Մասնակից:Tatevik2004/Ավազարկղ2
Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ | |
---|---|
Պատկեր:Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ.jpg | |
Տեսակ | Միջին մասնագիտական ուսումնական հաստատություն |
Հիմնադրված է | 1957 |
Անվանված է | Սարգիս Թևոսյան |
Տնօրեն | Արշակ Թումանյան[1] |
Երկիր | Հայաստան, Լոռու մարզ |
Հասցե | ք. Վանաձոր, Երևանյան խճուղի, 92 |
Կայք | vspc.am |
«Վանաձորի պետական պոլիտեխնիկական քոլեջ» (քոլեջի լրիվ անվանումը՝ «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն), միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր քաղաքում[2]:
Քոլեջի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծվել է 1957 թվականի օգոստոսի 9-ին, Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1986 թվականին կառավարության որոշմամբ սարքաշինական տեխնիկումը միացվել է Վանաձորում գործող քիմիկո-տեխնոլոգիական տեխնիկումին և վերանվանվել պոլիտեխնիկում: Պոլիտեխնիկումի տնօրեն է նշանակվել Երևանի ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի երկարամյա դասախոս, դոցենտ Վլադիմիր Մանվելյանը: Սակայն ավերիչ երկրաշարժն իր հետքը թողել է նաև պոլիտեխնիկումի վրա և այն գոյատևել է մինչև 2000 թվականը:
2000 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ պոլիտեխնիկումը միացվել է քաղաքում գործող միակ` թիվ 47 պրոֆտեխնիկական ուսումնարանին՝ վերանվանվելով «Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ»[3]։ Տնօրեն է նշանակվել մանկավարժ Բաղդասար Լոքյանը:
2007 թվականից սկսվել է քոլեջի համագործակցությունը «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի հետ: Տնօրեն Բ. Լոքյանի նախաձեռնությամբ և «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի աջակցությամբ քոլեջում կահավորվել և հիմնադրվել է կարի, վարսահարդարների, խոհարարների արհեստանոցները, համակարգչային կաբինետը, հիմնովին վերանորոգվել է շենքի տանիքը, ներդրվել է ջեռուցման համակարգը:
2010 թվականին տնօրեն Բ. Լոքյանն անցել է վաստակած հանգստին և տնօրեն է նշանակվել նույն քոլեջի երկարամյա փոխտնօրեն, Արշակ Թումանյանը: «Անուշավան Աբրահամյան կրթական հիմնադրամ»-ի աջակցությամբ բացվել է ատաղձագործական և ներքին հարդարման աշխատանքների արհեստանոցները:
Հիմնադրման օրվանից մինչ օրս կրթօջախն ընդգրկված է Հայաստանի կրթության ոլորտը ղեկավարող պետական գերատեսչության կառույցի կազմում:
Քոլեջն ունի իր անվանական հուշամեդալը, որին 2007 թվականից մինչ օրս արժանացել են բարերար Անուշավան Աբրահամյանը (2009 թվական), ՀՀ նկարիչների միության անդամ, քոլեջի աշխատակից Կարլեն Քոչինյանը (2011 թվական) և տնտեսագիտության դասախոս Ամալյա Հովհաննիսյանը (2012 թվական):
Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջի ուսանողական խորհուրդը համագործակցում է ինչպես քաղաքի մյուս ուսումնական հաստատությունների ուսխորհուրդների, այնպես էլ ՀԵՀ (Հայաստանի երիտասարդական հիմնադրամ) և ԼԵՍ (Լոռու Երիտասարդ Սերունդ) հասարակական կազմակերպությունների հետ:
Բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քոլեջում կրթությունն իրականացվում է երեք կրթական ծրագրերով` միջին մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և լրացուցիչ: Միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսուցումը կատարվում է ինչպես առկա, այնպես էլ հեռակա բաժիններում:
Քոլեջում գործում են հետևյալ բաժինները՝
Միջին մասնագիտական կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաշվապահական հաշվառում
- Նախադպրոցական կրթություն
- Գրադարանային գործ
- Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
- Հաշվողական տեխնիկայի միջոցների և համակարգչային ցանցերի տեխնիկական սպասարկում
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկերչություն
- Կարի արտադրության տեխնոլոգիա
Լրացուցիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարսահարդարություն
- Խոհարարություն
- Ատաղձագործական, մանրահատակագործության, ապակեգործության աշխատանքներ
- Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում