Մասնակից:Syuz01Grigoryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրիտբոլ

Ստրիտբոլ․ հայտնվել է ԱՄՆ-ում 1950-ական թվականներին քաղաքի աղքատ թաղամասերում: Սովորական բասկետբոլից տարբերվում է խաղացողների քանակով՝ նրանք 3-ն են և խաղային գոտիով՝ բասկետբոլի դաշտի կեսն է:

Ստրիտբոլի հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրաքանչյուր կորտ պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝

  1. Ունենալ ուղիղ, հարթ մակերես, որը ծածկված է ասֆալտով կամ այլ նյութով՝ պիտանի խաղի համար:
  2. Ունենալ գծանշան, որը գծված է սպիտակ ներկով՝ համաձայն սխեմայի[1]:

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

3×3 փողոցային բասկետբոլի Ասոցիացիայի դասական կանոնները (2016) RU / EN «Ստրիտբասկետ-Ռուսաստանի» («Стритбаскет-Россия») կանոնները գործում են զանգվածային մրցաշարերում ասոցիացիայի հովանու ներքո: Խաղերը անց են կացվում 3×3 բասկետբոլի պաշտոնական կանոններով և ՖԻԲԱ տղամարդկանց և կանանց համար, ՖԻԲԱ-ի բասկետբոլի կանոններին նման, հետևյալ բացառություններով և մեկնաբանություններով՝

Դաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.1. Դաշտը իրենից ներկայացնում է սովորական բասկետբոլի դաշտի կեսը, մեկ զամբյուղով:

1.2. Տուգանային նետման ժամանակ գնդակի համար պայքարի հատվածները նշված են 85 սմ երկարությամբ և 5 սմ լայնությամբ և տեղակայված են այնպես, ինչպես սովորական բասկետբոլային դաշտում:

1.3. Տուգանային նետումներ կատարելու համար կիսաշրջան չկա:

1.4. Տուգանային նետումներ կատարելու համար նախատեսված գիծը գտնվում է զամբյուղի կենտրոնից դեպի դաշտ գնացող հատվածում (բասկետբոլի սովորական դաշտի նման) և ունի 1 մետր երկարություն:

Մրցավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2.1. Խաղը կարող են դատել մինչև երեք մրցավար:

2.2. Մրցավարներն ամբողջական վերահսկողություն են իրականացնում խաղի նկատմամբ: Մրցավարների հիմնական պարտականությունները՝ վիճակահանության ընթացքի անցկացումը խաղի սկզբում, թայմ-աութների նշանակում (30 վայրկյան տևողությամբ), բոլոր խախտումների առձանագրում (գնդակի սխալ վարում, աուտ և այլն), ինչպես նաև կանոնների խախտումները:

Թիմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

3.1. Խաղում են 2 թիմ: Թիմի կազմը պետք է բաղկացած լինի 3 կամ 4 հոգուց: Մրցույթի ժամանակ թիմի հայտում կարող են լինել 3-6 խաղացող:

3.2. Խաղի սկզբում յուրաքանչյուր թիմից դաշտում պետք է լինի 3 հոգի:

3.3. Թիմի ավագ կարող է լինել թիմի յուրաքանչյուր խաղացող:

3.4. Դաշտում միաժամանակ չեն կարող լինել 2-ից քիչ և 3-ից շատ խաղացող յուրաքանչյուր թիմից:

3.5. Եթե խաղի ընթացքում թիմում մնում է 2 հոգուց քիչ խաղացող, ապա այդ թիմը ճանաչվում է պարտվող «բավարար խաղացողներ չունենալու համար» (0:w):

3.6. Եթե խաղը սկսելուց հետո (ըստ ժամանակացույցի) 2 րոպեների ընթացքում թիմում չկա 3 խաղացող, այդ թիմին հաշվում է պարտություն «իրավունքից զրկելով» (0:w):

