Մասնակից:Rubina Manukian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նիտրոգլիցերին, հայտնի է նաև որպես գլիցերիլ տրինիտրատ (GTN), հանդիսանում է դեղորայք սրտային անբավարարության և արյան բարձր ճնշման համար, այն նաև բուժում և կանխարգելում է կրծքավանդակի ցավը, դեպի սիրտ արյան անբավարար հոսքի, սրտամկանի ինֆարկտի[1] կամ կոկաինի[1] օգտագործմամբ պայմանավորված։Այն օգտագործում են ներքին ընդունմամբ՝ լեզվի տակ, ինչպես նաև կիրառվում է մաշկի վրա կամ ներերակային ներարկումների միջոցով[1]։

Ընդհանուր կողմնակի ազդեցություններ են հանդիսանում գլխացավը և արյան ցածր ճնշումը, որը կարող է ծանր ընթացք ունենալ[1]։ Դեռևս պարզ չէ, դեղորայքի օգտագործումը հղիության ընթացքում անվտանգ է երեխայի համար, թե ոչ[1]։ Հակացուցված է այն օգտագործել սիլդենաֆիլային (PDE5 ինհիբիտոր) ընտանիքին պատկանող դեղամիջոցների հետ՝ ցածր արյան ճնշման ծանր հետևանքներից խուսափելու համար[1]։

Նիտրոգլիցերինը նիտրատների ընտանիքին պատկանող դեղամիջոց է[1]։ Նրա ազդման մեխանիզմն դեռևս ամբողջությամբ պարզաբանված չէ, սակայն ենթադրվում է, որ գործառույթի հիմքում ընկած է արյան անոթների լայնացումը[1]։


Նիտրոգլիցերինի մասին հիշատակումներ կան դեռևս 1846 թվականից, իսկ բժշկական օգտագործման անցել է 1878 թվականին[2][3]:Այն ընդգրված է Համաշխարհային առողջաապահական կազմակերպության կարևորագույն դեղամիջոցների ցանկում, որպես ամենաարդյունավետ և անվտանգ դեղորայքներից մեկը:

Նիտրոգլիցերին դեղամիջոցը (GTN) դա նիտրոգլիցերին քիմիական նյութի[3] նոսրացրած ձևն է, որը հանդիսանում է պայթուցիկ նյութ: Նոսրացված վիճակում նութը չի դրսևորում պայթուցիկ հատկություններ[3]:




Medical uses[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտրոգլիցերինը որպես բուժիչ միջոց կիրառվում է ANGIN , սուր սրտամկանի ինֆարկտի, արյան բարձր ճնշման և պսակաձև անոթների սպազմի ժամանակ:[1][4]

Three different forms of nitroglycerin: intravenous, sublingual spray, and the nitroglycerin patch.


Սրտային հեղձուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիտրոգլիցերինը (GTN) մեղմացնում է սրտային հեղձուկի նոպաները, քանի որ բարձրացնում է արյան մեջ NO-ի կոնցենտրացիան[5]:

Սակայն 2-3 շաբաթ անընդմեջ դեղորայքի օգտագործումից զարգանում է հանդուրժողականություն(տախիֆիլաքսիա) և գլիցերիլ տրինիտրատի արդյունավետությունը նվազում է: Դեղամիջոցի անհրաժեշտ չափաբաժնով, բայց շարունակական օգտագործումը ևս նպաստում է նրա նկատմամբ հանդուրժողականության ձևավորոմանը և հանգեցնում է ազդանյութի օգտակարության նվազեցմանը:Այսպիսով գլիցերիլ տրինիտրատը առավել արդյունավետ է երբ օգտագործվում է, կարճ ժամանակահատվածում՝ հարվածային դոզայով(պուլսային թերապիա):Գլիցերիլ տրինիտրատը օգտակար է սրտամկանի ինֆարկտի և թոքային այտուցի ժամանակ:Այս դեպքերում ևս առավելագուն արդյունավետություն դիտվում է արագ օգտագործման ժամանակ, ախտանշանների առաջացումից սկսած մի քանի րոպեների ընթացքում՝ հարվածային դոզայով:


օ

Նախնական ապացույցները ցույց են տալիս, որ գլիցերիլ տրինիտրատը բուժիչ ազդեցություն ունի նաև ջլերում դիտվող տարբեր ախտաբանական երևույթների ժամանակ, այն արագացնում է փափուկ հյուսվածքներում վերականգնման պրոցեսները, ինչպես նաև թողնում ցավազրկող ազդեցություն:[6][7][8][9][10]

GTN-ի առավել ցածր կոնցենտրացիանները, որպես բուժիչ միջոց կիրառվում է


Tolerance[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդուրժողականություն

Քրոնիկ հիվանդների մոտ երկարատև բուժման պայմաններում զարգանում է նիտրատային հանդուրժողականություն(օրինակ հանդուրժողականություն GTN ազդանյութի նկատմամբ) և նվազում է նրա արդյունավետությունը:Հանդուրժողականությունը սահմանվում է որպես GTN-ի սիմպտոմատիկ և հեմոդինամիկ ազդեցությունների կորուստ, կամ միևնույն ազդեցության համար ավելի մեծ դոզաների կիրառման անհրաժեշտություն:Ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նիտրատային հանդուրժողականությունը կապված է անոթային անբավարարության հետ -------------

Նիտրատային հանդուրժողականության առաջացման մեխանիզմները ուսումնասիրվել են վերջին 30 տարիների ընթացքում, առաջարկվել են մի քանի հիպոթեզներ, որոնք են

1. պլազմայի ծավալի ընդլայնում

2. GTN-ի ապակտիվացում (փոխակերպվում է NՕ-ի կամ նույն ընտանիքին պատկանող այլ միացությունների)

3. GTN-ի անոթալայնիչ հատկությունների նկատմամբ նեյրոհումորալ ակտիվացման միջոցով հակազդող գործոնի առաջացում:[11]

4. օքսիդատիվ սթրես[12]

Վերջին փաստերը ցույց են տալիս, որ GTN ի կողմից առաջացած թթվածնային ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունը կարող է հանգեցնել մի շարք անոմալիաների, այդ թվում, վերը նկարագրվածների, ուստի օքսիդային սթրեսի վարկածը կարող է լինել միավորող սկզբունք:


Adverse events[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլիցերիլ տրինիտրատը կարող է առաջացնել ծանր հիպոտենզիա, ռեֆլեկտոր տախիկարդիա և ուժեղ գլխացավ, որոնք կարող են առաջացնել անալգետիկ միջամտությունների կարիք:Դեղամիջոցի ցավոտ բնույթը կարող է բացասական ազդեցություն ունենա բուժման կուրսի նկատմամբ հիվանդի հավատարմության վրա և պատճառ հանդիսանա դեղի ընդունման ռեժիմի խախտման:

Mechanism of action[խմբագրել | խմբագրել կոդը]

GTN-ը հանդիսանում է նախանյութ, այն դենիտրիֆիկացվում է նիտրատ իոնի, որի հետագա օքսիդացումից առաջանում է ակտիվ մետաբոլիտ՝ ազոտի մոնօքսիդ(NO):Օրգանական նիտրատները անցնելով այս երկու փուլերը օրգանիզմում կոչվում են նիտրովազոդիլատորներ (անոթալայնիչ ազդանյութեր), և նրանց դենիտրատացման և օքսիդավերականգման միջոցով իրականանում են մի շարք պրոցեսներ:Այդ նիտրատներից NO-ի առաջացման մեխանիզմները բավականին վիճարկված են:Ոմանք կարծում են, որ օրգանական նիտրատները փոխազդելով թիոլային (-SH) խմբի հետ առաջացնում են NO, մյուսներն էլ հավատացնում են, որ GTN-ի բիոակտիվացման հիմնական աղբյուր են հանդիսանում գլյուտաթիոն S-տրանսֆերազա, ցիտոքրոմ P450 (CYP) և քսանտին օքսիդառեդուկտազա ֆերմենտները:

Վերջին տարիներին բազմաթիվ ապացույցներ են ներկայացվել, որոնք հիմնավորում են այն եզրակացությունը, որ GTN-ի կլինիկական նշանակությունը պայմանավորված է նրանով, որ միտոքոնդրիալ ալդեհիդ դեհիդրոգենազա ֆերմենտի (ALDH2 or mtALDH) ազդեցությամբ նրա դենիտրատացման և օքսիդավերականգնման ռեակցիանների արդյունքում առաջանում են 1,2-գլիցերիլ դինիտրատ (GDN) և NO:Պրոցեսի արդյունքում առաջացած NO-ն հանդիսանում է ուժեղ ակտիվացնող ազդանյութ գուանիլիլ ցիկլազայի համար (հեմ-կախյալ մեխանիզմով). այս ակտիվացումը հանգեցնում է գուանոզին տրիֆոսֆատից (GTP) ցիկլիկ գուանոզին մոնոֆոսֆատի (cGMP) առաջացմանը:Այլ դերերից բացի, cGMP հանդիսանում է սկզբնանյութ cGMP-կախյալ պրոտեինկինազայի համար, որը ակտիվացնում է միոզինի թեթև շղթայի ֆոսֆատազան:

Այսպիսով, NO-ի սինթեզի էկզոգեն (արտածին) աղբյուրները, ինչպիսիք են GTN-ը, բարձրացնում են cGMP- ի մակարդակը բջջում, և խթանում են միոզինի դեֆոսֆորիալացումը, որը հանդիսանում է արյան անոթների հարթ մկանային թուլացման դրդապատճառ:


History[խմբագրել | խմբագրել կոդը]

GTN-ը առաջին անգամ սինթեզվել է 1846 թվականին Ասկանիո Սոբրերոյի կողմից:Սոբրերոն[13] եզրակացրեց, որ նիտրոգլիցերինի համտեսումից առաջացած անսպասելի ինտենսիվ գլխացավերը[14][15] պայմանավորված են նրա անոթալայնիչ ազդեցությամբ:1847 թվականին Կոնստանտին Հերինգը մշակեց նիտրոգիլցերինի մի նոր չափաբաժին, և այն հաստատվեց որպես մի շարք հիվանդությունների համար բուժման միջոց (սակայն դեռևս բացահայտված չէին կրծքավանդակի ցավի դեմ նրա բուժիչ ազդեցությունները[16][17]):

Թոմաս Բրունտոնը բացահայտեց ամիլ նիտրիտի ուժիչ ազդեցությունը կրծքավանդակի ցավի դեմ, որից հետո Վիլյամ Մուրելը փորձարկեց օգտագործել նիտրոգիլցերինը ---և որպես արյան ճնշումը իջեցնող դեղամիջոց, նա նաև նշեց, որ ուղեկցող գլխացավերը գերչափաբաժնի հետևանքն են:Մուրելը սկսեց հիվանդներին բուժել GTN-ի փոքր չափաբաժիններով, դեղանյութը լայնորեն ընդունվեց, երբ նա հրապարակեց իր արդյունքներն The Lancet- ում:1879 թվականին The Lancet ամսագրում Մուրելի արդյունքների հրապարակումից հետո[18] դեղանյութը լայն տարածում գտավ:

Բժշկական հաստատություններում խուսափում էին «նիտրոգլիցերին» անվանումից, քանի որ այն հայտնի էր որպես պայթուցիկ նյութ[19], օգտագործում էին կա՛մ «գլիցերինի եռինիտրատ», կա՛մ «տրինիտրին»:

Դեղամիջոցի գերչափաբաժինը կարող է առաջացնել մեթհեմոգլոբինեմիա[20]:


F

The medical establishment used the name "glyceryl trinitrate" or "trinitrin" to avoid alarming patients, because of a general awareness that nitroglycerin was explosive.[19]Կաղապար:Verification needed

Overdoses may generate methemoglobinemia.[20]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Nitroglycerin»։ The American Society of Health-System Pharmacists։ Արխիվացված օրիգինալից 21 December 2016-ին։ Վերցված է 8 December 2016 
  2. Fischer Janos, Ganellin C. Robin (2006)։ Analogue-based Drug Discovery (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 454։ ISBN 9783527607495։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  3. 3,0 3,1 3,2 Ravina Enrique (2011)։ The Evolution of Drug Discovery: From Traditional Medicines to Modern Drugs (անգլերեն)։ John Wiley & Sons։ էջ 153։ ISBN 9783527326693։ Արխիվացված օրիգինալից 2016-12-20-ին 
  4. «Coronary artery spasm--clinical features, diagnosis, pathogenesis, and treatment»։ J Cardiol 51 (1): 2–17։ February 2008։ PMID 18522770։ doi:10.1016/j.jjcc.2008.01.001։ Վերցված է 23 November 2016 
  5. «Nitro-Dur - FDA prescribing information, side effects and uses»։ drugs.com։ Արխիվացված օրիգինալից 1 April 2017-ին։ Վերցված է 31 March 2017 
  6. Goldin M, Malanga GA (September 2013)։ «Tendinopathy: a review of the pathophysiology and evidence for treatment.»։ The Physician and Sportsmedicine 41 (3): 36–49։ PMID 24113701։ doi:10.3810/psm.2013.09.2019 
  7. Andres BM, Murrell GA (2008)։ «Treatment of Tendinopathy: What Works, What Does Not, and What is on the Horizon»։ Clin. Orthop. Relat. Res. 466 (7): 1539–54։ PMC 2505250։ PMID 18446422։ doi:10.1007/s11999-008-0260-1 
  8. Assem Yusuf, Arora Manit (1 January 2015)։ «Glyceryl trinitrate patches—An alternative treatment for shoulder impingement syndrome»։ Journal of Orthopaedic Translation 3 (1): 12–20։ doi:10.1016/j.jot.2014.11.001։ Վերցված է 31 March 2017 – via ScienceDirect 
  9. Bokhari Ali R., Murrell George A. C. (1 February 2012)։ «The role of nitric oxide in tendon healing»։ Journal of Shoulder and Elbow Surgery 21 (2): 238–244։ doi:10.1016/j.jse.2011.11.001։ Վերցված է 31 March 2017 – via ScienceDirect 
  10. Gambito ED, Gonzalez-Suarez CB, Oquiñena TI, Agbayani RB (2010)։ «Evidence on the effectiveness of topical nitroglycerin in the treatment of tendinopathies: a systematic review and meta-analysis. syndrome»։ Arch Phys Med Rehabil 91: 1291–305։ PMID 20684913։ doi:10.1016/j.apmr.2010.02.008 
  11. Such activation is suggested to cause sympathetic activation, and release of vasoconstrictors such as endothelin and angiotensin II.
  12. Hypothesis of Munzel et al. (1995).Կաղապար:Full citation needed
  13. (Sobrero, 1849), pp. 198–199. On pages 198–199, Sobrero describes the results of administering nitroglycerin to a puppy, a mouse, and a guinea pig. After giving (orally) several centigrams of nitroglycerin to a puppy, the animal vomited, and within 7-8 minutes, it ceased to breath. Sobrero managed to revive it, but it convulsed. "L'apertura del suo corpo non diede a scorgere alterazione veruna al ventricolo. I vasi de cervello erano pieni di sangue, come rigonfii di sangue erano l'orocchietta destra de cuore e specialmente la vena cava superiore." (The opening of its body did not reveal any deterioration of the ventricle. The vessels of the brain were full of blood; similarly swollen with blood were the right auricle of the heart and especially the superior vena cava.) Administering nitroglycerin to a mouse and a guinea pig produced similar results.
