Մասնակից:Voskanyan/Արշավիր Աղաջանյան
Արշավիր Ալբերտի Աղաջանյան | |
---|---|
24 հունվարի, 1964 - 29 մարտի, 1992 | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Ստեփանակերտ |
Արշավիր Աղաջանյան (24 հունվարի, 1964, Ստեփանակերտ - 29 մարտի, 1992, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշավիր Աղաջանյանը ծնվել է 1964 թ. հունվարի 24-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 9 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Չեխոսլովակիայում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել ճանապարհաշինվերանորոգման վարչությունում՝ որպես ավտովարորդ։ Արցախյան գոյապայքարի տարիներին կամավորագրվել է թիվ 7 վաշտին։ Մասնակցել է պաշտպանական մի շարք մարտերի։ Զոհվել է 1992 թ. մարտի 29-ին Քյոսալարից հակառակորդի մեծաքանակ հարձակումից մայրաքաղաքի մատույցները պաշտպանելիս։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արշավիր Աղաջանյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)
Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ
Կատեգորիա:Հունվարի 24 ծնունդներ
Կատեգորիա:1964 ծնունդներ
Կատեգորիա:Մարտի 29 մահեր
Կատեգորիա:1992 մահեր
Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում ծնվածներ