Խաղային դիրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

4.1. Միավորների ավելացում

Հեռահար նետումների գոտուց նետած գնդակը (այդ գոտին համապատասխանում է բասկետբոլի երեք միավորանոց գոտուն), գնահատվում է 2 միավոր: Յուրաքանչյուր այլ վայրից նետած գնդակը, գնահատվում է 1 միավոր: Տուգանային նետումը գնահատվում է 1 միավոր: Լրացուցիչ ժամանակի սպառվելուց հետո վիճաբանությունում հաղթող թիմին իրավունք է տրվում կատարել նետում, թիմի կողմից դիպուկ նետումը ըստ 4.4 կետի, գնահատվում է 1 միավոր և գումարվում է տվյալ թիմի վաստակած միավորներին: Ոչ դիպուկ նետման դեպքում ըստ 4.4 կետի 1 միավորը տրվում է հակառակորդ թիմին:

4.2. Խաղային ժամանակ

Խաղային հիմնական ժամանակը տևում է 10 րոպե: Լրացուցիչ ժամանակը տևում է այնքան, մինչև թիմերից մեկը հավաքի նվազագույնը 2 միավոր: Կոնկրետ մրցաշարի համար կազմակերպիչների կողմից կարող է սահմանվել հատուկ խաղաժամանակ: Մասնավորապես, հեռուստատեսության հետ պայմանավորվածությամբ (ուղիղ եթեր անցկացնելու ժամանակ) կարող են լինել տեխնիկական ընդմիջումներ 3:59 և 6:59 ժամանակահատվածների ավարտից հետո:

4.3. Խաղի սկիզբ

Խաղի սկզբից առաջ մրցավարը անց է կացնում վիճակահանություն նետելով մետաղադրամ, որի արդյունքում որոշվում է հաղթող թիմը որոշում է, թե կսկսվի հիմնական ժամանակը, թե հնարավոր է հավելաժամանակ (overtime):

4.4. Հաղթողի որոշումը

Հաղթող է ճանաչվում այն թիմը՝

  • որը խաղի հիմնական ժամանակում հավաքում է 21 միավոր (քիչ խաղաժամանակ ունեցող մրցաշարերում միավորների քանակը քիչ է),
  • որի հաշվին կա ավելի շատ միավոր, հիմնական խաղաժամանակի ավարտից հետո,
  • որը կհավաքի 2 միավոր լրացուցիչ ժամանակի ընթացքում (լրացուցիչ ժամանակահատված նշանակվում է խաղի հիմնական ժամանակի ավարտից հետո հավասար հաշվի դեպքում):

4.5. Հարձակման իրավունք

Թիմը հարձակվելու իրավունք է ստանում, երբ տիրում է գնդակին հեռահար նետումների համար նախատեսված հատվածում կամ ստանում է տուգանային նետում կատարելու իրավունք: Թիմը կորցնում է հարձակում կատարելու իրավունքը, երբ հակառակորդ թիմը հարձակման իրավունք է ստանում: Երբ թիմը նետում է կատարում այն ժամանակ, երբ հարձակման իրավունքը հակառակորդինն է, տեղի է ունենում խախտում՝ միավորը չի հաշվում և գնդակը փոխանցվում է հակառակորդ թիմին:

4.6. Գնդակին տիրելու իրավունք

Երբ թիմերից մեկը կատարում է խախտում կամ գնդակի ճիշտ նետում կամ վերջին տուգանային նետում կատարում (բացառությամբ այն դեպքերի, երբ դա տուգանային նետում է ոչ սպորտային պահվածքի, տեխնիկական կամ որակազրկմանն առժանի խախտում), հակառակորդ թիմը գնդակին տիրելու իրավունք է ստանում, զամբյուղի տակ փոքր կիսաշրջանի հատվածում, ինչից հետո պարտավորվում է գնդակը հանել հեռահար նետումների համար նախատեված կիսաշրջանից դուրս, գնդակը վարելով կամ փոխանցում կատարելով: Տուգանային նետումներից հետո, որոնք նշանակված են ոչ սպորտային պահվածքի, տեխնիկականի կամ որակազրկմանն առժանի խախտումների հետևանքով, անկախ նրանից նետումը ճշգրիտ է թե ոչ, գնդակին շարունակում է տիրել այն թիմը, որը կատարել է տուգանային նետումը (հեռահար նետումների համար նախատեված կիսաշրջանից դուրս):

