Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
LJL Central Laboratory Facility

Liquid Jungle Lab (LJL), արևադարձային հետազոտական կայան Խաղաղ օվկիանոսի Պանամայի արևմտյան ափին գտնվող Կանալ դե Տիերա (անգլ.՝ Canales de Tierra) կղզում, առաջնային ծովային կենսաբանական միջանցքի երկայնքով:

Այս հետազոտական կայանը հանդիսանում է 3500 հեկտար տարածք զբաղեցնող մասնավոր արգելոցի մի մաս,վերջինս բաղկացած է անտառներից, ժայռոտ միջմակընթացային գոտուց:

Լաբորատորիան հարում է երկու խոշոր ափամերձ ծովածոցերի ՝ Բահիա Հոնդային[1], Վերագուաս շրջանին և Պիկվաե ծովածոցին։ Կղզին և լաբորատորիան ծառայում են որպես Կոիբա ազգային պարկի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության[2] և Պանամայի ամենամեծ պահպանվող տարածքի էկոլոգիական հետազոտությունների ռազմավարական բազա:

LJL-ը հիմնադրել է շվեյցարացի վենչուրային կապիտալիստ, լուսանկարիչ և արվեստի նմուշնկոլեկցիոներ Ժան Պիգոզզիին։[3]

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաբնույթ հետազոտություններն են իրականացվել Woods Hole Oceanographic ինստիտուտի[4], Սմիթսոնյան արևադարձային հետազոտությունների ինստիտուտի[5] (անգլ․ Smithsonian Tropical Research) և Real Jardin Botanico de Madrid[6] ինստիտուտի գիտնականների և հետազոտողների կոնսորցիումի շնորհիվ:

Այս կազմակերպությունները և այցելող գիտնականներն ու ուսանողները օգտագործում են ծովային լաբորատորիաները՝ կիրառական հետազոտություններ իրականացնելու համար ծովային կենսաբանության, ֆիզիկական օվկիանոսագրության, ծովային կենսաերկրաքիմիայի, մոլեկուլային կենսաբանության, բուսաբանության, թռչնաբանության և այլ բնագիտական ոլորտներում։

Խաղաղ օվկիանոսի Պանամայի կլիմայական և օվկիանոսագրական պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամայի կլիմայի վրա մեծապես ազդում է ցածր մթնոլորտային ճնշման գոտու դիրքը, որը հայտնի է որպես Միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտի (անգլ․ Intertropical Convergence Zone, ITCZ):

Անձրևային սեզոնի ժամանակ (դեկտեմբեր-մայիս) Միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտին գտնվում է Պանամայի հյուսիսում և հանդիսանում է թեթև և փոփոխական քամիների պատճառ, իսկ ծովափում անտիցիկլոն է։

Միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտու սեզոնային տեղաշարժերի արդյունքում Պանամայում տեղի են ունենում բարձր տեղումներ, որոնք հաճախ հասնում են ավելի քան 3000 մմ/տարի:

Հոկտեմբերից մինչև հունվար-մարտ Միջտրոպիկական կոնվերգենցիայի գոտին շարժվում է Պանամայից հարավ[7]՝ առաջացնելով հյուսիս-արևելյան ուժգին քամիներ, որը հայտնի է «Պանամա Ջեթ» անունով (անգլ․ Panamá Jet)։

Սեզոնային ազդեցությունները ծովային կյանքի վրա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանամայի ծոցում տեղի ունեցող սեզոնային բազմաբնույթ փոփոխությունները ունակ են խթանելու պլանկտոնի ակտիվ բազմացմանը, ինչը հանգեցնում է կենտրոնական, գաղութային և միջատային դիատոմների և դինոֆլագելատների ծաղկմանը: Զոոպլանկտոնի պոպուլյացիաները հաճախ արձագանքում են դրան՝ հետագայում ավելացնելով աճի և վերարտադրության տեմպերը: Գիտնականներն այժմ ի վիճակի են տեղում չափել այս մանրադիտակային օրգանիզմների առատությունն ու բազմազանությունը այնպիսի սենսորների միջոցով, ինչպիսին է Video Plankton Recorder[8] անունը կրող սարքը (մասնագիտացված ստորջրյա մանրադիտակ և պատկերային համակարգ):[9]

Ստորջրյա ուսումնասիրությունների կենտրոն «Պլուտո» (PLUTO)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասկանալու համար օվկիանոսային և մթնոլորտային միջավայրերի փոխներգործությունը և վերջինիս պոտենցիալ ազդեցությունը օվկիանոսային կյանքի վրա, գիտնականները պետք է հավաքեն ժամանակային հաջորդական տվյալներ, որոնք ցույց են տալիս եղանակի օրինաչափությունները, օվկիանոսի շրջանառությունը և ծովի ջրի քիմիան:

«Պլուտո»-ն կենտրոն է,որը ստեղծված է վերևում նկարագրված տվյալները հավաքագրելու համար։ Այն ստեղծվել է 2006 թվականի հունվարին և տեղակայված է մոտավորապես 18 մ բարձրության վրա ՝ Իսլա դե Կանալես դե Տիերա քաղաքից 1,5 կմ դեպի հարավ-արևմուտք:

Աստղադիտարանը բաղկացած է աղիության, ջերմաստիճանի, ճնշման, ջրի հոսանքի արագություն և ուղղություն չափող սենսորներից և այլ սարքեր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Bahia Honda State Park | Florida State Parks». www.floridastateparks.org (անգլերեն). Վերցված է 2024-01-22-ին.
  2. Coiba National Park UNESCO World Heritage Site
  3. Contemporary African Art Collection
  4. Woods Hole Oceanographic Institution
  5. Smithsonian Tropical Research Institute Արխիվացված 2008-08-15 Wayback Machine
  6. Real Jardin Botanico de Madrid Արխիվացված 2008-12-20 Wayback Machine
  7. Rodriguez-Rubio E, Jose Stuardo (2002) Variability of photosynthetic pigments in the Colombian Pacific Ocean and its relationship with the wind field using ADEOS-I data. Proc. Indian Acad. Sci (Earth Planet. Sci.) 11: 227-236
  8. «Video Plankton Recorder (VPR) - Woods Hole Oceanographic Institution». https://www.whoi.edu/ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-01-22-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. Davis, CS, Hu, Q, SM Gallager, x Tang, C Ashjian. 2004 Real-time observation of taxa-specific plankton abundance: An optical sampling method. Mar. Ecol. Progr. Series 284:77-96.

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Bibliography of scientific research conducted at the Liquid Jungle Lab, Panama

Almany, G. R., M.L. Berumen, S.R. Thorrold, S. Planes, and G.P. Jones. Larval dispersal, marine reserves and the replenishment of fish populations. (Accepted pending suitable revision) Science

Bowen, J.L. and Ivan Valiela (2008) Using δ15N to Assess Coupling between Watersheds and Estuaries in Temperate and Tropical Regions. Journal of Coastal Research Vol 24:3; pp. 804–813.

Camilli, Luis, O. Pizarro, and R. Camilli (2008) Advancing spatial-temporal continuity in coral reef ecosystem pattern detection: The morphology, distribution and chemical environments of coral habitats encompassing Coiba National Park, Panamá. Proceedings of the 11th International Coral Reef Symposium, Ft. Lauderdale, Florida, 7–11 July 2008, Session number 16

Camilli Richard, O. Pizarro, and L. Camilli (2007) Rapid Swath Mapping of Reef Ecology and Associated Water Column Chemistry in the Gulf of Chiriquí, Panamá On the Edge of Tomorrow: MTS/IEEE-OES Oceans Conference.

Carman Mary R., S.J. Molyneaux, R. Ji, and S.M. Sievert (2007) Ascidians of the southern Gulf of Chiriqui, Pacific-Panama: A native fauna at risk to bioinvasion. Fifth International Conference on Marine Bioinvasions.

Carman, Mary, S. Bullard, S. Molyneaux, R. Ji, A. Goodwin, E. Baker, and S. Sievert. Ascidian faunas of the island chain Isla Canales de Tierra to Coiba, southern Gulf of Chiriqui and south entrance to the Panama Canal, Pacific coast of Panama. (in prep)

Castroviejo S., and A. Ibanez (2003) Estudio Sobre la Biodiversidad de la Region de Bahia Honda (Veraguas, Panama) Inventario de Biodiversidad. Real Jardin Botanico(CSIC) (133).

Gallager, Scott M., S. Lerner, E. Miller, A.D. York, and A. Girard. Design, installation, and the first two years of operation of an underwater observatory on the western Panamanian shelf. (submitted)

Gallager, Scott M., A.D. York, C. Mingione and S. Lerner. Plankton community structure in the Gulf of Chiriqui, Pacific-Panama, as modulated by upwelling and large internal waves. (in prep)

Pineda, J., Reyns, N., Starczak, V.R., 2009. Complexity and simplification in understanding recruitment in benthic populations. Popul Ecol 51, 17-32.

Thorrold, Simon R., G.P. Jones, S. Planes, and J. A. Hare. (2006) Transgenerational marking of embryonic otoliths in marine fishes using barium stable isotopes. Can. J. Fish. Aquat. Sci. 63: 1193-1197.

Starczak, V., P. Pérez-Brunius, P., J. Pineda, H. Levine and J. Gyory (2011) The role of season and salinity in influencing barnacle distributions in two adjacent mangrove coastal lagoons. Bulletin of Marine Science. 87(3):275–299..

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]