Մասնակից:Satenik Avetisyan/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևակ Ռուբիկի Բազունց
1995 թվական հոկտեմբերի 30 - 2020 թվական հոկտեմբերի 12
ԾննդավայրՀայաստան Հայաստան, Սյունիքի մարզ, Խնձորեսկ
Մահվան վայրԱրցախ Ջրական
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԶորատեսակՀայաստանի զինված ուժեր
Ծառայության տարիներ2013-2020
ԿոչումՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Ավագ լեյտենանտ
ՊաշտոնՀՀ ՊՆ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Քառօրյա պատերազմ, Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)

Սևակ Ռուբիկի Բազունց (հոկտեմբերի 30, 1995 թվական, Խնձորեսկ, Սյունիքի մարզ, Հայաստան - հոկտեմբերի 12, 2020 թվական, Ջրական, Արցախ), Քառօրյա պատերազմի, 44-օրյա պատերազմի մասնակից, ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևակ Բազունցը ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 30-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում: Սովերել է Խնձորեսկի միջնակարգ դպրոցում:

2013 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: 2016 թվականին իր մասնակցությունն է ունեցել Քառօրյա պատերազմին՝ Հադրութի պաշտպանության մարտերում: Ռազմական համալսարանը ավարտելուց հետո ծառայության է անցել Արցախում՝ որպես դասակի հրամանատար: Կարճ ժամանակ անց նշանակվել է վաշտի հրամանատար:

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ-ադրբջանական պատերազմը սկսվելուց հետո մեկնել առաջնագիծ[1][2]: Ավագ լեյտենանտ Բազունցը եղել է մարտի ամենաթեժ վայրերում[3]: Վաշտի կազմով պաշտպանական մարտեր է վարել գումարտակի պաշտպանության շրջանում, որի արդյունքում ղեկավարելով իր ստորաբաժանումը, հակառակորդին հասցրել է կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ: Գտնվել է զորամասի տարածքում՝ իրականացրել է անձնակազմի տեղաշարժեր՝ հակառակորդի նկատմամբ ավելի բարենպաստ դիրք գրավելու համար: Տասնյակ զինծառայողների դուրս է բերել շրջափակումից: Հոկտեմբերի 9-ին՝ գումարտակի հրամանատարի մարտական գծով տեղակալի մահվանից հետո ստանձնել է այդ պաշտոնը և ղեկավարել գումարտակի մյուս ստորաբաժանումները: Հոկտեմբերի 10-ին որպես աջացող ստորաբաժանում մեկնել է մարտական դիրքեր ներխուժած հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու:

2020 թվականի հոկտեմբերի 12-ին հակառակորդի կողմից իրականացված լայնամասշտաբ հարձակման և հրթիռահրետանային հարվածի հետևանքով ավագ լեյտենանտ Բազունցը ստացել է բեկորային վիրավորում և մահացել[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]