Մասնակից:SARGSYANV/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SARGSYANV/Ավազարկղ3

Մայքլ Գոֆ կամ Գաֆ[1][2] (անգլ.՝ Michael Gough, [ɡɔːf][3], [4]), բրիտանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում դեբյուտը եղել է 1948 թվականին։ Նկարահանվել է հիմնականում բրիտանական հեռուստաֆիլմերում։ Խաղացել է ավելի քան 150 դեր հեռուստատեսությամբ և կինոնկարներում։

Լայն հանրությանն առավել հայտնի է Բեթմենի մասին «Բեթմեն», «Բեթմենը վերադառնում է», «Հավերժ Բեթմենը» և «Բեթմեն և Ռոբին» չորս ֆիլմերում ծառայապետ Ալֆրեդի իր դերակատարմամաբ։

Նկարահանվել է երկար ժամանակ ցուցադրվող բրիտանական «Դոկտոր Ով» գիտաֆանտաստիկ սերիալում, իսկ ամենանշանակալիցը «Երկնային տիկնիկագործ» դրվագների շարքում չարագործի դերն է։ «Անսահմանության կամարը» ցիկլում նա խաղում էր Խեդինի խորհրդականի դերը: Երեք անգամ ամուսնացած է եղել, այդ թվում՝ Աննեկ Ուիլսի հետ, ով այս սերիալում խաղում էր բժշկի օգնական Փոլլիին:

«Համմեր» ստուդիայի սարսափ ֆիլմերում խաղացած դերերը, որոնցում Գոֆը հաճախ էր նկարահանվում վաթսունական թվականներին՝ «Դրակուլա» (1958 թվական) ,«Օպերայի ուրվականը» (1962 թվական), «Սև թանգարանի սարսափները» (1960 թվական), նրան դարձնում է սարսափ ժանրի երկրպագուների շրջանում կուռք։ Ամերիկյան ռեժիսոր Թիմ Բարթոնի «Նիրհած հովիտը», «Հարսնացուի դիակը» ֆիլմերում Գոֆի հետագա դերերը շատերը համարում են նրա կարիերայի այդ շրջանի յուրօրինակ կրկնությունը:

Ռուսաստանի հետ Մայքլ Գոֆին կապում են մի քանի դերեր։ Նա խաղացել է ռուս գրականության ստեղծագործությունների էկրանացումներում՝ հորը դերը Վլադիմիր Նաբոկովի համանուն վեպի հիման վրա նկարահանված «Մաշենկա» ֆիլմում, Ֆիրսին՝ Անտոն Պավլովիչ Չեխովի «Բալենու այգի» պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում և Նիկոլային՝ Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպի հիման վրա նկարահանված ֆիլմում, ինչպես նաև հենց Լև Նիկոլաևիչին «Երտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․ Ճանապարհորդություն հոր հետ» հեռուստաֆիլմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերեր
1948 ֆիլմ Աննա Կարենինա Anna Karenina Նիկոլայ
1955 ֆիլմ Ռիչարդ III Richard III Դայթոն, առաջին մարդասպան
1958 ֆիլմ Դրակուլա Dracula Արթուր Հոլմվուդ
1962 ֆիլմ Օպերայի ուրվականը The Phantom of the Opera Լորդ Ամբրոզ Դը Արսի
1965 ֆիլմ Բժիշկ Տերորի սարսափների տունը Dr. Terror's House of Horrors Էրիկի Լենդոր
1966 սերիալ Դոկտոր Ով Doctor Who Երկնային տիկնիկագործ
1967 ֆիլմ Հպարտություն և նախապաշարմունքներ Pride and Prejudice Պարոն Բենեթ
1978 ֆիլմ Տղաները Բրազիլիզայից The Boys from Brazil Պարոն Հարինգտոն
1975 ֆիլմ Գալիլեո Galileo Սագրեդո
1984 ֆիլմ Խիստ գաղտնի Top Secret Բժիշկ Ֆլեմենդ
1985 ֆիլմ Աֆրիկայից Out of Africa Լորդ Դելամեր
1986 ֆիլմ Կարավաջո Caravaggio Կարդինալ Դել Մոնտե
1987 ֆիլմ Մաշենկա Maschenka Հայր
1987 ֆիլմ Չորրորդ արձանագրություն The Fourth Protocol Պարոն Բերնարդ Հեմմինգս
1989 ֆիլմ Առանց թելերի Strapless Դուգլաս Բրոուդի
1989 ֆիլմ Բեթմեն Batman Ալֆրեդ
1992 ֆիլմ Բեթմենը վերադառնում է Batman returns Ալֆրեդ
1993 ֆիլմ Անմեղության դարաշրջան The Age of Innocence Հենրի վան դեր Լյուդեն
1993 ֆիլմ Վիթգենշտեյն Wittgenstein Բերթրան Ռասսել
1994 ֆիլմ Նոստրադամուս Nostradamus Ժան դե Ռեմի
1994 ֆիլմ Ֆլամանդական տախտակ Uncovered դոն Մանուել
1995 ֆիլմ Հավերժ Բեթմենը Batman Forever Ալֆրեդ
1996 ֆիլմ Երիտասարդ Ինդիանա Ջոնսի ժամանակագրությունը․Ճանապարհորդություն հոր հետ The Young Indiana Jones Chronicles: Travels with Father Լև Տոլստոյ
1997 ֆիլմ Բեթմեն և Ռոբին Batman & Robin Ալֆրեդ
1999 ֆիլմ Բալենու այգի The Cherry Orchard Ֆիրս
1999 ֆիլմ Նիրհած հովիտը Sleepy Hollow Նոտար Ջեյմս Հարդենբուրգ
2005 մուլտֆիլմ Հարսնացուի դիակը Corpse Bride Երեց Գութնեխթը
2010 ֆիլմ Ալիսան հրաշքների աշխարհում Alice in Wonderland Թռչուն Դոդո,ձայնը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. произношение Gough: Как произносится Gough, язык: Английский
  2. Встречаются также ошибочные (не соответствующие фактическому произношению) варианты передачи фамилии, такие как Гоу, Гью, Гу или Гуг.
  3. How to pronounce Gough — inogolo, Say How? A Pronunciation Guide to Names of Public Figures — NLS/BPH (Библиотека Конгресса).
  4. Michael Gough, Alfred the butler in Batman, dies aged 94 Արխիվացված է Սեպտեմբեր 5, 2011 Wayback Machine-ի միջոցով:(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]