Մասնակից:Voskanyan/Ռադիկ Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռադիկ Ջալալի Առստամյան
10 մայիսի, 1956 - 1 փետրվարի, 1992
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Բադարա, Ասկերանի շրջան
Մահվան վայրԼՂՀ Խրամորթ, Ասկերանի շրջան

Ռադիկ Առստամյան (10 մայիսի, 1956, Բադարա, Ասկերանի շրջան - 1 փետրվարի, 1992, Խրամորթ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռադիկ Առստամյանը ծնվել է 1956 թ. մայիսի 10-ին Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։ Ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը, այնուհետև աշխատել գյուղի կոլտնտեսությունում։ 1974 թ. զորակոչվել է Խորհրդային բանակ։ Զորացրվելուց հետո աշխատել է հակակարկտային կայանում։ 1992 թ. անդամագրվել է Արցախի Ինքնապաշտպանության ուժերում։ Զոհվել է 1992 թ. փետրվարի 1-ին Խրամորթ գյուղում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Բադարայի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Մայիսի 10 ծնունդներ Կատեգորիա:1956 ծնունդներ Կատեգորիա:Փետրվարի 1 մահեր Կատեգորիա:1992 մահեր Կատեգորիա:Բադարա գյուղում ծնվածներ