Մասնակից:Varduhi P. N./Ավազարկղ
Լովիյսա (ֆիններեն՝ Loviisa, շվեդ.՝ Lovisa) -քաղաք Ֆինլանդիայում, Ֆիննական ծոցի ափին, 87 կմ դեպի արևելք Հելսինկիից։ Լովիյսան սահմանակից է Կոուվոլա, Լապինյարվի, Մյուրսկյույլա, Պորվոո և Պյուխտյա համայնքներին։ Լովիյսան Լապինյարվիի հետ միասին ձևավորում են ենթանահանգ (ֆիններեն՝ Loviisan seutukunta)։ 2010 թվականին Լովիյսայի համայնքին միացան Պերնյայի, Լիլենդալի և Ռուոտսինպյուխտյայա համայնքները։
Լովիյսայի բնակչությունը երեք հարևան համայնքների միավորումից հետո 2010 թվականի հունվարից կազմում է շուրջ 15 565 մարդ[http: Քաղաքային համայնքի տարածքը կազմում է 1 751,58 կմ², որից 25,83 կմ² զբաղեցնում են ջրամբարներ, իսկ 906,13 կմ² ափամերձ ջրերը։ Քաղաքի բնակչության 56% խոսում են ֆիններեն, իսկ 43 %՝ շվեդերեն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը հիմնադրվել է 1745 թվականին որպես սահմանամերձ ամրոց (Շվեդիայի և Ռուսաստանի սահմանին)։ Իր անվանումը ստացել է 1752 թվականին ի պատիվ շվեդական թագուհի Լովիսի Ուլրիկի Պրուսիացու։
XVIII դարում քաղաքը սկսել է ծաղկում ապրել, քանի որ թույլատրվել էր առևտուր անել օտարերկրյա պետությունների հետ։ Սակայն, 1855 թվականին քաղաքը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է հրդեհից հետո։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական մասից դեպի հարավ գտնվում է ծովային առևտրի նավահանգիստ՝ Վալկոն։
Քաղաքից 15 կմ հարավ-արևմուտք՝ Խյաստհոլմեն կղզու վրա, գտնվում է ֆիննական երկու ԱԷԿ-ներից մեկը՝ Լովիյսայի ԱԷԿ-ը[1]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լավիյսայում պահպանվել են Ռոսեն և Ունգերն ամրոցները, որոնց միջոցով անցել է թագավորական ճանապարհը։