Fulbright» կրթաթոշակի: Այժմ Հովհաննիսյանը բնակվում է Լոս Անջելեսում և Երևանում:

  Հայկական հարցերի վերաբերյալ նրա հրապարակումները, որոնց շարքում են ցեղասպանության մասին աշխատությունները, տպագրվել են «Los Angeles Times-ում», «Christian Science Monitor-ում», «Chicago Tribune-ում», «Newsday-ում» և մի շարք այլ հրատարակություններում, ինչպես նաև սփյուռքի խոշոր պարբերականներում, ինչպիսիք են «The Armenian Observer-ը» և «Ararat»  ամսագիրը:
  Հովհաննիսյանը «Ստվերների ընտանիք. մեկդարյա սպանություններ, հիշողություններ և հայի ամերիկյան երազանքը» գրքի հեղինակն է (ISBN 978-0-06-1-79208-3): Գրքում ներկայացված է նրա ընտանիքի պատմությունը ՝ սկսած հայոց ցեղասպանությունից:
  2015թ.-ի ապրիլին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թողարկվել է հոգեբանական թրիլեր, դրամա ժանրի «1915» ֆիլմը, որի պրոդյուսերը, համահեղինակն ու համառեժիսորը Կարին Հովհաննիսյանն է։ 
  Կարին Հովհաննիսյանը հայ քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանի և Արմինե Հովհաննիսյանի որդին է և «UCLA-ի» պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի թոռը: Նա ամուսնացած է «Դասավանդի՛ր, Հայաստան» - ի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանի հետ: