Մասնակից:Roobenstein/15

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեդ Սթարք
Այլ անուն(ներ) Նեդ, Հանգիստ գայլ
Երեխա(ներ) Ռոբ Սթարք, Սանսա Սթարք, Արյա Սթարք, Բրանդոն Սթարք, Ռիկոն Սթարք


Էդդարդ «Նեդ» Սթարք, ամերիկացի գրող - ֆանտաստ Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» վեպի առաջին մասի գլխավոր հերոսներից մեկը։ «Գահերի խաղը» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում Նեդ Սթարքը գլխավոր հերոսներից մեկն է, իսկ վեցերորդ և յոթերորդ եթերաշրջաններում երկրորդական հերոսներից է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինջև իրադարձությունների սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

8 տարեկանից Նեդը դաստիարակվում էր Ջոն Արենի մոտ Ռոբերտ Բարատեոնի հետ Արծվի Բնում։ Իր հոր և եղբոր՝ Բրանդոն Սթարքի մահից հետո միցավ Թարգարիենների դեմ ապստամբությանը։ Եղբոր՝ Բրանդոն Սթարքի մահից հետո ամուսնանում է Քեյթլին Թալլիի հետ[1]։ Աջակցեց Ռոբերտ Բարաթեոնին, որպեսզի վերջինս դառնա թագավոր և Լորդի կարգավիճակով վերադարձավ Վինթերֆելլ Ջոն Սնոուի հետ, որին ներկայացրեց որպես իր արտամուսնական որդի։ Մասնակցեց Բեյլոն Գրեյջոյի դեմ ապստամբությանը և գերի վերցրեց նրա որդուն՝ Թեոն Գրեյջոյին։ 15 տարի եղել է Վինթերֆելլի Լորդ և երբեք չի հեռացել Հյուսիսից։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկար շագանակագույն մազեր, նա 35 տարեկան էր, սակայն ավելի մեծ էր երևում, Լորդի մոխրագույն աչքերն այժմ մռայլ էին։

Գահերի Խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստասերիալի սկզբում նա Ջոն Արրենի մահի և թագավոր՝ Ռոբերտ Բարաթեոնի Վինթերֆելլ ժամանման մասին լուր է ստանում։ Թագավորն առաջարկում է Նեդին, որպեսզի վերջինս դառնա նրա աջ ձեռքը և ամուսնացնի իր դստերը` Սանսային իր որդու` Ջոֆրիի հետ: Այնուհետև Լիզա Արրենի նամակից իմանում է, որ Ջոն Արրենին սպանել են Լանիսթերները: Ճանապարհվում է Թագավորական Նստավայր իր հետ տանելով Սանսային և Արյային:Թագավորական Նստավայրում գործի է անցնում և իմանում, որ գանձարանը սննկացված է և ունի մեծ պարտքեր: Ջոն Արրենի մահվան հետաքննության ժամանակ հասկանում է, որ Ջոն Արրենը և Ստանիս Բարաթեոնը փնտրում էին Ռոբերտ Բարաթեոնի բաստարդներին: Գիշերային պահակախմբի եղբայրներից մեկից իմանում է, որ Քեյթլինն առևանգել է Թիրիոն Լանիսթերին: Դեյներիս Թարգարիենի մահվան կազմակերպման համար հրավիրված ժողովում Նեդը դեմ է լինում որոշմանը և հեռանում է իր աշխատանքից: Նա այցելում է Ռոբերտի արտամուսնական դստերը` Բարրուին: Վերադառնալուց հայտնվում է Ջեյմե Լանիսթերի դարանի մեջ, որը ուզում էր վրեժ առնել Թիրիոնի համար: Արդյունքում Նեդը վերք է ստանում: Ռոբերտը Նեդին խնդրում է վերադառնալ ծառայության: Դստրերի վեճի ժամանակ, որտեղ Սանսան ասում է, որ Ջոֆրին ընդհանրապես նման չէ իր հորը, էդդարդը հասկանում է, թե ինչու էին Ջոն Արրենին հետաքրքրում Ռոբերտի բաստարդները: Հասկանում է, որ Ռոբերտի երեք երեխաններն իրականում Ջեյմեի և Սերսիի երեխաններն են: Էդդարդն այդ մասին պատմում է Սերսիին և ժամանակ է տալիս, որ վերջինս իր երեխանների հետ փաախչի: Այդ ընթացքում Սերսին կազմակերպում է Ռոբերտի մահը և գնում քաղաքային պահակախումբը: Ռոբերտն Էդդարդին նշանակում է պահապան - լորդ, մինչև նրա որդին հասունանա: Հրամանագրում Նեդը «իմ որդին» փոխում է «իմ ժառանգորդ» բառով: Փեթիր Բեյլիշն առաջարկում է նրան գահին նստեցնել Ջոֆֆրիին և դառնալ գահապահ: Սակայն Նեդը որոշում է օգնել Ստանիս Բարաթեոնին դառնալ թագավոր: Բեյլիշն խոստանում է նրան քաղաքային պահակախմբի աջակցությունը, բայց թագավորի մահից հետո դավաճանում է նրան: Էդդարդն ձերբակալվում է դավաճանության համար: Նրան առաջարկում են տարագրում դեպի Պատը բոլոր մեղադրանքների մերժման դիմաց, ինչին նա համաձայնվում է: Սակայն Ջոֆֆրի Բարաթեոնի հրամանով նրան գլխատում են[1]:

