Մասնակից:Vayocdzorlib/Ավազարկղ
«Վայոց ձորի մարզային գրադարան» պետական, ոչ առևտրային կազմակերպություն, մշակութային, տեղեկատվական,կրթական գործունեություն իրականացնող կազմակերպություն` Վայոց ձոր մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղեգնաձորը պատմական Վայոց Ձոր գավառի մի մասն է կազմում: Այն առաջին անգամ հիշատակել է Եղիշեն: Վայոց ձորում է գործել հայ մշակույթի և կրթության անզուգական օջախներից մեկը՝ Գլաձորի համալսարանը, որը ժամանակին համարվել է <<Երկրորդ Աթենք պանծալի>>: Անցիալում Վայոց ձորում եղած հատուկենտ գրադարաններ գործել են եկեղեցիներում և մատչելի են եղել միայն հոգևոր դասին: Վայոց ձորի մարզային գրադարանի պատմության սկիզբ է համարվում 1922 թվականի հուլիսը, երբ Եղեգնաձորի շրջկենտրոնում բացվեց խրճիթ-ընթերցարան, որի տնօրեն դարձավ Մկրտիչ Սարգսի Հովհաննիսյանը: 1925 թ-ին խրճիթ-ընթերցարանի բազայի վրա հիմնվեց գրադարան, որի առաջին վարիչը դարձավ Արշակ Շուշանյանը: 1936թ-ին վարիչ նշանակվեց Խորեն Նալբանդյանը: 1940թ.-ին վարիչ նշանակվեց Հեղինե Հովհաննեսի Ստեփանյանը: 1942թ-ին վարիչ նշանակվեց Մաղո Եփրեմի Եփրեմյանը: 1945թ-ին վարիչ նշանակվեց Սիրուշ Սմբատի Մանուկյանը: 1946 թ-ին վարիչ նշանակվեց Յուղիկ Սիմոնի Հովհաննիսյանը 1947թ-ին վարիչ նշանակվեց Արգամ Ասատուրի Դովլաթյանը: 1954թ-ին վարիչ նշանակվեց Մանվել Ղազարի Խաչատրյանը: 1956թ-ին վարիչ նշանակվեց Գեղամ Լիպարիտի Հարությունյանը: 1957թ-ին վարիչ նշանակվեց Արաքսյա համբարձումի Բադալյանը: ՍՄԿԿ Կենտկոմի 1974 թ-ի որոշման համաձայն շրջանային, մանկական և գյուղական գրադարանների բազայի հիման վրա 1977 թ-ի հունվարիից ստեղծվեց Գրադարանների կենտրոնացված համակարգ՝ ԳԿՀ, որի տնօրեն նշանակվեց Դոնարա Վաղարշակի Դավթյանը: 1984թ-ին տնօրեն նշանակվեց Կորյուն Հայկի Սաֆարյանը:
1997թ-ին ԿԳ-ը վերանվանվեց <<Վայոց Ձորի հանրապետական գրադարան>>: 2000թ-ին տնօրեն նշանակվեց Ռոզա Արտուշի Լևոնյանը: ՀՀ կառավարության 06.06.02թ N 886-Ն որոշման համաձայն <<Վայոց Ձորի հանրապետական գրադարանը>> վերակազմավորվեց <<Վայոց ձորի մարզային գրադարան>> ՊՈԱԿ-ի:
Գրքերի ֆոնդը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1946 թվականը գրադարանային ֆոնդը կազմել է 1700 միավոր: 1946-47 թթ-ին գրադարանային ֆոնդը կազմել է 2230 միավոր: 1947-54 թթ-ին գրադարանային ֆոնդը կազմել է 8980 միավոր: 1947-76 թթ-ին գրադարանային ֆոնդը կազմել է 32000 միավոր: 1997թ-ին գրադարանային ֆոնդը կազմել է 56016 միավոր: 2003 թ-ին գրադարանային ֆոնդը կազմել է 55595 միավոր: 2018թ հուվարի 1-ի դրությամբ գրադարանն ունի 65814 պահպանության միավորից բաղկացած հավաքածու՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ։ Գործունեության առարկան Ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուի պահպանումը, համալրումը, մշակումը, գրադարանային, տեղեկատվական, մատենագիտական սպասարկման կազմակերպումը, գրադարանների զարգացման գիտական և մեթոդական աջակցության ապահովումը
Գործունեության խնդիրներն ու նպատակները - Մշակութային, կրթական և տեղեկատվական գործունեության իրականացում. ձևավորում և օգտվողներին է տրամադրում ազգային, արտասահմանյան տպագիր արտադրանքի հավաքածուն առանց սահմանափակումների . իրականացնում է գրադարանային տեղեկատվական-մատենագիտական աշխատանք. գրադարանից օգտվողներին տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն. - ընթերցողներին մատուցում է գրադարանային տարբեր բնույթի ծառայություններ. իրականացնում է տպագիր արտադրանքի հավաքածուի համալրում` ձեռքբերումների, նվիրաբերումների, գնման,փոխանակումների միջոցով
Կառուցվածքը
Կազմակերպության կառուցվածքը բաղկացած է ներքին կառուցվածքային ստորաբաժանումներից՝ Տնօրենությու,Հաշվապահություն,Համալրման, մշակման և գրադարանային գործի ավտոմատացման բաժին, Սպասարկման և գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման ու պահպանման բաժին,Մանկական բաժին,Տնտեսական բաժին
Հասցե Վայոց ձորի մարզային գրադարանը գտնվում է Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի 1 հասցեում, հեռախոս +374 281 24838, +374 281 24838, +384 281 24878: Կազմակերպությունը տեղակայված է Եղեգնաձորի մշակույթի կենտրոնի երկրորդ և երրորդ հարկերում. երկրորդ հարկում՝ տնօրենի աշխատասենյակ, հաշվապահություն, միջոցառումների սրահ, համալրման մշակման և գրադարանային գործի ավտոմատացման բաժին, մանկական բաժին: երրորդ հարկում՝ ընթերցասրահ, տնտեսական բաժին, սպասարկման և գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման ու պահպանման բաժին: