Մասնակից:Voskanyan/Յուրա Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրա Նիկոլայի Անդրեասյան
25 սեպտեմբերի, 1960 - 28 դեկտեմբերի, 1995
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գյունե Ճարտար, Մարտունու շրջան
Մահվան վայրԼՂՀ Ալիբալի
Պաշտոնտանկի նշանառու

Յուրա Անդրեասյան (25 սեպտեմբերի, 1960, Գյունե Ճարտար, Մարտունու շրջան - 28 դեկտեմբերի, 1995, Ալիբալի), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրա Անդրեասյանը ծնվել է 1960 թ. սեպտեմբերի 25-ին Մարտունու շրջանի Գյունե Ճարտար գյուղում։ Ութամյա դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Մարտունի քաղաքի թիվ 125 պրոֆտեխուսումնարանում և ստացել մեխանիզատորի մասնագիտություն։ Ծառայել է խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Որպես Տ-72 տանկի նշանառու մասնակցել է Մարտունու, Ալիբալիի, Մարտակերտի, Հադրութի, Աղդամի, Միրբաշիրի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1995 թ. դեկտեմբերի 28-ին Ալիբալիում։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Ճարտարի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Սեպտեմբերի 25 ծնունդներ Կատեգորիա:1960 ծնունդներ Կատեգորիա:Դեկտեմբերի 28 մահեր Կատեգորիա:1995 մահեր Կատեգորիա:Գյունե Ճարտար գյուղում ծնվածներ