  14. Sobrero Ascagne (1847)։ «Sur plusieur composés détonants produits avec l'acide nitrique et le sucre, la dextrine, la lactine, la mannite et la glycérine» [On several detonating compounds produced with nitric acid and sugar, dextrin, lactose, mannitol, and glycerine]։ Comptes rendus (French) 24: 247–248  From p. 248: "Il faut toutefois être sur ses gardes en faissant cet essai, car il suffit d'en tenir une très-petite quantité (ce qu'on peut en prendre en y mouillant légèrement le bout du petit doigt) sur la langue pour en éprouver une migraine assez forte pendant pleusieurs heures. Cette action sur le corps humain a été constatée par plusieurs personnes dans mon laboratoire, et je l'ai éprouvée plusieurs fois sur moi-même avant que je fusse certain qu'elle a des propriétés toxiques." (It is always necessary to be on one's guard when making this test, for it suffices to take a very small quantity of it (which one can take by lightly wetting, in it, the tip of the little finger) on [one's] tongue in order to feel a quite strong headache for several hours. This action on the human body has been confirmed by several persons in my laboratory, and I tested it several times on myself before I was certain that it has toxic properties.)
  15. Sobrero Ascanio (1849)։ «Sopra alcuni nuovi composti fulminanti ottenuti col mezzo dell’azione dell’acido nitrico sulle sostante organiche vegetali» [On some new explosive products obtained by the action of nitric acid on some vegetable organic substances]։ Memorie della Reale Accademia delle Scienze di Torino։ 2nd series (Italian) 10: 195–201  From p. 198: " … basta il tenere una gocciolina di Piroglicerina sulla lingua, senza inghiottirla, perchè si provi tosto un violento dolore di capo, quale è quello di una forte emicrania, accompagnato da pulsazioni interne assai penose: nello stesso tempo provasi debolezza alle estremità inferiori. Questo effetto sentii io più volte, ed il provarono il signor prof. Valerico Cauda prepartore della mia scuola, ed altre persone ehe tentarono l'esperimento." ( … it suffices to hold a droplet of Piroglicerina [i.e., Sabrero's name for nitroglycerin] on [one's] tongue, without swallowing it, because one soon feels a violent pain in the head, which is a strong headache, accompanied by very painful internal throbbings; at the same time one would feel weakness in the lower extremities. This effect I felt many times, and it was felt by Prof. Valerico Cauda, who prepares lecture demonstrations at my school, and [by] other people who tried the experiment.)
  16. Hering Constantine (1849)։ «Glonoine, a new medicine for headache, &c.»։ American Journal of Homoeopathy 4 (1): 3–5  Note: Hering renamed nitroglycerine "glonoine".
  17. Fye W. Bruce (January 1986)։ «Nitroglycerin: a homeopathic remedy»։ Circulation 73 (1): 21–29։ doi:10.1161/01.cir.73.1.21  See pp. 22–23.
  18. Murrell William (1879)։ «Nitro-glycerine as a remedy for angina pectoris.»։ The Lancet: 80–81, 113–115, 151–152, 225–227։ doi:10.1016/s0140-6736(02)42404-x 
  19. 19,0 19,1 Sneader, Walter (2005)։ Drug Discovery: A History։ New York, NY: John Wiley & Sons։ էջ 433։ ISBN 0471899801։ Արխիվացված օրիգինալից 2017-09-08-ին Կաղապար:Verification needed
  20. 20,0 20,1 Kaplan KJ, Taber M, Teagarden JR, Parker M, Davison R (1985)։ «Association of methemoglobinemia and intravenous nitroglycerin administration»։ Am J Cardiol 55: 181–3։ PMID 3917597։ doi:10.1016/0002-9149(85)90324-8 

Further reading[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաղապար:Antianginals (nitrates) Կաղապար:Preparations for treatment of wounds and ulcers Կաղապար:Nitric oxide signaling