Մասնակից:Van.se/Ավազարկղ/Ենթաշխարհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Van.se/Ավազարկղ/Ենթաշխարհ
ხინკალი
Վրացական խոհանոց
Ծագում
Առաջացման երկիրՎրաստան Վրաստան
Բաղադրամասեր
Հիմնականխմոր, համեմուած միս
Հնարավորսունկ, պանիր, գետնախնձոր, համեմներ

Խինկալի (վրաց.՝ ხინკალი), վրացական խոհանոցի ազգային ուտեստ[1][2] , որ յառաջացած է Վրաստանի Փեշաւի, Մթիուլեթի եւ Խեւսուրեթի լեռնային մարզերուն մէջ[3], այնուհետեւ ճաշատեսակը տարածուած է Կովկասի միւս շրջաններուն մէջ[4]։

Վրացական խինկալին բաղադրութեամբ եւ պատրաստման եղանակով էապէս կը տարբերուի Տաղստանի խինկալիէն, որն իրմէ կը ներկայացնէ բոլորովին այլ ուտեստ մը։

Ուտեստի բաղադրութիւնը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խինկալին (ինչպէս եւ թաթար պորաքին) կը պատրաստուի խմորէն (ալիւր, աղ, ջուր)` հաւկիթով կամ առանց հաւկիթի օգտագործման։ Խինկալիին խճողակը (լցոնը) ծեծած կամ աղացած եւ համեմուած միսն է (տաւարի, խոզի, հազուադէպ ոչխարի միս)։ Երբեմն կ՛օգտագործուի սունկ կամ պանիր, գետնախնձոր, կանաչեղէն եւ համեմներ (գինձ, սոխ, սխտոր, ազատքեղ, չաման, անանուխ)։ Համեմունքներու որոշ տեսակներ կը պատրաստուին այնպիսի խոտաբոյսերէ, որ կ՛աճին միայն Վրաստանի մէջ։

Իրենց խինկալիով յատկապէս յայտնի են Տուշեթի, Զաքաթալա, Մցխեթի քաղաքները։

Ծանոթագրութիւններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին յղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վրացական խոհանոց