Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Satenik Avetisyan/Ավազարկղ4

Կարեն Շահգալդյան (), ջութակահար[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 22-ին Մոսկվայում։ 5 տարեկանից զբաղվել է երաժշտությամբ և հանդես եկել տարբեր բեմերում։ Ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։ 1997թ. դարձել է Դավիդ Օյստրախ, Յուրի Յանկելեվիչ, Մստիսլավ Ռոստրոպովիչ հիմնադրամների կրթաթոշակառու: 1999 թվականին դարձել է Խաչատրյանի անվան եռյակի հիմնադիր-անդամ։ 2003 թվականին ավարտել է կոնսերվատորիայի ջութակի բաժնի ասպիրանտուրան։ Մասնակցել է Եհուդի Մենուհինի, Վլադիմիր Սպիվակովի,Ժիսլինի վարպետության դասերին։ 1998-2002 թվականներին հանդես է եկել Սպիվակովի ղեկավարած «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբում։ 2003-2005 թվականներին ելույթներ է ունեցել տարբեր նվագախմբերի հետ Ստրադիվարիուսի ջութակով, որը նրան տրամադրել էր Ռուսաստանի մշակույթի նախարարությունը։ Հյուրախաղերով շրջագայել ԱՄՆ-ում, Շվեդիայում, Հարավային Կորեայում, Հայաստանում, Ռուսաստանում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Իսպանիայում դարձել է Պաբլո Սարասատեի անվան միջազգային մրցույթի դափնեկիր։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [««Կարեն Շահգալդյան». {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  2. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 501. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |(empty string)= (օգնություն); Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։