Մասնակից:Safi-iren/Հակոբ Ղահրամանյան
Հակոբ Ղահրամանյան | |
---|---|
Ծննդավայր | ԼՂՀ, Ասկերանի շրջան, գյուղ Խրամորթ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի ժողտնտեսության ինստիտուտ |
Երկեր | Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանք | ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ |
Գործունեություն | պետական գործիչ |
Հակոբ Շահրամանի Ղահրամանյան (), պետական գործիչ, ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ[1]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը[2]:
1986 թվականի ընդունվել է Կինեշմա քաղաքի (Ռուսաստանի Դաշնություն) տնտեսագիտական տեխնիկոմ, որը գերազանց ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Երևանի ժողտնտեսության ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքի տնտեսագիտական ֆակուլտետը:
1985-1996 թվականներին աշխատել է ԼՂՀ Ասկերանի շրջանի ֆինանսական բաժնում՝ սկզբում որպես տեսուչ, այնուհետև բաժնի, տեսչության պետ, իսկ 1992-1996 թվականներին՝ շրջանային ֆինանսական բաժնի վարիչ:
1996 թվականին նշանակվել է ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում, մինչև 1998 թվականը:
1998 թվականին ԼՂՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի տեղակալի պաշտոնում:[3]:
1999 թվականին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական վարչության պետի պաշտոնում և հանդիսացել է ԼՂՀ Կառավարության անդամ:
2003-2006 թվականներին համատեղությամբ դասավանդում էր ԱրՊՀ տնտեսա-իրավաբանական ֆակուլտետում:
2004 թվականի փետրվարից Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ ԿԱ Հարկային պետական ծառայության պետի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2007 թվականը:
2008-2009 թվականներին զբաղեցրել է հատուկ հանձնարարությունների գծով Կառավարության ներկայացուցչի պաշտոնը ԼՂՀ Ազգային Ժողովում:
2009 թվականի սեպտեմբերից մինչև 2010 թվականի հունիս զբաղեցնում էր ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:
2010 թվականի հունիսից մինչև 2013 թվականի ապրիլը զբաղեցնում էր ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
2011- 2013 թվականներին եղել է Արցախի պետական համալսարանի խորհրդի անդամ:
2013 թվականի ապրիլի 23-ից ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում և աշխատել այդ պաշտոնում մինչև կառավարության կառուցվածքային փոփոխությունները:[4]:
2015 թվականի հուլիսից 2016 թվականի ապրիլ ամիսը զբաղեցրել է ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը:
2016 թվականի ապրիլի 29-ից զբաղեցնում է ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնը:
Ամուսնացած է, ունի երեք զավակ:
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:
- Հեղինակել է գիտական գրքեր, գիտական հոդվածներ և ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը[5]
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները[6]
- ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման մեթոդական ուղեցույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկներ:
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հրամանագրերով 1999 թվականին շնորհվել է հարկային ծառայության երրորդ, 2004թվականին՝առաջին դասի պետական խորհրդականի դասային կոչում:
- 2003 թվականին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը» աշխատության համար արժանացել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակին:
- 2004-2007 թվականներին պարգևատրվել է անվանական նվերներով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվոգրով:
- 2006 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազատամարտիկների միության «Հայրենյաց պաշտպան» մեդալով:
- 2012 թվականին Պարգևատրվել է պետական պարգևով՝ «Երախտագիտություն» մեդալով:
- 2013 թվականին Արդյունավետ համագործակցության համար Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների կողմից պարգևատրվել է պատվոգրերով:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ». http://www.karabakh-open.info/hy/. 29.04.2016 22:56.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Հակոբ Ղահրամանյան, Կենսագրություն». http://ru.hayazg.info/%D0%90%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%B0%D1%8F_%D1%8D%D0%BD%D1%86%D0%B8%D0%BA%D0%BB%D0%BE%D0%BF%D0%B5%D0%B4%D0%B8%D1%8F_%D1%84%D0%BE%D0%BD%D0%B4%D0%B0_%C2%AB%D0%A5%D0%B0%D0%B9%D0%B0%D0%B7%D0%B3%C2%BB.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ». https://www.tax.nk.am/index.php?name=static&id=308#.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «ՀՌԱՀ-ը եւ ԼՂՀ հանձնաժողովը կհամագործակցեն մասնագիտական ռեսուրսների փոխօգնության գծով». http://www.aravot.am/. 15:36 | Մարտ 25 2013.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2003). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային համակարգը. Երևան: Ասողիկ.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2002). Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային քաղաքականության զարգացման ուղղությունները : Սեղմագիր տնտեսագիտ. թեկն. /Ը.00.02/ /. Երևան: Ա. հ.,.
{{cite book}}
: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)