Մասնակից:Vetrenyveter/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

SK8 the Infinity (ճապ.՝ SK∞ エスケーエイト, ռոմաներեն: Esu Kē Eito, ձևավոր տարբերակը SK∞ the Infinity), ճապոնական օրիգինալ անիմե, հեռուստատեսային սերիալ` ստեղծված և անիմացված ճապոնական անիմացիոն ստուդիա Bones-ի կողմից: Այն սկսել է ցուցադրվել 2021 թվականի հունվարից մինչև ապրիլ ABC ևTV Asahi ' s Animazing!!! հեռուստաալիքներով: Կատակերգական մանգայի սփին-օֆֆը սկսել է թողարկվել Young Ace Up manga կայքում 2021 թվականի հունվարին։ Հեռուստասերիալի հիման վրա մանգայի ադապտացված տարբերակը թողարկվել է 2021 թվականի մարտին և սկսեց վաճառվել էլեկտրոնային գրքի տեսքով BookLive! գրախանութում[1][2]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկինավայում կեսգիշերից հետո անցնում է փակ մրցաշար առանց կանոնների, որը առավել հայտնի է «S» անվամբ: Այստեղ երիտասարդները մրցում են միմյանց հետ սքեյթբորդերով` լքված հանք տանող ոլորուն ճանապարհի վրա: Ավագ դպրոցի երկրորդ կուրսի ուսանող և հարդքոր սքեյթեր Ռեքին մի անգամ իր հետ Կանադայից վերջերս տեղափոխված Լանգային տանում է «S» և արդյունքում վերջինս ևս տարվում է սքեյթբորդինգով:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեքի Կյան (ճապ.՝ 喜屋武 暦, Kyan Reki)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տասակու Հատանական է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Մեթ Շիփմանը:

Ավագ դպրոցի երկրորդ կուրսի կենսուրախ և եռանդուն աշակերտ, ով սիրում է սքեյթբորդինգ և կախվածություն ունի «S» մրցավազքերից: Նա կես դրույքով աշխատում է տեղական սքեյթբորդինգի խանութում որպես մեխանիկ և ստեղծում է իր սեփական սքեյթբորդերը: Նա շատ արագ ընկերանում է Լանգայի հետ և ծանոթացնում է վերջինիս սքեյթբորդինգի աշխարհի հետ:

Լանգա Հասեգավա (馳河 ランガ Hasegawa Ranga ), Սնոու (Snow)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Չիակի Կոբայասին է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Հովարդ Վանը

Կիսով չափ ճապոնացի ուսանող, ով Կանադայից իր մոր հետ Օկինավա է տեղափոխվել և արդյունքում սկսել է սովորել Ռեքիի հետ միևնույն դասարանում: Լանգան մեծացել էր ինչպես սնոուբորդիստ, այդ իսկ պատճառով շատ հեշտ կարողանում է սովորել նաև սքեյթբորդ վարել, երբ մասնակցում է իր առաջին մրցավազքին «S»-ում: Նա միշտ բոլորին զարմացնում է իր հնարքներով, երբեմն էլ ցույց տալիս իր համառ կողմերը:

Միա Չինեն (知念 実也, Chinen Miya)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տակումա Նագացուկան է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Ռայ Մակքինդը

Միջնակարգ դպրոցի ուսանող, ով կարողանում է գործել բավականին դժվար հնարքներ և պատրաստվում է ներկայացնել Ճապոնիան օլիմպիական խաղերում: Սիրում է կատուներ և վիդեոխաղեր:

Հիրոմի Հիգա (比嘉 広海, Higa Hiromi) / Շադոու (シャドウ, Shadō)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Քենտա Միյակեն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Քրիս Գերերոն

«S» մրցավազքի սքեյթբորդեր, ով իր հագին ունի թիկնոց և կրում է հևի մետալ ոճի դիմահարդարում: Նա միշտ իր մոտ պահում է պայթուցիկներ և չի ամաչում կեղտոտ հնարքներ օգտագործելուց՝ մարտավարությունը հաղթելու համար: «S»-ից դուրս նա երկչոտ և բարեսիրտ ծաղկավաճառ է աշխատում քաղաքում:

Քաորու Սակուրայաշիկի (桜屋敷 薫, Sakurayashiki Kaoru), Չերրի Բլոսոմ (Cherry Blossom)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Հիկարու Միդորիկավան է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Դաման Միլսը

Հայտնի սքեյթբորդիստ՝ վարդագույն մազերով, ունի արհեստական բանկանություն, նաև զբաղվում է գեղագրությամբ: Նա հաշվարկներով է վարում սքեյթը, իր արհեստական բանականության՝ Կառլայի օգնությամբ: Չերրին Նանջոյի մանկության ընկերն է, ում հետ շատ հաճախ վիճում է:

Կոջիրո Նանջո (南城 虎次郎, Nanjō Kojirō), Ջո (ジョー, Jo)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Յասունորի Մացումոտոն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Ջոնա Սքոթը

Նա համարվում է Սակուրայաշիկիի մրցակիցը «S»-ում, ունի իտալական ռեստորան և այնտեղ իսկ խոհարար է: Նա կենսուրախ է ու ցանկասեր, և նրա սահելու ոճը նույնքան դինամիկ է, որքան նրա մարմինը։ Նա և Սակուրայաշիկին մանկության ընկերներ են։

Այնոսկի Շինդո (神道 愛之介, Shindō Ainosuke), Ադամ (愛抱夢, Adamu)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Տակեհիտո Կոյասուն է , իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Դեյվիդ Ուոլդ

