Մասնակից:Voskanyan/Վլադիմիր Աղաջանյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Աղաջանյան
8 հոկտեմբերի, 1958 - 26 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ստեփանակերտ
Մահվան վայրԼՂՀ Խոջալու
Պարգևներ

Վլադիմիր Էդուարդի Աղաջանյան (), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Աղաջանյանը ծնվել է 1958 թ. հոկտեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքում։ 1973 թ. ավարտել է քաղաքի թիվ 5 միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանը, իսկ 1977-ին՝ գյուղատնտեսական տեխնիկումի «Ագրոնոմիա» բաժինը։ Ծառայել է Խորհրդային բանակի շարքերում, զորացրվելուց հետո աշխատանքի ընդունվել Ստեփանակերտի կենցաղսպասարկման կոմբինատում՝ որպես քարտաշ։ 1988 թ-ից ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էր, ծառայել է թիվ 1 վաշտում։ Մասնակցել է Կրկժանի, Հադրութի, Լեսնոյեի, Ջամիլուի, Քարին տակի, Մալիբեկլուի, Ղուշչիլարի, Խոջալուի ազատագրական ու պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 26-ին՝ Խոջալուի ազատագրման ժամանակ։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ Արիության մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Հոկտեմբերի 8 ծնունդներ Կատեգորիա:Փետրվարի 26 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