4.7. «Ստուգում» (Check)

Թիմի յուրաքանչյուր խաղացող, ով ստանում է գնդակին տիրելու իրավունք (в ситуации мёртвого мяча), պարտավորր է դուրս բերել գնդակը հեռահար նետումների համար նախատեսված գոտի և փոխանցում կատարել մոտակայքում գտնվող հակառակորդին «ստուգման» համար: Միևնույն ժամանակ հակառակորդ թիմի խաղացողները պետք է գտնվեն վերոնշյալ գոտու սահմաններից դուրս (հեռահար նետումներ կատարելու համար նախատեսված գոտու ներսում): Հեռահար նետումների համար նախատեսված գոտու սահմաններից դուրս գնդակը հակառակորդից հետ ստանալով և դրա նկատմամբ վերահսկողություն ստանալով (այդ ժամանակ - վերահսկողություն ստանալուն պես - միանում է խաղային ժամացույցը՝ այդ ժամանակ պաշտպանվող թիմի խաղացողները իրավունք են ստանում դուրս գալ հեռահար նետումների համար նախատեսված գոտի), հառձակում գործող խաղացողը իրավունք է ստանում կատարել ցանկացած խաղային գործողություն, այդ թվում նաև հարձակում դեպի զամբյուղը: Պաշտպանի կողմից գնդակի անմիջապես հեռացումը «ստուգման» ժամանակ, մինչև հարձակվողի կողմից գնդակի հանդեպ վերահսկողություն ստանալը՝ ժամանակը չի սկսվում, «ստուգումը» կատարվում է նորից:

4.8. Վիճելի նետումներ

Գնդակին հերթականությամբ տիրելու կանոնը («սլաքով») չի գործում: Վիճելի նետման իրավիճակում հեռահար նետումների համար նախատեսված գոտու սահմաններից դուրս գնդակին տիրելու իրավունքը ստանում պաշտպանվող թիմը:

4.9. Փոփոխություններ

Փոփոխությունները թույլատրվում են երկու թիմերին ցանկացած պահի, երբ գնդակը գտնվում է խաղից դուրս վիճակում (мертвый мяч): Փոփոխություն կատարելու խնդրանքով թիմի ավագը դիմում է մրցավարին:

4.10. Թայմ-աութներ

Յուրաքանչյուր թիմ մեկ 30-վայրկյան տևողությամբ թայմ-աութի իրավունք ունի խաղի հիմնական ժամանակի ընթացքում և մեկ 30-վայրկյան տևողությամբ թայմ-աութի իրավունք ավելացված ժամանակի ընթացքում: Թայմ-աութի հնարավորություն է տրվում այն ժամանակ, երբ փոփոխություն կատարելու հնարավորություն կա: Թայմ-աութի իրավունք մրցավարից կարող է խնդրել թիմի ցանացած խաղացող: Նաև մրցաշարի կազմակերպիչների կողմից հեռուստատեսության հետ պայմանավորվածություն ձեռք բերած ժամանակ թույլատրվում է մինչև 2 տեխնիկական թայմ-աութ յուրաքանչյուրը 30 վայրկյան տևողությամբ, առաջիկա հնարավորության ժամանակ, երբ գնդակը գտնվում է խաղից դուրս վիճակում, և երբ խաղային ժամացույցը ցույց կտա 3:59 կամ 6:59 ժամանակը:

Խախտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

5.1. 12 վայրկյանի կանոն

Հարձակման համար նախատեսված ժամանակը սահմանափակվում է 12 վայրկյանով, այս կանոնի բոլոր մյուս մանրամասները համապատասխանում են բասկետբոլի պաշտոնական կանոններին «24 վայրկյանի» հոդվածին: (Այն մրցաշարերում, որտեղ դժվար է ներգրավել 12 վայրկյանի բավական թվով օպերատորներ, հնարավոր է օգտագործել հետևյալ կանոնը՝ հարձակման համար նախատեսված ժամանակը անսահմանափակ է, եթե ձեռնարկվում են ակտիվ հարձակվողական գործողություններ այն թիմի կողմից, որը հարձակման իրավունք է ստացել):