Արքաների պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիրիոն Լանիսթերը հրամայում է Նեդ Սթարքի գլուխը և ոսկորներն ուղղարկել Ռիվերան[2][3][4][5]։ Քեյթլինն իր ամուսնու մնացորդներն ուղղարկում է Վինթերֆելլ, սակայն պահակախումբը անհետանում է։ Չնայած նրան, որ գրքում Նեդ Սթարքի մահը համարվում է ամենակարևոր շրջադարձներից մեկը, ԱՄՆ-ում դա լավ չընդունվեց, քանի որ ԱՄՆ-ում ընդուված չէ այդքան շուտ սերիալի գլխավոր հերոսներից մեկին սպանել։ Երբ պրես-կոնֆերանսի ժամանակ Շոն Բինին հարցրեցին սրա մասին, վերջինս պատասխանեց, որպեսզի հանդիսատեսը իր բողոքներն ուղղարկի Ջորջ Մարտինին[6]։

Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Բրանը սովորում էր հնատես դառնալու արվեստին, նա տեսիլք է տեսնում, որտեղ իր հայրը՝ Նեդ Սթարքն աղաչում էր իր կնոջը՝ Քեյթլինին, որպեսզի վերջինս թույլատրի Ջոնին մեծանալ Ռոբի հետ, որպես եղբայրներ։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդդարդ Սթարքի դերը սերիալում խաղացել է Շոն Բինը

Առաջին եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվում է 1-9 սերիաներում, իսկ 10-րդ սերիայում օգտագործվում է միայն նրա կորպարանքը։

Երրորդ եթերաշրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ սերիայում Բրանի տեսիլքում կարելի է լսել նրա ձայնը։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

2-րդ սերիայում հայտվում է Բրանի տեսիլքում։(Ֆլեշբեք)

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

6-րդ սերիայում Բրանը տեսավ իր հոր մահը։

2-րդ և 5-րդ սերիաների ֆլեշբեքներում Նեդի (12 տարեկան) դերը կատարեց երիտասարդ ՍեբասթյՆ Քրոֆթը։ 3-րդ, 6-րդ և10-րդ սերիաների ֆլեշբեքներում Նեդի (21 տարեկան) դերը կատարեց դերասան Ռոբերտ Արամայոն։

6-րդ եթերաշրջանի սկզբում Բրանի տեսիլքներում Նեդը հայտնվում է 12 տարեկան հասակում Լիանայի, Բենջենի և Հոդորի , ինչպես նաև երիտասարդ Նենի և Ռոդրիկ Քասելեմի հետ[7]։ Նաև նա հայտվում է 23 տարեկանում, երբ Էդդարդը իր մի քանի դրոշակիրների հետ մեկնում է փրկելու իր քրոջը՝ Լիանային, ով գտնվում էր Երջանկության Աշտարակում[8][9]։ Էրթուր Դեյնի և Հերոլդ Հայթաուերի հետ կռվի ժամանակ կորցնում է գրեթե բոլոր զինվորների և անգամ չեզոքացվում է Դեյնի կողմից, սակայն փրկվում է Հոուլենդ Ռիդի կողմից և կռվից հետո մտնում է Երջանկության Աշտարակ։ 5-րդ սերիայում Արծվի Բույն մեկնելուց առաջ նա հաջողություն է հայտնում իր հոր և եղբոր հետ։ 10-րդ սերիայում Բրանն տեսնում է իր հորը Լիանա Սթարքի հետ, ով արդեն մահանում էր և հասկանում է, որ Ջոնը Նեդի արտամուսնական որդին չէ այլ Ռեյգարի և Լիանայի օրինական որդին և Յոթ Թագավորությունների օրինական արքան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Дмитрий Злотницкий. (сентябрь 2004). «Играющие в престолы: Великие дома Вестероса». Мир фантастики. Վերցված է 29.12.2014-ին.
  2. «Интервью с писательницей Верой Камшей». Мир фантастики. Վերցված է 29.12.2014-ին.
  3. Эддард Старк
  4. «Интервью с писательницей Верой Камшей». Мир фантастики. Վերցված է 29.12.2014-ին.
  5. Эддард Старк
  6. Эддард Старк
  7. Egner, Jeremy (May 1, 2016). «Game of Thrones Season 6, Episode 2: Jon Snow, Dragons and Ramsay's Dogs». The New York Times. Վերցված է May 4, 2016-ին.
  8. Egner, Jeremy (May 1, 2016). «Game of Thrones Season 6, Episode 2: Jon Snow, Dragons and Ramsay's Dogs». The New York Times. Վերցված է May 4, 2016-ին.
  9. Egner, Jeremy (May 1, 2016). «Game of Thrones Season 6, Episode 2: Jon Snow, Dragons and Ramsay's Dogs». The New York Times. Վերցված է May 4, 2016-ին.