Jump to content

Մասնակից:Safi-iren/Կարինե Աթայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարինե Աթայան
ԱՀ առողջապահության նախարար
 25.09.2017
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ ԵՊԲՀ
Գիտական աստիճան՝ բժշկական գիտությունների թեկնածու
Ծննդյան օր հուլիսի 15, 1961(1961-07-15) (63 տարեկան)
Զավակներ 2
 
Կայք՝ moh.nkr.am

Կարինե Եղիշի Աթայան (ծնվ. հուլիսի 15, 1961, ք. Ստեփանակերտ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ) ԱՀ առողջապահության նախարար[1], Եվրոպայի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարինե Աթայանը ծնվել է 1961թ. 15 հուլիսի, ք. Ստեփանակերտ, ԼՂՀ (նախկինում՝ ԼՂԻՄ): 1985 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը: Ինչից հետո 1985-1986 թվականներին ինտերնատուրա անցնելով ԼՂԻՄ մարզային հիվանդանոցում ՝ ստացել է թերապևտի որակավորում: 2003 թվականին պաշտպանելով գիտական թեզը՝ ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի կոչում: 2003 թվականից հանդիսանում է Եվրոպայի Սրտաբանների Ասոցիացիայի անդամ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ.Աթայանը 1978-1979 թվականներին աշխատել է Ստեփանակերտի շտապ բժշկական օգնության կայանում, որպես սանիտար: 1986 թվականին աշխատանքի է անցել մարզային հիվանդանոցում, որպես տեղամասային թերապևտ: 1989 թվականին աշխատել է Ստեփանակերտի քաղաքային պոլիկլինիկայում, որպես սրտաբան: 1999 թվականին աշխատել է, որպես տեղամասային թերապևտ: 2008-2010 թվականներին զբաղեցրել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Արմինե Փակումեանի անվան պոլիկլինիկա» ՓԲԸ գործադիր տնօրենի պաշտոնը: 2010 թվականին աշխատել է որպես սրտաբան: 2014 թվականին նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր բուժօգնության գծով գործադիր տնօրենի տեղակալ: 2016 թ. մարտի 24-ից ԼՂՀ Նախագահի հրամանագրով՝ ԱՀ առողջապահության նախարար[2][3]:

Պարգևներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». http://moh.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն); line feed character in |title= at position 22 (օգնություն)
  2. «ԼՂՀ Կառավարություն». http://gov.nkr.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  3. «ԱՀ Նախագահը առողջապահության նախարար է նշանակել Կարինե Աթայանին». https://armenpress.am. {{cite web}}: External link in |website= (օգնություն)