5 վայրկյանի կանոն

Հարձակվող խաղացողը իրավունք չունի մեծ կիսաշրջանի սահմաններում վարել գնդակը, գտնվելով կողքով կամ մեջքով դեպի զամբյուղը, 5 վայրկյանից ավելի: Այս կանոնի խախտման դեպքում գնդակին տիրելու իրավունքը ստանում է պաշտպանվող թիմը:

Այդ թվում նաև եթե հարձակման համար չկա հետ հաշվարկ կատարելու համար նախատեսված սարք, մրցավարը իրավունք ունի սկսել կատարել հետ հաշվարկ 5 վայրկյան մինչև հարձակման ավարտը:

5.2. Տուգանային նետումներ

Կանոնների խախտման (фол) համար նախատեսված պատիժը կախված է խախտման կարգավիճակից՝

  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը հեռահար նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ)՝ 2 տուգանային նետում,
  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը 1 միավորանոց նետման ժամանակ (նետումը ճշգրիտ չէ)՝ 1 տուգանային նետում,
  • խաղացողի հանդեպ կանոնների խախտումը խաղից ցանկացած նետման ժամանակ (նետումը ճշգրիտ է)՝ նետումը հաշվվում է + 1 տուգանային նետում,
  • տեխնիկական խախտման ժամանակ՝ 1 տուգանային նետում և գնդակին հետաա տիրելու իրավունք հեռահար նետումների համար նախատեսված գոտում, «ստուգման» գործընթացով,
  • եթե վերը նշված խախտումները կատարվել են անձնական կոնտակտի հետևանքով, տուգանային նետումները կատարում է այն խաղացողը, ում վրա տեղի է ունեցել խաղի կանոնների խախտում, հակառակ դեպքում տուգանային նետումները կարող է կատարել հակառակորդ թիմի ցանկացած խաղացող,
  • եթե խախտումը տեխնիկական է կամ որակազրկմանն արժանի, կատարվում է 2 տուգանային նետում, և վերջին նետումից հետո այն թիմը, որը կատարել է տուգանային նետումները, գնդակին տիրելու իրավունք է ստանում հեռահար նետումների համար նախատեսված գոտում «ստուգման» գործընթացից հետո,
  • եթե խախտումը ոչ սպորտային չէ, ոչ տեխնիկական և ոչ էլ որակազակմանն արժանի, վերջին տուգանային նետումից հետո խաղացողները պայքարում են գնդակի համար: Միևնույն ժամանակ եթե կանոնները խախտած թիմի խաղացողը ուղղանկյան գծանշումը տրորի մինչև գնդակի նետումը և գնդակը նետվի ոչ դիպուկ, ապա տուգանային նետումը կկատարվի կրկին: Եթե տուգանային նետում կատարող թիմի խաղացողը տրորի ուղղանկյան գծանշումը մինչև գնդակի նետումը և գնդակը նետվի դիպուկ, ապա նետումը չի հաշվվի և կկատարվի կրկին,
  • այն դեպքում, եթե չի նշանակվել վերը նշված խախտումներից և ոչ մեկը, 1-ից 6 թիմային խախտումների դեպքում տուգանային նետում չի նշանակվում և գնդակը խաղարկվում է «ստուգման» միջոցով, 7-ից 9 թիմային խախտումները պատժվում են 2 տուգանային նետումներով, վերջինից հետո գնդակը մտնում է խաղի մեջ, սկսած 10-րդ խախտումից պատիժը հավասարվում է ոչ սպորտային պահվածքի համար պատիժին:

5.3. Տուգանային նետում կատարող խաղացող

Տուգանային նետում կատարող խաղացողը պարտավոր է կանգնի տուգանային նետումների համար նախատեսված գծին հնարավորինս մոտ այնպես, որպեսզի տուգանային նետումների համար նախատեսված գիծը գտնվի իր և զամբյուղի արանքում: Տուգանքի առձանագրումից անմիջապես հետո, նրան տրվում է 5 վայրկյան առաջին նետումը կատարելու համար (այդ 5 վայրկյանի ընթացքում մնացած խաղացողները պետք է ճիշտ դիրքավորվեն) և 5 վայրկյան երկրորդ նետումը կատարելու համար, եթե նշանակված է 2 նետում:

5.4. Անհատական խախտումների սահմանափակումը բացակայում է

Անհատական տուգանքները, որոնցով խաղացողը կարող է պատժվել, չկորցնելով խաղալու իրավունքը, սահմանափակում չունի:

5.5. Ոչ սպորտային խախտում

Տուգանքը դասակարգվում է որպես ոչ սպորտային, եթե կատարվում է հետևյալ պայմաններից գոնե մեկը՝

  • խաղացողի նկատմամբ կատարված միտումնավոր խախտում, ով տվյալ պահին չէր տիրում գնդակին, սակայն գնդակը գտնվում էր իր թիմի վերահսկողության տակ,
  • խաղացողի նկատմամբ կատարված միտումնավոր խախտում, ում վերահսկողության տակ էր գտնվում գնդակը, կանոնները խախտողը տեսանելիորեն խաղաց ոչ գնդակի հետ,
  • պահեստային խաղացողը մուտք գործեց դաշտ, փոփոխման կանոնները խախտելով,
  • թիմի ցանկացած խաղացող ցուցաբերում է ոչ սպորտային պահվածք հակառակորդի կամ մրցավարների նկատմամբ:

5.6. Խաղացողի որակազրկում

Այն խաղացողը, ով խաղի ընթացքում կատարել է 2 ոչ սպորտային խախտում կամ 1 որակազրկմանն առժանի խախտում, որակազրկվում է մինչև խաղի ավարտը: Ծեծկրտուքի դեպքում յուրաքանչյուր խաղացող, ով մասնակցել է, որակազրկվում է մինչև խաղի ավարտը, գումարած դրան մրցաշարի բոլոր մրցավարների կողմից սահմանված ժամկետով:

5.7. Թիմի որակազրկում

Այն թիմը, որի երկու խաղացող որակազրկվել են մրցաշարի ընթացքւմ, որակազրկվում է մինչև մրցաշարի վերջ:

Լրացում[խմբագրել | խմբագրել կոդը]

6.1. Խաղացողի մոտ տեսանելի վնասվածքի առկայության դեպքում մրցավարը պարտավոր է անմիջապես ընդհատել խաղը: Հնարավորինս շուտ պետք է կատարվի փոփոխություն (պահեստային խաղացողի առկայության դեպքում): Սակայն եթե վնասվածքի հայտնաբերումից հետո թիմերից մեկը վերցնում է 30 վայրկյանանոց թայմ-աութ և այդ 30 վայրկյանների ընթացքում արյունահոսությունը կարողանում են դադարեցնել, ապա տվյալ խաղացողը կարող է շարունակել խաղը:

6.2. Թիմերից որևէ մեկի խաղացող իրավունք ունի փոխանցում կատարել ոչ միայն ձեռքերով, այլ նաև կրունկով:

Ստրիտբոլը որպես օլիմպիական մարզաձև[խմբագրել | խմբագրել կոդը]

ՖԻԲԱ-ի ղեկավարությունը առաջարկել է ներգրավել 3x3[2] բասկետբոլը 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի ծրագրում, քանի որ 2010 թվականի պատանեկան Օլիմպիադայում որը անց է կացվել Սինգապուրում, ստրիտբոլի մրցումները իրականացվել են հաջողությամբ:

2017 թվականի հունիսի 9-ին ՖԻԲԱ-ն ավելացրել է 3x3 բասկետբոլը 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերի[3] ծրագրում: Մրցաշարի ժամանակ կներկայացվեն 8 տղամարդկանց և 8 կանանց թիմեր 4 խաղացողի հայտով, կխաղարկվեն մրցանակների 2 կոմպլեկտ (տղամարդկանց և կանանց):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2010-04-24-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. Стритбол может стать олимпийским видом
  3. «Баскетбол 3х3 включён в программу Олимпийских Игр! » Basketgame.ru - Всероссийский баскетбольный портал». Արխիվացված է օրիգինալից 2016-11-16-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)