«S»-ի հիմնադիրն ու լեգենդար սքեյթբորդեր: Նրա իրական ինքնությունը դեռ առեղծված է: Իր փայլուն դիմակի տակ թաքցված է բոլորի կողմից սիրված, երիտասարդ քաղաքական գործչի դեմքը։

Տադաշի Կիկուչի (菊池 忠, Kikuchi Tadashi), Սնեյք (ス ネ ー ク, Sunēku)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Քենշո Օնոն է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Բրենդոն Ջոնսոնը

Այնոսկիի քարտուղարը: Նա է Աինոսկիին սքեյթբորդ վարելու հմտությունները սովորեցրել։

Շոկիչի Օկա (岡 正吉, Oka Shōkichi)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Կենտա Օկուման է,իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Զենոն Ռոբինսոն

Dope Sketch սքեյթբորդի խանութի մենեջեր։ Նա նաև նորոգում է սքեյթեր:

Կառլա (カーラ, Kāra)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Յուկիկո Մոտոյոշին է, իսկ անգլերեն հնչյունավորմանը՝ Քիմմի Բրիտը

Սակուրայաշիկիի սիրելի ու գերժամանակակից արհեստական բանականությունը:

Նանակո Հասեգավա (馳河 菜々子, Hasegawa Nanako)

Ճապոներեն հնչյունավորման հեղինակը Միե Սոնոզակին է

Լանգայի մայրը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Wakanim ֆրանսիական ժամանցային ընկերությանը տված հարցազրույցում Studio No Border-ի հիմնադիր Թոմաս Ռոմենը նշել է, որ Bones անիմացիոն ստուդիայի հետ Carole and Tuesday անիմեին վերաբերող հանդիպումից հետո, նա և նրա հետ ստուդիայում աշխատողները հանդիպեցին անիմեի պրոդյուսերի՝ Սուզուկիի հետ[3][4]: Սուզուկին հարցրեց ստուդիային, թե արդյոք նրանք պատրաստ են օրիգինալ անիմեի համար սքեյթբորդեր նախագծել, ինչին նրանք համաձայնեցին: Սքեյթբորդերը նախագծված էին իրականին շատ մոտ: Ջուլիեթ Մերսիերը, ով մինչ այդ ուներ սքեյթբորդերի նախագծման փորձ, նախագծեց դրանց մեծ մասը: Որոշ փոփոխություններից հետո դրանք հավանության արժանացան: Սքեյթբորդերի առանձնահատկությունն այն էր, որ դրանք նախագծված էին իրենց կերպարներին բնորոշ, որպեսզի արտահայտեն նրանց անհատականության գծերը: Այումի Կակեյը նախագծել է Ռեքիի և Լանգայի սքեյթբորդերը «փոփ» ոճի մեջ: Ֆրանսիական կոմիքսների նկարազարդող Լոիկ Լոկատելլին ստեղծել է կպչուն պիտակներ Շադոուի և Ջոյի համար, իսկ Թոմաս Ռոմենը՝ Ադամի: Ընդհանուր առմամբ անիմեի վրա աշխատել են հինգ տարբեր նկարիչներ, որոնց համար սա առաջին փորձն էր:

Տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմե[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Հիրոկո Ուցումին և Bones-ը աշխատում են անիմե-հեռուստասերիալի նախագծի վրա: Հետագա մանրամասները չեն բացահայտվել մինչև հաջորդ շաբաթ։ 2020 թվականի սեպտեմբերի 20-ին, պաշտոնապես հայտարարվել է անիմե-հեռուստասերիալի թողարկման մասին[5]: Ուցումին կաշխատի սերիալի վրա, իսկ Իչիրո Օկուչին կաշխատի սերիալի սցենարների վրա, Միչինորի Տիբան կստեղծի կերպարները և կկատարի անիմացիայի գլխավոր ռեժիսորի գործառույթները, իսկ Ռե Տակահասին երաժշտություն կգրի սերիալի համար[5]. Премьера сериала состоялась 10 января 2021 года на телеканалах ABC и TV Asahi в блоке ANiMAZiNG!!![6]։ Սերիալը ցուցադրվել է 2021 թվականի հունվարի 10-ից ապրիլի 4-ը ABC և TV Asahi's ANiMAZiNG հեռուստաալիքներով։ Սերալը բացվում է «Paradise» երգով՝ Rude-α-ի կատարմամբ, իսկ փակվում է «Infinity» երգով՝ Յուրիի կատարմամբ (優里): Անիմեն բաղկացած է 12 սերիայից։

2021 թվականի հուլիսի 4-ին հայտարարվել է սերիալի նոր անիմե նախագծի մասին:


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «コミック「SK∞ エスケーエイト」(1)». ブックライブ (ճապոներեն). Վերցված է 2021-03-15-ին.
  2. «Sk8 the Infinity Anime Gets Manga Adaptation». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.
  3. «「SK∞ エスケーエイト チルアウト!」|ヤングエースUP - 無料で漫画が読めるWebコミックサイト». ヤングエースUP (ճապոներեն). Վերցված է 2021-03-15-ին.
  4. «Sk8 the Infinity Anime Gets Spinoff Manga». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.
  5. 5,0 5,1 «Banana Fish Director Hiroko Utsumi, Anime Studio BONES Announce New Original TV Anime Project». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.
  6. «BONES, Director Hiroko Utsumi Reveal SK8 the Infinity Original Anime». Anime News Network (անգլերեն). Վերցված է 2021-03-15-ին.