Մասնակից:Sigma'am/Ավազարկղ/Ծավալներ1
Մենդի Մուր | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Mandy Moore |
Ի ծնե անուն | Ամանդա Լի Մուր |
Երկիր | ԱՄՆ |
Լեյբլ | Epic Records/EMI |
Կայք | mandymoore.com |
Ամանդա Լի (Մենդի) Մուր[Ն 1] (անգլ.՝ Amanda Leigh "Mandy" Moore, ), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և երգերի հեղինակ: «Երիտասարդ Հոլիվուդ» մրցանակի հաղթող:
Հայտնի է դարձել 2000-ական թվականներին՝ «So Real», «I Wanna Be with You», «Mandy Moore» և «Coverage» ալբոմների թողարկումից հետո, որոնք նախատեսված էին դեռահաս լսարանի համար: 2002 թվականին Մուրը սկսել է իր դերասանական կարիերան, նկարահանվելով «Շտապիր սիրել» ֆիլմի գլխավոր դերում: Հետագայում նա խաղացել է գլխավոր դերեր մի քանի երիտասարդական ֆիլմերում: Երգիծական «Փրկվածը!» և «Ամերիկյան երազանք» ֆիլմերում, Մուրը մարմնավորել է «վատ աղջկա», նախկին ֆիլմերում մարմնավորած կերպարների հակապատկերին: Ներկա պահին մարմնավորում է «Սա մենք ենք» հեռուստասերիալի գլխավոր դերերից՝ Ռեբբեկա Փիրսոնի դերը
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուրը ծնվել է Օռլանդո քաղաքում, Ֆլորիդա, Սթեյսի և Դոն Մուրերի ընտանիքում: Սթեյսին եղել է թերթի նախկին լրագրող, Դոնը՝ American Airlines ավիաընկերության օդաչու[2]: Հորական կողմով Մուրը եղել է իռլանդացի և հնդիկ չերոկի, մայրկական կողմի պապիկը եղել է ռուս հրեա[3], տատիկը՝ անգլիացի: Տատիկը եղել է պրոֆեսիոնալ պարուհի Լոնդոնի Ուեսթ-Էնդա թատրոնում, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Կանանց թագավորական ռազմածովային բանակում: Հանդիպելով իր ապագա ամուսնուն, երբ նա գտնվում էր Լոնդոնում, որտեղ նա ծառայում էր, տատիկը գաղտնի փախչում է ԱՄՆ[4]:
Մուրը ունի եղբայրներ՝ Սկոթը և Քայլը: Նա մեծացել է Ալտամոնտ Սպրինգսում, երբ նրա ընտանիքը տեղափոխվել է՝ հոր աշխատանքի պատճառով:[5] Մուրին դաստիարակել են կաթոլիկները[6], նա հաճախել է եպիսկոպոս Մուրի կաթոլիկական միջնակարգ դպրոց (անգլ.՝ Bishop Moore Catholic High School)՝ Օռլանդոյում[7]: 2016 թվականի դեկտեմբերին Մուրը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ իր մայրը լեսբուհի է և թողել է իր ամուսնուն ուրիշ կնոջ համար: Նրա երկու եղբայրները՝ Սկոթը և Քայլը համասեռամոլներ են:[8]
Մուրի հետաքրքրությունը երաժշտության հանդեպ ծագել է «Օկլահոմա!» մյուզիքլը դիտելուց հետո, ինչպես նաև տատիկը նրան ոգեշնչել է երգի պարապմունքներով: Ապագա աստղի առաջին հանրային ելույթները կայացել են սպորտային մրցութներում, որոնք տեղի էին ունենում Ֆլորիդայում, որտեղ Մուրը կատարել է ազգային օրհներգը: Հետագայում նրան նկատում է Epic Records ձայնագրման գործակալության արտիստների ընտրության խմբի տնօրենը, ում ընկերը՝ FedEx գործակալությունից պատահական լսել է նրա երգը ձայնագրման ստուդիայում[9], որից հետո Մուրը պայմանագիր է ստորագրել ստուդիայի հետ:
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999-2002 թվականներ. Վաղ ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականին Մուրը մասնակցել է Backstreet Boys խմբի միասնական շրջագայությանը[5]: Նրա առաջին «So Real » ալբոմը թողարկվել է 1999 թվականին և զբաղեցրել է 31-րդ հորիզոնականը ամերիկյան Billboard 200 հիթ շքերթում[10]: Ալբոմի թողարկումից հետո հետևորդները Մուրին տվել են վերջին տեղը «փոփ արքայադուստրերի շարքում», ինչպիսիք են՝ Բրիթնի Սփիրսը, Քրիստինա Ագիլերան և Ջեսսիկա Սիմփսոնը[11]: Entertainment Weekly ամսագրի ակնարկում նշվել է, որ Մուրի երգերը, որոնք պտտվում են «դեռ անփորձ սիրո» շուրջ, կատարվում են «հեղձուցիչ պրոֆեսիոնալիզմով», իսկ ալբոմի բալլադները՝ «նողկալի են»[12]: Եվ չնայած նրան, որ երգերը հնչում էին ռադիո եթերներում, իսկ նրա «So Real » ալբոմը ԱՄՆ-ում դարձել է պլատինե (2000 թվականի սկիզբ) և վաճառվել է մոտ 1 միլիոն օրինակով[13], ոչ ամեն ինչ էր այդքան հաջող, ինչպես կրկին Բրիթնի Սփիրսի, Քրիստինա Ագիլերայի և Ջեսսիկա Սիմփսոնի մոտ:
Առաջնաելութային «Candy» փոփ սինգլը, որը Yahoo! Movies-ը բնութագրել է որպես «զարմանալի և գրգռիչ»,[2] գրեթե ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ շքերթի թոփ 40-ում՝ զբաղեցնելով 41-րդ հորիզոնականը և դառնալով ոսկե[14][10]: All Music Guide-ը անվանել է սինգլը միջին և տիպիկ, որը պարունակում է լիրիկա, որը նկարագրում է սերը «քաղցր հաճույքի լեզվով»[15]:
2000 թվականի մայիսին թողարկվել է «I Wanna Be with You» ալբոմը, որն առաջին ալբոմի վերամշակված տարբերակն է[16]: Ալբոմը, որի երաժշտության մեծ մասը ստեղծվել է սինթեզատորի, բաս կիթառի[17] և հարվածային գործիքներով, ընդգրկել է նոր երգեր «So Real» երգերի և ռեմիքսներ հետ: Որոշ դիտորդներ քննադատել են ալբոմը, քանի որ այն ընդգրկել է հին երգերի ռեմիքսները և չի առաջարկել հետագա ստեղծագործական զարգացում,[18][19] իսկ All Music Guide-ը գրել է այսպես. «ավելի ցածրորակ, անպատշաճ, անճաշակ, և ավելին միանգամյա օգտագործման», քան նախորդը[20]: Ալբոմը զբաղեցրել է 21-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, ԱՄՆ-յում այն դարձել է ոսկե, վաճառվել է մոտ 792 000 օրինակ[13]: Գլխավոր «I Wanna Be With You» երգը եղել է միակ սինգլը ալբոմում և զբաղեցրել է 24-րդ հորիզոնականը Hot 100-ում[14], որը եղել է Մուրի լավագույն ցուցանիշը: Այն նաև դարձել է «Նախաբեմ» (2000) ֆիլմի սաունդթրեկը[21]:
2001 թվականի հունիսին թողարկվել է նոր «Mandy Moore» ալբոմը՝ «Saturate Me» (բալլադ R&B ոճում), «You Remind Me» և «In My Pocket» երգերով: Որպես աջակցություն ալբոմի՝ անցկացվել է համերգ Mandy Moore Live@ShoutBack անվանումով: Ալբոմը իր մեջ ներառել է երգեր ապտեմպո ռիթմով և արևելքի երաժշտության տարրերով[22]: All Music Guide-ը այն անվանել է «հյութեղ, բազմաշերտ ապրանք»[23]: Ալբոմը ստացել է տարբեր կարծիքներ քննադատների կողմից[24], և չնայած նրան, որ Entertainment Weekly-ը նշել է, որ Մուրը փորձել է ստեղծել նոր հնչեղություն և «ձայնի նուրբ նոտաներ ինչպես Նատալի Իմբրուլին է հնչում, նման դեռահասական փոփ երաժշտության, ամեն դեպքում այն կարող էր լինել ավելի վատը»[25], Rolling Stone ամսագիրը դրական է գնահատել Մուրին, ավելի շուտ որպես «սկսնակ ռոքեր, քան R&B-բախտագյուտի» և նշել է, որ նա դուրս է եկել «մեծ ճանապարհ» համեմատած նրա առաջին երկու ալբոմների հետ[26]: Ալբոմը միանգամից զբաղեցրել է 35-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում, հետագայում դարձել է ոսկե և վաճառվել է 443 000 կրկնօրինակ[13]: «In My Pocket» սինգլը, որը Entertainment Weekly-ը գնահատել է որպես «պուլսացիոն եվրոսկավառակ՝ հնդկական երաժշտության ազդեցությամբ»[27], Hot 100 հիթ շքերթում նույնիսկ չի հայտնվել: Մուրը կենդանի կատարել է այն մի քանի անգամ, այդ թվում Teenapalooza շոուի ժամանակ Fox Network հեռուստաալիքով 2001 թվականին[28]: Մյուս «Crush» սինգլը, նույնպես հայտնվել է ամերիկյան հիթ շքերթներում, չնայած MTV շոույով հաճախ ցուցադրվել է տեսահոլովակը (Մուրը առաջին անգամ մասնակցել է MTV TRL շոուին): 2002 թվականի սկզբին թողարկվել է հատուկ «Cry» սինգլը, կապված «Շտապիր սիրել» ֆիլմի հետ, որում Մուրը առաջնաելույթ է կատարել գլխավոր դերում:
2006 թվականին Մուրը դառնությամբ մեկնաբանել է իր վաղ ալբոմները, նա ընդունել է դա որպես «զզվանք պատճառող»[29] և, որ իր առաջին ալբոմները եղել են սարսափելի[11]: Մուրը ասել է, որ նա վերադարձրել է գումարը յուրաքանչյուրին, ով գնել է իր առաջին երկու ալբոմները, եթե իհարկե կարողացել է:[30] 2006 թվականի ապրիլին կայացած ռադիո հարցազրույցի ժամանակ, հաղորդավարներից մեկը, ով լսել էր իր խոստովանությունը, խնդրել է վերադարձնել գումարը առաջին ալբոմի համար, ինչը և Մուրը անում է:
2003. Coverage ալբոմ, հավաքական ալբոմ և նոր պայմանագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի հոկտեմբերին Մուրը թողարկել է իր չորրորդ «Coverage» ալբոմը, որը All Music Guide-ը անվանել է «ցատկ դեպի երաժշտական հասունացում», իսկ Entertainment Weekly-ին՝ «փորձ թողնել մաստակով շիկահերի կերպարը»: Ալբոմում ընդգրկվել են 1970-ական և 1980-ական թվականների երգերի քավեր տարբերակները, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել երգչուհու մանկության վրա: Մուրը նշել է, որ նա չի ցանկացել գերազանցել իրական կատարողներին, և միայն առաջարկել է նրանց երաժշտության իր սեփական տարբերակը: Հենց այսպես, օրինակ, գնահատել են ալբոմը www.amazon.com (Heather Court) կայքում.[31]
…նա տվել է նոր երանգներ «Senses Working Overtime» XTC, «Can We Still Be Friends» Թոդ Ռանդգրենի և «One Way or Another» Բլոնդի երգերին… Կշարունակի նա այս ուղղությամբ անհայտ է, բայց այս սկավառակը՝ ձեռքբերում է, որով Մուրը կարող է պարծենալ:
Բնօրինակ տեքստ (անգլ.)
…she brings worthy new shades to XTC’s «Senses Working Overtime», Todd Rundgren’s «Can We Still Be Friends» and Blondie’s "One Way or Another, " … Whether she’ll continue to follow this path is unknown, but this CD is an achievement Moore can be proud of. |
Coverage ալբոմը բարձրացել է 14-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ շքերթում (Մուրի լավագույն նվաճումը այդ ժամանակ), բայց միակ սինգլը՝ «Have a Little Faith in Me» հաջողության չի հասել հիթ շքերթներում, չնայած նրան, որ առաջնաելույթ է կատարել թոփ 40-ում:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]ԶԼՄ-ներում հաճախ էին քննարկում Մուրի անձնական կյանքը, նրա հարաբերությունները թենիսիստ Էնդի Ռոդիկի[32] և դերասաններ Ուլմեր Վալդերամմի[33] և Զակ Բրաֆֆի հետ[34]:
2008 թվականին սկսել է հանդիպել երաժիշտ Ռայեն Ադամսի հետ: Նրանք ամուսնացել են 2009 թվականի մարտի 10-ին: 2015 թվականի մարտին Մուրը ամուսնալուծվելու հայց է ներկայացրել՝ պատճառ անվանելով «անհաշտ տարբերությունները»: Ամուսնալուծությունը ավարտվել է 2016 թվականի հունվարին:
2015 թվականի հուլիսից Մուրը հանդիպում է Թեյլոր Գոլդսմիտի՝ Daves խմբի կիթառիստի հետ: Մոտակա մի քանի տարիների ընթացքում Մուրը ծրագրում է երեխա ունենալ:
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1]
- ↑ 2,0 2,1 «Mandy Moore». Yahoo! Movies. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ Moore, Mandy (as told to Kuster, Elizabeth) (август 2003). «60 Things I Want to Do Before I'm 30». Seventeen: 187.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Mills, Nancy (16 апреля 2006). «Mandy's So Moore-Ish». You Magazine. - (-): 30–33.
- ↑ 5,0 5,1 Friedman, Devin (June 2006). «Mandy's Moment». ELLE. - (-): 226.
- ↑ «What Mandy Did». TeenAge Magazine: 28. 2004.
- ↑ «Mandy Moore knows How to Deal, even if she does still live at home» by Cindy Pearlman, Chicago Sun-Times, июль 2003, retrieved August 6, 2006.
- ↑ Amanda Montell (2016-12-03). «"I've Never Talked About This": Mandy Moore Gets Real About Diet and Ageing». Byrdie UK. Վերցված է 2016-12-04-ին.
- ↑ Gostin, Nicki (24 апреля 2006). «Mandy's Newsmakers: Mandy Moore, Britney Spears». Newsweek.
- ↑ 10,0 10,1 «Mandy Moore». Rock On the Net. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ 11,0 11,1 Pener, Degen (май 2006). «American Dream Girl». Cosmopolitan. - (-): 44–47.
- ↑ Vincentelli, Elisabeth (2000). «So Real». Entertainment Weekly. 1 (520).
- ↑ 13,0 13,1 13,2 «Moore Covers new ground». MSNBC. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ 14,0 14,1 «Mandy Moore». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2006-03-16-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «So Real». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «I Wanna Be With You CD». CD Universe. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «I Wanna Be With You (ECD) - Mandy Moore». Epinions.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «New Mandy Moore project moves ahead». AllPop.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «I Wanna Be With You». Rhapsody.com. Արխիվացված է օրիգինալից 2007-09-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «I Wanna Be With You». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Center Stage Music From The Motion Picture». MSN Music. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Mandy Moore». E! Online. Արխիվացված է օրիգինալից 2005-09-05-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն); Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mandy Moore». All Music Guide. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Mandy Moore». MetaCritic. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ Johnson, Beth (2001). «Mandy Moore». Entertainment Weekly. 1 (601).
- ↑ Walters, Barry (August 16, 2001). «Mandy Moore». Rolling Stone. 1 (875).
- ↑ Diehl, Matt (2001). «In My Pocket». Entertainment Weekly. 1 (596).
- ↑ «Mandy Moore In Stores For Mandy Moore». VH1.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Mandy Moore Gives Refund to Unsatisfied Fan». StarPulse. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «MOORE HATES FIRST ALBUMS». ContactMusic.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Coverage [ENHANCED]». amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2012-02-22-ին.
{{cite web}}
: Unknown parameter|accessmonthday=
ignored (օգնություն); Unknown parameter|accessyear=
ignored (|access-date=
suggested) (օգնություն) - ↑ «Mandy Moore - Moore To Sing About Roddick Heartbreak On New Album» (անգլերեն). ContactMusic. 25 August 2005. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-13-ին.
- ↑ «Actor Wilmer Valderrama Visits» (անգլերեն). MarksFriggin.com. 03/27/06. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-13-ին.
- ↑ «Correction: Braff and Moore Not Engaged» (անգլերեն). IMDb Movie/TV News. Արխիվացված է օրիգինալից 2012-06-04-ին. Վերցված է 2012-02-13-ին.